Ցանկանո՞ւմ եք տարբերվել Ձեր ոճով մյուսներից և վայելել հետաքրքիր անձնավորության համբավ: Ուրեմն «GOOD’OK» ծառայությունը հենց Ձեզ համար է: Փոխարինեք զանգի միացման արդեն սովորական դարձած ազդանշանը հաճելի մեղեդիներով, ժամանակակից հիթերով, կամ ծիծաղաշարժ կատակներով ու արտահայտություններով:
Օգտվեք «GOOD’OK» ծառայությունից և Ձեզ զանգահարող բոլոր բաժանորդները կլսեն հաճելի մեղեդի: Դուք նաև հնարավորություն կունենաք.
•ձեռք բերելու Ձեր նախընտրած մեղեդիները, կատակներն ու արտահայտությունները,
•ձայնագրելու Ձեր հաղորդագրությունն ու օգտագործելու այն որպես զանգի ազդանշան,
•ընտրելու, թե Ձեզ զանգահարողներից ով ինչ մեղեդի է լսելու,
•ընտրելու, թե որ մեղեդին երբ է հնչելու,
•մեղեդի նվիրելու մտերիմին,
•պատվիրելու միևնույն մեղեդին ինչպես Ձեզ, այնպես էլ Ձեր մտերիմի համար
•ձայնագրելու Ձեզ զանգահարողի մոտ հնչող և Ձեզ դուր եկած մեղեդին:
Ստանդարտ մեղեդի
Ծառայությունն ակտիվացնելուն պես Ձեզ զանգահարող բոլոր բաժանորդների համար կնշանակվի առկա ստանդարտ մեղեդին: Սակայն Դուք կարող եք փոխել այն և Ձեր նախընտրած մեղեդին սահմանել որպես ստանդարտ:
Անձնական ցուցակ
Հավելյալ վճարով Դուք կարող եք ձեռք բերել բազմաթիվ ու բազմաժանր մեղեդիներ ու ծիծաղաշարժ կատակներ, կամ ինքներդ ձայնագրել Ձեր զանգի ազդանշանը: Ամեն անգամ, երբ Դուք զանգի ազդանշան եք ձեռք բերում կամ ձայնագրում, այն ավելանում է Ձեր անձնական ցուցակում:
Յուրաքանչյուր մեղեդու վավերականության ժամկետն է 30 օր: Այս ընթացքում մեղեդին անձնական ցուցակից չհեռացնելու դեպքում վավերականության ժամկետն ավտոմատ կերպով կերկարացվի ևս 30 օրով, որի դիմաց Ձեր հաշվից կգանձվի մեղեդու արժեքը: Ի դեպ, կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն ծառայությունն ակտիվացնելու և երկարաձգելու ծառայության վավերականության ժամկետը իրենց հաշվին առկա գումարի սահմաններում: Օրինակ, եթե Ձեր հաշվին կա 100 դրամ, իսկ մեղեդու արժեքը 30 օրվա համար 495 դրամ է, ապա մեղեդին կակտիվանա 6 օրով:
Ձայնագրում
Եթե Ձեզ դուր է եկել այլ բաժանորդի զանգահարելիս հնչող մեղեդին, ապա կարող եք այն ձայնագրել և դարձնել անձնական զանգի ազդանշան՝ սեղմելով աստղանիշ (*):
Կանոնների սահմանում
Դուք հնարավորություն ունեք սահմանելու «GOOD’OK» ծառայության Ձեր կանոնները.
•նշանակել մեղեդիներ առանձին բաժանորդների համար,
•ստեղծել Ձեզ զանգահարող բաժանորդների խմբեր և նշանակել մեղեդիներ խմբերի համար,
•սահմանել, թե առանձին բաժանորդները, կամ խմբի անդամները երբ պիտի լսեն իրենց համար նշանակված մեղեդին:
Երաժշտական արկղ
Որպեսզի Ձեզ զանգահարողները չձանձրանան մշտապես միևնույն մեղեդին լսելուց, Դուք կարող եք Ձեր անձնական ցուցակից մեղեդիներ ավելացնել «Երաժշտական արկղ»: Այս դեպքում, երբ «Երաժշտական արկղն» ակտիվ է, ստանդարտ մեղեդու փոխարեն ամեն անգամ կհնչի «Երաժշտական արկղից» պատահականորեն ընտրված որևէ մեղեդի:
«Երաժշտական արկղը» չի գործում, երբ տվյալ հեռախոսահամարի համար արդեն սահմանված է որոշակի կանոն:
Պրոֆիլ
Ակտիվացնելով «GOOD’OK» ծառայությունը` Դուք ստեղծում եք Ձեր անձնական պրոֆիլը, որում պահվում է Ձեր անձնական ցուցակը և «Երաժշտական արկղի», առանձին հեռախոսահամարների և խմբերի համար Ձեր կողմից սահմանված կանոնները:
Ծառայության ապաակտիվացման դեպքում Ձեր պրոֆիլը` բոլոր մեղեդիներով ու կարգավորումներով, համակարգում պահպանվում է 30 օր: Այս 30 օրվա ընթացքում Դուք կարող եք վերականգնել Ձեր անձնական պրոֆիլը` կրկին ակտիվացնելով «GOOD’OK» ծառայությունը: Կրկին ակտիվացնելու դեպքում ծառայության արժեքը գանձվում է ամբողջությամբ: Նշված ժամանակահատվածում Ձեր պրոֆիլը չվերականգնելու դեպքում այն վերջնականապես կհեռացվի համակարգից: Դրանից հետո Դուք կարող եք կրկին ակտիվացնել «GOOD’OK» ծառայությունը` ստեղծելով նոր պրոֆիլ:
Ծանոթություն
•«GOOD’OK» ծառայությունը մատուցվում է Viva-ի կողմից: Սակայն բոլոր մեղեդիները, կատակները և արտահայտությունները (բացի ստանդարտ մեղեդուց, որը նշանակվում է ծառայությունն ակտիվացնելուն պես), տրամադրվում են բովանդակություն մատուցող ներքոհիշյալ ընկերությունների կողմից: Բովանդակություն մատուցող ընկերությունները լիակատար պատասխանատվություն են կրում տրամադրված մեղեդիների, կատակների և արտահայտությունների համար: Հարցեր և խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք դիմել նշված ընկերություններին:
Բովանդակություն մատուցող ընկերություն | Հեռախոս/էլ. փոստ | Հասցե |
---|---|---|
«ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ» ՍՊԸ | +374-10-512888 +374-10-512073 | Հայաստան, 0014, Երևան Հրաչյա Ներսիսյան փող. փակուղի, 1 շենք, տարածք 103 |
•Բովանդակություն մատուցողները իրավունք ունեն գովազդել տարբեր մեղեդիներն՝ անվճար առաջարկելով վերջիններս որոշակի ժամանակահատվածով: Անվճար մեղեդիները հասանելի են բացառապես առաջնային ձեռք բերման դեպքում: Նշված մեղեդու վավերականության ժամկետն ավտոմատ երկարացնելու դեպքում՝ գանձվելու է բովանդակություն մատուցողի կողմից մեղեդու համար նախատեսված արժեքը:
•Viva-ը որևէ պատասխանատվություն չի կրում բաժանորդների ձայնագրած զանգի ազդանշանների բովանդակության համար: Բաժանորդը լիակատար պատասխանատվություն է կրում իր զանգի ազդանշանի բովանդակության, ինչպես նաև երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքների խախտման համար:
•Եթե անձնական ցուցակի որոշ մեղեդիների վավերականության ժամկետը սպառվում է նախքան պրոֆիլի վերականգնումը, ապա այդ մեղեդիները չեն վերականգնվում պրոֆիլի հետ:
•«GOOD'OK» ծառայությունը չի գործում տեսազանգ ստանալիս:
•Երբ ծառայությունն ակտիվացված է, հետագա ամիսների վճարը կգանձվի համապատասխան ամսվա 1-ից 30-րդ օրերի ժամանակահատվածում: Ամսավճարը գանձելու առաջին փորձն արվում է համապատասխան ամսվա առաջին օրը: Այն բաժանորդները, որոնցից չի գանձվել ամսավճարը (հաշվեկշռին առկա գումարն անբավարար լինելու կամ այլ պատճառով), կներառվեն առանձին խմբում և այս խմբում ներառված բաժանորդներից այս գումարը գանձելու հաջորդ փորձը կարվի համապատասխան ամսվա երկրորդ օրը: Այն բաժանորդները, որոնցից գումարը չի գանձվի, կրկին կներառվեն առանձին խմբում և այս խմբում ներառված բաժանորդներից այս գումարը գանձելու հաջորդ փորձը կարվի համապատասխան ամսվա երրորդ օրը: Գումարը գանձելու փորձերն այս սկզբունքով կկատարվեն մինչև համապատասխան ամսվա 30-րդ օրը: Այսպիսով՝ ամսավճարը գանձելու վերջին փորձը կարվի համապատասխան ամսվա 30-րդ օրը:
Այն բաժանորդներից, որոնցից պետք է գանձվի ամսավճարը, ամսավճարը կգանձվի ամբողջությամբ՝ 100 դրամի չափով, անկախ նրանից, թե սահմանված ժամանակահատվածում որ օրն է այն գանձվել:
Զանգի ազդանշանը ակտիվ է մնում ընդհուպ մինչև ամսավճարը գանձելու վերջին փորձը՝ համապատասխան ամսվա 30-րդ օրը:
«GOOD’OK»` տարբերվի´ր
«GOOD’OK» ծառայության ակտիվացում և կառավարում
«GOOD’OK» ծառայության կառավարման ինտերնետային կայք
«GOOD’OK» ծառայության սակագներ
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: