Օգնություն
«Smart Kids» ծառայությունից օգտվելիս խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել՝ զանգահարելով 111 համարին:
1. Ինչ՞ է «Smart Kids»-ը:
«Smart Kids»-ը ժամանակակից կրթական և ժամանցային ծառայություն է ցանկացած տարիքի երեխաների և նրանց ծնողների համար:
Ծառայությանը բաժանորդագրվելիս Դուք կստանաք հազարավոր հետաքրքիր մուլտֆիլմեր դիտելու, էլեկտրոնային և աուդիո գրքերի բովանդակությանը ծանոթանալու հնարավորություն: Պորտալում ներկայաված է երեխաների համար լավագույն բովանդակությունը:
Սովորե՛ք նոր բաներ, դիտե՛ք Ձեր սիրելի մուլտֆիլմերը, կարդացե՛ք գրքեր, լսե՛ք հեքիաթներ՝ առանց ինտերնետ տրաֆիկի համար վճարելու և գովազդի:
2. Ո՞րն է «Smart Kids» ծառայության առավելությունը:
Ակտիվացնելով «Smart Kids» ծառայությունը՝ Դուք կստանաք միանգամից մի քանի առավելություն.
* ռոումինգում գտնվելիս ինտերնետի վճարը գանձվում է տվյալ ուղղությամբ սահմանված սակագների համաձայն:
3. Ինչպե՞ս ակտիվացնել «Smart Kids» ծառայությունը:
Ծառայությունը կարող եք ակտիվացնել հետևյալ եղանակներով՝
1 եղանակ՝ օգտվելով վեբ-կայքի անձնական էջից՝ հետևելով https://smartkids.viva.am հղմանը:
2 եղանակ՝ 1234 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն՝ հետևյալ տեքստով՝
և անցնելով պատասխան SMS հաղորդագրությամբ ստացված հղմամբ
4. Որքա՞ն է ծառայության գինը:
1234 կարճ համարին SMS հաղորդագրություններ ուղարկելիս հավելյալ վճար չի գանձվում:*
Բոլոր գները ներառում են ԱԱՀ։
* Ռոումինգում1234 կարճհամարինուղարկվածSMS հաղորդագրությանդիմաց վճարըգանձվումէտվյալտարածքումռոումինգիհամարսահմանվածսակագնիհամաձայն:
5. Արդյո՞ք կա փորձնական օգտագործման հնարավորություն։
Այո, ծառայությունն առաջին անգամ ակտիվացնելիս տրամադրվում է 3 օր տևողությամբ փորձնական ժամանակահատված:
6. Արդյո՞ք գումարը կգանձվի, եթե հաշվեկշռին բավարար գումար չկա
Եթե Ձեր հաշվեկշռին առկա միջոցները բավարար չեն, ապա բաժանորդագրման վճարը չի գանձվի, իսկ ծառայության հասանելիությունը կկասեցվի:
Ծառայությունը կրկին հասանելի կլինի հաշվեկշիռը համալրելուց և գանձումն իրականացվելուց հետո:
7. Ինչպե՞ս ապաակտիվացնել «Smart Kids» ծառայությունը:
Ծառայությունը կարելի է ապաակտիվացնել.
1 եղանակ՝ 1234 կարճ համարին ուղարկելով ՝ «STOP» տեքստը պարունակող SMS հաղորդագրություն:
2 եղանակ՝ օգտվելով անձնական գրասենյակից՝ ծառայության ցանկացած էջից հետևելով https://smartkids.viva.am հղմանը:
8. Որքա՞ն հաճախ է թարմացվում բովանդակության կատալոգը:
Կատալոգը թարմացվում է ամեն շաբաթ:
Մեր՝ կոնտենտ մենեջերների թիմը շարունակաբար աշխատում է՝ ամենահետաքրքիր և թարմ բովանդակությունը Ձեզ մատուցելու համար:
9. Արդյո՞ք կարող եմ փոխել «Smart Kids»-ի բաժանորդագրության տեսակը:
Բաժանորդագրության տեսակը փոխելու համար նախ պետք է ապաակտիվացնեք ընթացիկ բաժանորդագրությունը, ապա ակտիվացնեք նորը՝ վերը նշված եղանակներից մեկով:
10. Արդյո՞ք կարող եմ ծառայությունից օգտվել համակարգչի կամ նոութբուքի միջոցով:
Այո, https://smartkids.viva.am կայքը լիովին հարմարեցված է դեսքթոփ և շարժական տարբերակների համար:
11. Կարո՞ղ եմ բաժանորդագրվել և օգտվել հավելվածից Wi-Fi-ի միջոցով:
Wi-Fi-ի միջոցով ծառայությանը բաժանորդագրվելու և հավելվածից օգտվելու համար հարկավոր է լրացուցիչ հաստատել Ձեր հեռախոսահամարը՝ հետևելով «Smart Kids»-ի հրահանգներին:
Ծառայությանը բաժանորդագրվելիս Mi-Fi սարքավորման կամ 3G/4G երթուղիչի միջոցով ինտերնետից օգտվելիս, կամ «Personal Hotspot»-ի միջոցով Wi-Fi-ին միանալիս՝ ծառայության վճարը կարող է գանձվել հաշվից կամ կարող է մուտքագրվել տվյալ սարքավորման վրա տեղադրված հեռախոսահամարի հաշվին, այլ ոչ այն հաշվից, կամ այն հեռախոսահամարի հաշվին, որը տեղադրված է սմարթֆոնի վրա: Բացի այդ, հաջող բաժանորդագրության մասին SMS ծանուցումը կարող է ուղարկվել նաև համապատասխան սարքավորման վրա տեղադրված բջջային հեռախոսահամարին: Ծառայությունները հասանելի կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ բրաուզերի տվյալները չեն ջնջվել։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: