1 և ավելի հեռախոսագիծ
Օգտվելով «Բիզնես պրեստիժ» հետվճարային փաթեթից` Դուք կարող եք.
•Ընտրել 5 սակագնային պլաններից Ձեզ առավել հարմարը
•Օգտվել առանց ամսավճարի շփման հնարավորությունից
•Խոսել ցանցի ներսում մինչև 15 դրամ/րոպե սակագնով
•Ստանալ ցանցի ներսում անվճար խոսելու և SMS ուղարկելու հնարավորություն
«Բիզնես պրեստիժ» փաթեթն առաջարկում է 5 սակագնային պլան` հատուկ ստեղծված մասնագիտական և ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անձանց հաղորդակցման կարիքները բավարարելու համար: Պարզապես ընտրեք բջջային հեռահաղորդակցության համար վճարվելիք ամսական գումարը` Ձեր Պարտավորությունը, և կստանաք տվյալ գումարի դեպքում հնարավոր ամենացածր սակագներով խոսելու հնարավորություն: Որքան մեծ է ընտրված Պարտավորության չափը, այնքան ավելի ցածր են զանգերի սակագները:
Բիզնես պրեստիժ 1 | Բիզնես պրեստիժ 2 | Բիզնես պրեստիժ 3 | Բիզնես պրեստիժ 4 | Բիզնես պրեստիժ 5 | |
---|---|---|---|---|---|
Պարտավորու-թյուն (դրամ/ամիս) | 0 | 5000 | 10000 | 25000 | 50000 |
Ամսավճար (դրամ) | 500 | 0 | 0 | 0 | 0 |
Անվճար ներցանցային խոսելա-ժամանակ (րոպե/ամիս) | 0 | 25 | 50 | 100 | 200 |
Անվճար ներցանցային SMS-ներ (SMS/ամիս) | 0 | 10 | 20 | 30 | 50 |
Տեղական զանգերի սակագներ | դրամ/րոպե | ||||
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 30 | 25 | 23 | 20 | 15 |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 45 | 45 | 45 | 45 | 45 |
Դեպի ՀՀ քաղաքային ցանց` Երևան | 35 | 35 | 33 | 30 | 20 |
Դեպի ՀՀ քաղաքային ցանց` մարզեր | 40 | 40 | 35 | 35 | 35 |
«Բիզնես պրեստիժ» փաթեթից օգտվելիս Դուք ինքներդ կարող եք ընտրել, թե ինչ ձևով կսահմանափակվեն Ձեր բջջային ծախսերը` որոշելով, թե որ դեպքում են կասեցվում ելքային ծառայությունները.
•Երբ մինչև ամսվա վերջ օգտագործած ծառայությունների արժեքը հասնում է Պարտավորության գումարին, կամ
•Երբ այն հասնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից սահմանված ընթացիկ հաշվի սահմանաչափին:
Երկու դեպքերում էլ, եթե օգտագործած ծառայությունների արժեքը հասնում է սահմանաչափին, Դուք կարող եք վճարել որոշակի գումար և շարունակել օգտվել բջջային ծառայություններից:
Ամսվա ընթացքում ընտրած Պարտավորության գումարից ավելին օգտագործելու դեպքում տվյալ ամսվա համար Դուք վճարում եք փաստացի օգտագործած ծառայությունների արժեքը: Հակառակ դեպքում Դուք վճարում եք Պարտավորության գումարը:
«Բիզնես պրեստիժ» փաթեթի բոլոր սակագնային պլաններում SMS և MMS հաղորդագրությունների սակագները նույնն են:
SMS | դրամ/SMS | |
---|---|---|
Տեղական | 20 | |
Միջազգային | 20 | |
MMS | դրամ/MMS | |
Տեղական | 20 | |
Դեպի էլ. փոստի հասցե | 20 | |
Միջազգային | ||
ՄՏՍ խումբ. ՄՏՍ-Բելառուս, ՄՏՍ-Թուրքմենստան, ՄՏՍ-Ռուսաստան, ՄՏՍ-Ուզբեկստան (Uzdunrobita), ՄՏՍ-Ուկրաինա (UMC) | 20 | |
Ինտերնետ* | դրամ/ՄԲ | |
Բոլոր կայքերը | 120 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
Այլ պայմաններ
•Սեփականատիրոջ փոփոխություն - 800 դրամ
•Համարի փոփոխություն - 1000 դրամ
•Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) - 800 դրամ/ամիս
•Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 700 դրամ/ամիս
Ծանոթություն
•Մեկ իրավաբանական անձը կարող է ձեռք բերել մեկ կամ ավելի «Բիզնես պրեստիժ» հեռախոսահամար (որոնք կարող են ունենալ տարբեր սակագնային պլաններ): Յուրաքանչյուր հեռախոսահամար գրանցվում է կոնկրետ ֆիզիկական անձի անունով, որն էլ իրականացնում է վճարումն իրեն տրամադրվող հաշիվ-ապրանքագրի հիման վրա:
•«Բիզնես պրեստիժ» փաթեթի շրջանակներում բաժանորդները ցանկացած ժամանակ կարող են անցնել մեկ սակագնային պլանից մյուսին:
•Պարտավորության գումարն ամսվա ընթացքում չսպառելու դեպքում, մնացորդը չի փոխանցվում հաջորդ ամիս:
•Տվյալ ամսվա համար տրամադրված անվճար րոպեները կամ SMS հաղորդագրությունները չօգտագործելու դեպքում, վերջիններս չեն փոխանցվում հաջորդ ամիս:
•Անվճար ներցանցային խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս և SMS ուղարկելիս:
•Անվճար ներցանցային խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: