1. Ի՞նչ է «MAGIC ENGLISH»-ը «Disney»-ից:
«Disney»-ի «MAGIC ENGLISH»-ը բաժանորդագրությամբ գործող ինտերակտիվ տեսածառայություն է, որի օգնությամբ երեխաները կարող են դիտել «Disney»-ի իրենց սիրելի ֆիլմերը՝ միաժամանակ սովորելով անգլերեն:
«Disney»-ի «MAGIC ENGLISH»-ի ուսուցումը ներառում է հետաքրքրաշարժ առաջադրանքներով և խաղերով ինտերակտիվ տեսադասեր՝ «Disney»-ի սիրված կերպարների մասնակցությամբ:
2. Ինչպե՞ս է տեղի ունենում ուսուցումը:
Երեխաները ավելի հեշտ են յուրացնում նոր նյութը, երբ հետաքրքրված են և ներգրավված: «Disney English Story»-ում հաղորդավարը «Disney»-ի ֆիլմերի օգնությամբ նպաստում է ուսուցմանը և ներկայացնում ֆիլմերի սյուժեները հետաքրքիր ու նորովի:
3. Արդյո՞ք երեխաները կարող են կիրառել անգլերենը՝ արդյունքն ամրապնդելու համար:
Բացի ֆիլմերից, մենք առաջարկում ենք ինտերակտիվ դասեր, որոնք սովորեցնում և ամրապնդում են անգլերենի իմացությունը՝ զվարճալի խաղային վարժությունների և ձայնային ճանաչմամբ խաղերի միջոցով և սովորեցնում են խոսակցական հմտություններ:
4. Որտե՞ղ կարող եմ մանրամասն ծանոթանալ ծառայությանը և դասավանդման մեթոդաբանությանը:
Ծառայությունն ունի «Ծնողական գոտի»: Այս բաժնում կարող եք ամբողջական տեղեկություններ ստանալ անգլերենի ուսուցման մեթոդաբանության և Ձեր երեխայի ստացած գիտելիքներն առավել ամրապնդելու տարբերակների մասին:
5. Ի՞նչ լեզվով է իրականացվում ուսուցումը:
«MAGIC ENGLISH»-ը «Disney»-ից լիարժեք հասանելի է հայերենով։
6. Որքա՞ն հաճախ է նոր բովանդակություն ավելացվում ծառայությունում:
Մենք պարբերաբար ընդգրկում ենք նոր մուլտֆիլմեր և բովանդակություն:
7. Հնարավո՞ր է արդյոք անգլերենից բացի այլ լեզուներ սովորել:
Ներկայումս ծառայության միջոցով հնարավոր է սովորել միայն անգլերեն:
8. Որքա՞ն է արժե բաժանորդագրությունն այս ծառայությանը:
Տվյալ ծառայության բաժանորդագրության գինը կազմում է՝ օրական 80 դրամ, շաբաթական 535 դրամ կամ ամսական 2100 դրամ (ներառյալ 1-օրյա փորձաշրջանը)՝ բաժանորդ հանդիսանալու ամբողջ ժամանակահատվածի համար՝ անկախ ծառայությունից օգտվելու փաստից:
9. Արդյո՞ք անհրաժեշտ է բաժանորդագրություն՝ ծառայությունից օգտվելու համար:
Այո, Ձեզ անհրաժեշտ է բաժանորդագրություն՝ տեսանյութերին և խաղերին մուտքի հնարավորություն ստանալու համար: Խորհուրդ ենք տալիս օգտվել մեր 1 օր փորձաշրջանից, որը հասանելի է ծառայությանն առաջին անգամ բաժանորդագրվողներին:
10. Ի՞նչ է փորձաշրջանը:
1-օրյա փորձաշրջանի ընթացքում Դուք կստանաք տեսաբովանդակության և խաղերի հասանելիություն՝ պայմանով, որ բաժանորդագրվել եք առաջին անգամ: Փորձաշրջանի ընթացքում ծառայությունից կարող եք օգտվել որքան կցանկանաք:
11. Ինչպե՞ս կարող եմ բաժանորդագրվել:
Ծառայությանը բաժանորդագրելու երկու եղանակ կա.
1) ծառայությանը կարող եք բաժանորդագրվել https://lp.magicenglish.viva.am կայքում, կամ
2) 3090 կարճ համարին ուղարկել SMS՝ հետևյալ տեքստով.
12. Ի՞նչ է ներառում բաժանորդագրությունը:
Ակտիվացնելով բաժանորդագրությունը՝ Դուք լիարժեք մուտք եք ստանում մեր բոլոր տեսանյութերին ու խաղերին, այդ թվում՝ հետագայում տեղադրվող բովանդակությանը: Ավելի քան 900 անգլերեն բառ և արտահայտություն՝ 200 տարբեր տեսանյութում միշտ կլինեն Ձեր ձեռքի տակ: Ոչ մի թաքնված վճարում և գովազդ:
13. Ինչպե՞ս կարող եմ ապաբաժանորդագրվել:
Ապաբաժանորդագրվելու մի քանի եղանակ կա.
կարելի է չեղարկել բաժանորդագրությունը կայքի միջոցով. այցելեք https://lp.magicenglish.viva.am և անցեք հաշվի էջ,
«Stop» բառն ուղարկեք 3090 կարճ համարին:
14. Կարո՞ղ եմ օգտվել ծառայությունից Wi-Fi-ի միջոցով:
Ծառայությունից Wi-Fi-ի միջոցով օգտվելու համար հարկավոր է լրացուցիչ հաստատել Ձեր հեռախոսահամարը՝ հետևելով հավելվածի հրահանգներին: Ծառայությանը բաժանորդագրվելիս ինտերնետից Mi-Fi սարքավորման կամ 3G/4G երթուղիչի միջոցով օգտվելիս, կամ «Personal Hotspot»-ի միջոցով Wi-Fi-ին միանալիս ծառայության վճարը կարող է գանձվել հաշվից կամ կարող է մուտքագրվել տվյալ սարքավորման վրա տեղադրված հեռախոսահամարի հաշվին, այլ ոչ հաշվից, կամ այն հեռախոսահամարի հաշվին, որը տեղադրված է սմարթֆոնում: Բացի այդ, հաջող բաժանորդագրության մասին SMS ծանուցումը կարող է ուղարկվել նաև համապատասխան սարքավորման վրա տեղադրված բջջային հեռախոսահամարին: Ծառայությունները հասանելի կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ բրաուզերի տվյալները չեն ջնջվել։
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: