3 և ավելի հեռախոսագիծ
Ցանկանո՞ւմ եք խոսել գործընկերների հետ առանց սահմանափակման: Դարձեք «Մեր մեջ» հետվճարային կորպորատիվ փաթեթի բաժանորդ, ընտրեք առաջարկվող 4 սակագնային պլաններից մեկն ու խմբի ներսում կարող եք կատարել անսահմանափակ քանակությամբ անվճար զանգեր:
Դարձեք կորպորատիվ բաժանորդ
«Մեր մեջ» փաթեթի բաժանորդները* կարող են օգտվել ներառված ներցանցային խոսելաժամանակի փաթեթներից: Ի դեպ միևնույն փաթեթի շրջանակներում բաժանորդներից յուրաքանչյուրն ինքն է իր համար ընտրում ներցանցային խոսելաժամանակի փաթեթի չափը: Օգտագործած ներառված ներցանցային խոսելաժամանակը կարելի է ստուգել` հավաքելով *316# և սեղմելով զանգահարելու կոճակը:
Ներառված ներցանցային խոսելաժամանակի փաթեթ (րոպե) | Փաթեթի ամսավճար (դրամ) |
---|---|
200 | 2000 |
500 | 3000 |
750 | 4000 |
1000 | 5000 |
* Բացառությամբ «Մեր մեջ 3» սակագնային պլանի բաժանորդների:
Այլ պայմաններ
•Սեփականատիրոջ փոփոխություն - 500 դրամ
•Համարի փոփոխություն - 800 դրամ
•Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) - 800 դրամ/ամիս
•Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 700 դրամ/ամիս
Ծանոթություն
•Ներառված ներցանցային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս:
•Ներառված ներցանցային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:
•Սույն կորպորատիվ սակագնային պլանը կիրառվում է նաև տվյալ սակագնային պլանի հիմնական բաժանորդի կողմից որպես իր ասոցիացված բաժանորդ ներկայացված անձանց և կազմակերպությունների նկատմամբ (օրինակ` աշխատակիցներ, բաժնետերեր, փոխկապակցված անձինք և այլն), այն պայմանով, որ հիմնական բաժանորդը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար ընդունելի եղանակով համապարտ պարտավորություն է ստանձնում ասոցիացված բաժանորդների ժամկետանց պարտքերն ամբողջությամբ մարելու համար: Հիմնական բաժանորդը համարվում է ասոցիացված բաժանորդների գործակալ, որը գործում է իր անունից, բայց համապատասխան ասոցիացված բաժանորդների հաշվին: Սակայն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիմնական բաժանորդի և ասոցիացված բաժանորդների միջև կապն ստուգելու պարտավորություն չի կրում: Սույն պլանը կիրառվում է նաև մարզերի խմբավորված բաժանորդների նկատմամբ, այն պայմանով, որ պետք է պահպանվեն գծերի քանակին և պարտքերի մարման երաշխիքներին վերաբերող պահանջները:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: