Viva-ի բոլոր բաժանորդները զանգահարելիս հնարավորություն ունեն, ըստ ցանկության, թաքցնելու կամ ցուցադրելու սեփական հեռախոսահամարը: ՀՀ բջջային ցանցերի բաժանորդներին զանգահարելիս հեռախոսահամարը թաքցնելու համար բավական է հեռախոսահամարից առաջ հավաքել ##: Այս դեպքում ներցանցային, ինչպես նաև դեպի այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 65 դրամ:
Դուք կարող եք նաև բաժանորդագրվել «Պահմտոցի» ծառայությանը և թաքցնել հեռախոսահամարը տեղական ցանկացած ուղղությամբ զանգահարելիս: Կանխավճարային բաժանորդները կարող են բաժանորդագրվել` ուղարկելով *225# հրահանգը, իսկ հետվճարային բաժանորդները` այցելելով Viva-ի սպասարկման կենտրոն: Բաժանորդագրության դեպքում հեռախոսահամարը թաքցնելու համար անհրաժեշտ է զանգը կատարելուց առաջ հեռախոսի մենյուից ընտրել Թաքցնել համարը հրահանգը, կամ հեռախոսահամարից առաջ հավաքել #31#: Կանխավճարային բաժանորդների համար բաժանորդագրության մեկ ամիսն արժե 2000, իսկ հետվճարային բաժանորդների համար` 1500 դրամ: Այս դեպքում թաքցրած հեռախոսահամարից կատարած զանգերի արժեքը հաշվարկվում է սովորական զանգերի սակագներով*:
Բոլոր սակագները ներառում են ԱԱՀ:
*Եթե «Պահմտոցի» ծառայությանը բաժանորդագրված բաժանորդը զանգ կատարելիս հեռախոսահամարից առաջ հավաքում է ##, ապա ներցանցային, ինչպես նաև դեպի ՀՀ այլ բջջային ցանց կատարած զանգի սակագինը կազմում է 65 դրամ/րոպե:
## հրահանգի կամ «Պահմտոցի» ծառայությանը բաժանորդագրվելու միջոցով դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր թաքնված հեռախոսահամարով զանգերի դեպքում, զանգը ստացած բաժանորդը հնարավորություն ունի վերծանելու թաքնված հեռախոսահամարը՝ տվյալ ցանցի օպերատորից հեռախոսահամարի մուտքային զանգերի մանրամասն հաշիվ ստանալու միջոցով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: