«ՄՏՍ կոնեկտը» USB մոդեմ է և հատուկ սակագնային պլան` նախատեսված համակարգչից ինտերնետին միանալու համար: «ՄՏՍ կոնեկտի» միջոցով Դուք կարող եք օգտվել շարժական լայնաշերտ ինտերնետից ՎիվաՍել-ՄՏՍ-ի ողջ 3G ռադիոծածկույթի տարածքում:
Կարելի՞ է օգտագործել «ՄՏՍ կոնեկտը» մեքենայով կամ տրանսպորտային այլ միջոցով երթևեկելիս
Իհարկե կարելի է, եթե Դուք գտնվում եք ռադիոծածկույթում:
Ո՞ր օպերացիոն համակարգերի հետ է համատեղելի «ՄՏՍ կոնեկտը»
Ընտրեք Ձեր մոդեմն «ՄՏՍ կոնեկտ» մոդեմ էջում և կտեսնեք համատեղելի օպերացիոն համակարգերը: Այստեղ Դուք կգտնեք նաև տվյալ մոդեմի դեպքում ներբեռնման ենթակա ֆայլերը (որոշ դեպքերում, կախված օպերացիոն համակարգից, կարող է անհրաժեշտ լինել ներբեռնել և տեղադրել համապատասխան դրայվերներ):
Գույն | Ազդանշան | Նշանակություն |
Կարմիր | Կրկնակի առկայծում 2.7 վայրկյան ընդմիջումով | Սարքը գտնվում է ցանցի որոնման ռեժիմում կամ հասանելի ցանց չկա |
Կարմիր | Կրկնակի առկայծում 2.9 վայրկյան ընդմիջումով | Սարքը գրանցված է GSM (GSM/Data/EDGE) ցանցում |
Կարմիր | Միացած | Հաստատված է data կապ |
Կապույտ | Կրկնակի առկայծում 2.9 վայրկյան ընդմիջումով | Սարքը գրանցված է 3G (WCDMA/HSDPA) ցանցում |
Կապույտ | Միացած | Հաստատված է WCDMA կապ |
Երկնագույն | Միացած | Հաստատված է HSDPA կապ |
Ի՞նչ կլինի, եթե մոդեմի ստացած ազդանշանը բավականաչափ հզոր չլինի
Արագությունը կնվազի ընդհուպ մինչև կապի անջատումը:
Տեղադրեք SIM քարտը «ՄՏՍ կոնեկտ» մոդեմի մեջ և միացրեք մոդեմը համակարգչին. արդյունքում կսկսվի ծրագրային ապահովման տեղադրումը: Օպերացիոն համակարգերի որոշ հին տարբերակներ չեն նախատեսում ծրագրերի ավտոմատ տեղադրում: Նման դեպքերում անհրաժեշտ է ինքնուրույն տեղադրել ծրագրային ապահովումը: Ի տարբերություն ստացիոնար լայնաշերտ ինտերնետի, շարժական լայնաշերտ ինտերնետին միանալիս օգտագործողի անուն կամ գաղտնաբառ չի պահանջվում, քանի որ պահանջվող բոլոր տվյալներն ստացվում են USB մոդեմի մեջ դրվող SIM քարտից: Ճիշտ այնպես, ինչպես Ձեր բջջային հեռախոսում տեղադրվող SIM քարտը թույլ է տալիս օգտագործել բջջային հեռախոսային ցանցը, այնպես էլ տվյալների փոխանակման համար նախատեսված SIM քարտը հնարավորություն ընձեռում օգտվելու շարժական լայնաշերտ ինտերնետից:
Ի՞նչ անել, եթե չի հաջողվում միանալ ինտերնետին
•Սկանավորեք համակարգիչը` համոզվելու, որ դրանում վիրուսներ չկան: Կարող եք օգտագործել Dr.Web CureIt!® կամ հակավիրուսային ցանկացած այլ ծրագիր:
•Փորձեք կրկին տեղադրել «ՄՏՍ կոնեկտ» ծրագիրը:
•Ստուգեք արդյո՞ք առկա են խնդիրներ կամ զգուշացումներ My Computer > Properties > Device Manager > Communication Port բաժնում:
•Ընտրեք ցանցն MTS Connect > Tools > Options > Network > Network Type բաժնում:
Ի՞նչ անել, եթե ինտերնետին միանալ փորձելիս, հայտնվում են հաղորդագրություններ որոշակի սխալների մասին
Սխալ 619
•Ստուգեք Ձեր APN կարգավորումները MTS Connect > Tools > Options > Profile Management բաժնում: Սկզբնական պրոֆիլի APN -ը պետք է լինի connect.vivacell.am:
•Սպասեք 5-10 վայրկյան և փորձեք միանալ կրկին:
•Ստուգեք Ձեր քարտի կարգավիճակը` այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ օգնական» պորտալը կամ զանգահարելով 111:
Սխալ 633
•Ստուգեք, արդյոք My Computer > Properties > Device Manager բաժնում հակասություն կա Communication Port -ի հետ:
•Սկանավորեք համակարգիչը` համոզվելու, որ դրանում վիրուսներ չկան:
Սխալ 676
•Հանեք My Computers > Properties > Device Manager > Modem > բաժնում Wait Line դաշտի նշումը:
•Հավանական է նաև, որ «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը սահմանված չէ որպես ինտերնետին միանալու հիմնական մոդեմ: Նման դեպքում ընտրեք My Network Places -ը, սեղմեք մկնիկի աջ կոճակը, ընտրեք Properties և General բաժնում մոդեմների ցանկից ընտրեք Ձեր 3G «ՄՏՍ կոնեկտ» մոդեմը:
Սխալ 678
•Պատճառը կարող է լինել թույլ ռադիոծածկույթը:
Ի՞նչ կարելի է անել կապի որակը լավացնելու համար
•Սկանավորեք համակարգիչը` համոզվելու, որ դրանում վիրուսներ չկան:
Ի՞նչ է շարժական լայնաշերտ ինտերնետը
Շարժական լայնաշերտ ինտերնետ է կոչվում անլար գերարագ ինտերնետային կապը` շարժական մոդեմների կամ այլ սարքերի միջոցով, ինչպիսիք են 3G ապահովող հեռախոսները, լայնաշերտ ինտերնետի հնարավորությամբ շարժական սարքերը (նոութբուքեր, նեթբուքեր, շարժական ինտերնետային սարքեր (MID - Mobile Internet Devices).
Որքա՞ն արագություն է ապահովում շարժական լայնաշերտ ինտերնետը
Ինտերնետի արագությունը կախված է Ձեր գտնվելու վայրում առկա ռադիոծածկույթից ( 3G թե 3.5G ): Անգամ 3G ծածկույթում արագությունը կարող է խիստ տատանվել ` կախված տեղանքի առանձնահատկություններից, քանի որ բջջային լայնաշերտ ինտերնետը անլար ծառայություն է (օրինակ, շրջակայքում էլեկտրական ինտերֆերենցիայի առկայությունը կարող է խանգարել ազդանշանին): Սակագնային պլանի նկարագրության մեջ սովորաբար նշվում են առավելագույն հնարավոր արագությունները , Այդ պատճառով Ձեր գտնվելու վայրում արագությունը կարող է լինել ավելի ցածր:
Բացի այդ, եթե USB մոդեմի փոխարեն որպես մոդեմ օգտագործում եք բջջային հեռախոս, անգամ հզոր 3G ազդանշան ունեցող տարածքում առավելագույն արագությունը կարող է նվազել, հատկապես եթե հեռախոսը համակարգչին միացվում է Bluetooth-ի միջոցով:
Արդյո՞ք շարժական լայնաշերտ ինտերնետի արագությունը բավարար է առցանց ռեժիմում խաղալու համար
Բջջային լայնաշերտ ինտերնետը կարելի է օգտագործել առցանց ռեժիմում խաղալու համար, սակայն խաղի որակը զգալիորեն կախված է ստացվող ազդանշանի հզորությունից: Սովորաբար բջջային լայնաշերտ ցանցում հապաղումն (latency) ավելի բարձր է, քան ֆիքսված լայնաշերտ ցանցում, և սա կարող է խնդիր դառնալ արագ արձագանքում պահանջող առցանց խաղեր խաղալիս: Խաղի նորմալ որակի համար անհրաժեշտ է, որ տվյալները Ձեր համակարգչից խաղային սերվեր հասնելու և վերադառնալու ժամանակը («ping» կամ պատասխանի ժամանակ) լինի 100-500 միլիվայրկան միջակայքում: Բարենպաստ պայմաններում բջջային լայնաշերտ ինտերնետը կարող է ապահովել բավականին կարճ` մինչև 50 միլիվայրկյան պատասխանի ժամանակ, ինչը բավարար է անգամ զգալի արագություն պահանջող կրակոց-խաղեր խաղալու համար: Մինչդեռ թույլ ազդանշանի դեպքում այն կարող է լինել ավելի քան 500 միլիվայրկյան, ինչի դեպքում հնարավոր է խաղալ միայն ռազմավարական խաղեր, ինչպիսին է «World of Warcraft»-ը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: