1. Ի՞նչ է իրենից ներկայացնում Վիվա-ի «+Premium» ծառայությունը
«+Premium»-ը ծառայությունների փաթեթ է, որը ներառում է 30 ԳԲ ինտերնետ և բաժանորդագրություն՝ «Yandex Plus»-ին: «+Premium»-ի շնորհիվ բաժանորդը կարող է լսել երաժշտություն, փոդքասթներ և աուդիոգրքեր՝ «Yandex Music»-ի միջոցով, դիտել ֆիլմեր և սերիալներ՝ «Kinopoisk»-ում,կարդալ համաշխարհային բեսթսելերներ և դասական ստեղծագործություններ «Yandex Books»-ում և ստանալ 10%-ով ավելի մատչելի ճամփորդելու հնարավորություն «Yandex GO» հավելվածով:
«Yandex Plus»-ի առավելություններից և արտոնություններից օգտվելու համար ակտիվացրեք բաժանորդագրությունը՝ «My Viva» բջջային հավելվածում ստեղծեք նոր «Yandex ID» կամ օգտագործեք գործողը: «Yandex Plus»-ին բաժանորդագրության պայմաններ
2. Ի՞նչ է ներառում «Yandex Plus»-ը
«Yandex Plus»-ը ներառում է «Kinopoisk»-ի ֆիլմերը և սերիալները, «Yandex Music»-ում հասանելի երաժշտությունը և փոդքասթները, «Yandex Books»-ում առաջարկվող գրքերը, այդ թվում՝ աուդիոտարբերակով, ինչպես նաև 10%-ով ավելի մատչելի ուղևորություններ «Yandex GO» հավելվածով: Խնդրում ենք ծանոթանալ հավատարմության ծրագրին մասնակից ծառայությունների թարմացված ցանկին:
3. Ի՞նչ հավելվածներ է անհրաժեշտ ներբեռնել
«Yandex Plus» բաժանորդագրությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ներբեռնել «My Viva» ծառայությունը: «Yandex Plus»-ից կարելի է օգտվել «Yandex»-ի ծառայություններում: «Yandex Plus» բաժանորդագրությունն ակտիվացնելու համար կարելի է ներբեռնել «Kinopoisk», «Yandex Music», «Yandex Books» կամ «Yandex GO» հավելվածը, հեռախոսահամարը մուտքագրելով մուտք գործել հավելված և կապակցել այն «Yandex Passport»-ում: Հավելվածների ամբողջական ցանկ
4. Ի՞նչ է պետք անել, եթե «Yandex Plus»-ում ես ունեմ գործող անձնական էջ:
Կարող եք «Yandex Plus»-ի անձնական էջում ապաակտիվացնել «Yandex Plus»-ին գործող բաժանորդագրության երկարացումը, իսկ այնուհետև ակտիվացնել այն Վիվա-ի բջջային հավելվածում՝ Վիվա-ի «+Premium» ծառայության շրջանակում:
5. Ես անջատել եմ վճարովի բաժանորդագրությունը: Ինչպե՞ս վերադարձնել գումարը:
«Yandex Plus»-ի պայմանների համաձայն՝ բաժանորդն իրավունք ունի հրաժարվել հաջորդ ժամանակահատվածի համար բաժանորդագրությունը երկարաձգելուց՝ «Yandex Plus»-ի անձնական էջում: Նման դեպքում բաժանորդագրությունը դադարեցվում է վճարված ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող օրվանից:
6. Չեմ կարողանում ներբեռնել«Yandex»-ի հավելվածները կամ հավելվածներում սխալներ են ի հայտ գալիս:
Ստուգեք միացումն ինտերնետին, հաշվեկշիռը և սմարթֆոնի հիշողության հասանելի ծավալը: Եթե այնուամենայնիվ խնդիրը կրկնվում է, դիմեք «Yandex Plus>»-ի աջակցության թիմին:
7. Ինչպե՞ս փոխարինել կապակցված «YandexID»-ն:
Դուք կարող եք ակտիվացնել բաժանորդագրությունը «My Viva» հավելվածում՝ նշելով գործող «Yandex ID»: Բարդություններ ի հայտ գալու դեպքում դիմեք «Yandex Plus»-ի աջակցության թիմին:
8. Ո՞ւմ դիմել հարցեր առաջանալու դեպքում:
«Yandex Plus»-ի ծառայությունների վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում դիմեք plus-partners@support.yandex.ru էլեկտրոնային փոստի հասցեով:
Վիվա-ի ծառայությունների վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում դիմեք 111@viva.am էլեկտրոնային փոստի հասցեով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: