Վիվա-ՄՏՍ-ում ՄՌ-ի հիմնական առաքելությունը շուկայում առաջատար դիրքեր պահպանելն է՝ լինելով նախընտրելի գործատու: Մշտական թվային զարգացման շնորհիվ, ՄՌ-ը ձգտում է կանոնավոր կերպով բարձրացնել աշխատակիցների կատարողականը/կատարողականի մակարդակը՝ հետևողականորեն վարելով ճիշտ մշակույթ, երաշխավորելով ներգրավվածություն՝ դրանով ապահովելով պահանջներին համապատասխանող աշխատակիցների հավաքագրումը, աշխատուժի պահպանումը և աշխատակիցների մասնագիտական զարգացումը՝ Ընկերության ռազմավարությանը համապատասխան:
Մենք հավատում ենք, որ առաջատար թվային նորարարությունները կարող են բարելավել միլիոնավոր մարդկանց կյանքեր: «Մշտապես հավատարիմ մեր հաճախորդներին և ընդմիշտ հավատարիմ մեր երկրին». սա է այն կարգախոսը, որն օգնում է մեզ մշակել առողջ ռազմավարություն և սահմանել մեր ապագայի տեսլականը:
ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտը մեր տնտեսության ամենադինամիկ ոլորտներից մեկն է, և մենք շատ հպարտ ենք այս բնագավառում մեր ավանդը ներդնելու համար՝ այսպիսով բավարարելով մեր հաճախորդների, մեր շահառուների և մեր բաժնետերերի ակնկալիքները, ինչպես նաև երաշխավորելով մեր թիմի ճկուն մտքի զարգացումը՝ պատրաստ նոր վերափոխումների և մարտահրավերների: Սա հնարավոր է միայն մեր ընտանիքի անդամների նվիրվածության և ջանքերի շնորհիվ:
Մեր առաքելությունն է մատուցել հեռահաղորդակցման նորարար ու որակյալ ծառայություններ: Իր գործունեության ամբողջ ընթացքում և բոլոր ոլորտներում Վիվա-ՄՏՍ-ը հավատարիմ է հետևյալ հիմնարար արժեքներին.
Մենք մշակում ենք առաջադեմ լուծումներ և հաջողությամբ կիրառում ենք դրանք:
Մենք հոգում ենք այն ամենի մասին, ինչ անում ենք և պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր քայլերին:
Մեր բոլոր քայլերի հիմքում էթիկայի կանոններն ու մարդկային արժեքներն են:
Մենք աշխատում ենք ազնվորեն` կիսելով համատեղ հաջողության արդյունքները:
Մեզ համար կարևոր են հավատն ու հավատարմությունը:
Մեր ընտանիքը բաղկացած է մոտ 1300 աշխատակցից, որոնք ցուցաբերում են բարձր նվիրվածություն ու ներգրավվածություն և կազմում են իրենից արժեք ներկայացնող թիմի մաս: Չնայած մեզանից յուրաքանչյուրն ունի շատ յուրահատուկ տաղանդներ, պատմություն և ունակություններ, մենք միշտ հոգ ենք տանում, որ մեր հավաքական ոգին պահպանվի՝ շնորհիվ մեր հիմնարար արժեքների՝ նորարարություն, պատասխանատվություն, հարգանք, հավատարմություն և թիմային աշխատանք: Մենք ապրում և շնչում ենք այդ արժեքներով, որովհետև դրանք մեր ճշմարտության, մեր ավյունի և մեր ուժի հիմնասյուներն են ինչպես մեր ընտանիքի անդամների, այնպես էլ, առհասարակ՝ մեր հայ հասարակության համար: Մեր հաջողության բանալին հիմնականում հանդիսացել է մեր ընտանիքի անդամների հանդեպ հետևողական մարդկային վերաբերմունքը և նրանց անձնային և մասնագիտական կայացման ապահովումը:
Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ մեր աշխատակիցների հավատարմությունը առաջին հերթին պայմանավորված է դրական, խրախուսող և աջակցող աշխատանքային միջավայրով: Հոգեբանական անվտանգությունը Ընկերության ղեկավարության համար մշտապես կենսական խնդիր է եղել: Այն երաշխավորում է, որ անձնակազմի անդամներն ապահով զգան ինքադրսևորման դեպքում և համոզված լինեն, որ հարգված են, գնահատված և կարող են ակնկալել մշտական աջակցություն: Մենք իրապես այն համոզմունքն ունենք, որ երբ մարդիկ աշխատավայրում իրենց ապահով և վստահված են զգում, նրանք եռանդով ներգրավվում են նոր նախագծերին, նոր զարգացումներին և ապագա հեռանկարներին առնչվող նախաձեռնություններում:
Սա նկատի ունենալով՝ մենք սկսել ենք մի քանի ներքին նախագծեր՝ օգնելու աշխատակիցներին իրենց գնահատված զգալ ոչ միայն իրենց ղեկավարների, այլև իրենց գործընկերների կողմից:
«Lucky Carrot» ծրագիրն օգնում է աշխատակիցներին ճանաչել և գնահատել այլ գործընկերների հաջողությունը՝ շնորհակալական հաղորդագրություններ ուղարկելով նրանց և նվիրելով վիրտուալ գազար՝ ըստ ստացողի կողմից պահպանած՝ Ընկերության հիմնարար արժեքների: Միևնույն ժամանակ, Մեր մոլորակը՝ Վիվա-ՄՏՍ-ի ներքին պորտալը, աշխատակիցներին հնարավորություն է տալիս հետևողականորեն տեղեկացված լինել Ընկերության հետ կապված բոլոր որոշումների կամ նորությունների մասին, որպեսզի նրանք միշտ լինեն Ընկերության պլանների, գործողությունների և առաջարկությունների անբաժանելի մասը՝ անկախ տանը, թե գրասենյակում աշխատելու փաստից։
Մեր հաճախորդներին և մեր համայնքի անդամներին Հայաստանում մենք մոտենում ենք այն նույն հոգատարությամբ, ինչը ցուցաբերում ենք մեր աշխատակիցների նկատմամբ, մասնավորապես՝ կորպորատիվ պատասխանատվության մեր առաջամարտիկ ջանքերի շնորհիվ: Դեռևս տասնհինգ տարի առաջ՝ մեր ծննդյան օրվանից ի վեր, Վիվա-ՄՏՍ-ը բաց չի թողել առանցքային պատասխանատու դերակատար դառնալու հնարավորությունը, մասնավորապես՝ շնորհիվ իր իրական և ազնիվ արժեհամակարգի:
Վիվա-ՄՏՍ-ը հավասար հնարավորություններ ընձեռող գործատու է, որը բազմաբնույթ և ներառական աշխատանքի հնարավորություններ է ապահովում բոլոր աշխատակիցների համար: Մեր Ընկերությունը առաջնահերթություն է տալիս բոլորի նկատմամբ հարգանքին և աշխատակիցների շահերին:
Մեր աշխատակիցներն իրավունք ունեն աշխատելու անվտանգ և առողջ միջավայրում։ Նրանք ունեն արդար և հավասար վերաբերմունքի իրավունք: Վիվա-ՄՏՍ-ը չի հանդուրժում որևէ խտրականություն, մասնավորապես՝ երեխաների և հարկադիր աշխատանք, սեռական, ռասայական, էթնիկ պատկանելիության, մաշկի գույնի, լեզվի, ծագման, սոցիալ-տնտեսական կարգավիճակի, տարիքի, բնակության վայրի, դավանանքի, քաղաքական հայացքների հետ կապված որևէ խտրականություն: Սա վերաբերում է Ընկերության բոլոր գործընթացներին և ընթացակարգերին, ներառյալ՝ հավաքագրումը, անձնակազմի զարգացումը, առաջխաղացումը և կարգապահական միջոցները: Խտրականությունը, անուշադրությունը, հանդիմանություններն ու այլ տեսակի ճնշումները խստորեն արգելվում են:
Վերջապես, Վիվա-ՄՏՍ-ում խստիվ արգելում են ահաբեկումները և ոտնձգությունները, ներառյալ՝ ֆիզիկական կամ սեռական բնույթի ակնարկները, այլ անձի աշխատանքին խոչընդոտելը կամ վախի, թշնամանքի կամ լարվածության մթնոլորտ ստեղծելը։ Ընկերությունը պարտավորվում է իր աշխատակիցների և Ընկերության հետ աշխատող կամ համագործակցող ցանկացած անձի համար ապահովել առավելագույնս անվտանգ և հուսալի պայմաններ:
Աշխատակիցների կամ մարդու իրավունքներին առնչվող բոլոր սկզբունքներին համապատասխանությունը ամենաբարձր չափանիշներին համապատասխան ապահովելու նպատակով՝ Վիվա-ՄՏՍ-ը պարբերաբար թարմացնում և տարածում է նշված սկզբունքներն ընդգրկող իր Էթիկայի կանոնները, որը նաև հիմնվում է հետևյալի վրա.
Վիվա-ՄՏՍ-ի ազնիվ համբավը և հեղինակավոր դիրքը պահպանելու համար վերջինս ներդրել է հակակոռուպցիոն, համապատասխանության և տեղեկատվական անվտանգության քաղաքականություն՝ երաշխավորելու կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդի գործիքների ներդնումը, խթանելու Ընկերության ներսում էթիկական վարքագիծը, խուսափելու կոռուպցիայի հետ կապված ռիսկերից կամ ծախսերից, պաշտպանելու ֆիզիկական անձ հանդիսացող, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին, ապահովելու տեղեկատվության անվտանգությունը և աջակցելու բիզնեսի ընդհանուր առողջ ընդլայնմանը: Այս քաղաքականության արդյունավետության ապահովումը հանձն է առել առաջին հերթին Ընկերության ղեկավարությունը՝ օրինակ ծառայելով և առաջնորդելով Ընկերության մնացած անդամներին, ինչպես նաև` ապահովելով Վիվա-ՄՏՍ-ում կոռուպցիան կանխելու ճիշտ մշակույթի պահպանումը:
Ողջ անձնակազմը, ներառյալ՝ ղեկավարությունը, կանոնավոր կերպով անցնում է վերապատրաստումներ և դասընթացներ, ներգրավված է այս քաղաքականությունների մշակման և թարմացման գործընթացներում, ինչպես նաև մասնակցում է բոլոր տարեկան աուդիտորական ստուգումներին (այդ թվում՝ ISO-ի հետ կապված):
Վիվա-ՄՏՍ-ի կազմակերպական կառուցվածքը կենդանի օրգանիզմ է, որը փոխվում է բիզնեսի կարիքներին և պահանջվող գործառույթներին համապատասխան: Այն օգնում է ավելի հստակ պատկերացնել այն ուղղությունը, որով գնում է Ընկերությունը՝ ապահովելու արագ որոշումների կայացում և հետևողականություն: Կառուցվածքը փոփոխվել է ժամանակի ընթացքում՝ փորձելով նվազագույնի հասցնել վերահսկողության շրջանակը, կառավարել սպասելիքները, կազմակերպել աշխատանքային հոսքը և աջակցել ներգրավվածությունը և արտադրողականությունը:
Ներկայումս Վիվա-ՄՏՍ-ի կազմում ընդգրկված են հետևյալ վարչությունները.
Մենք ձգտում ենք ապահովել, որ մեր կատարողականի կառավարման և պարգևատրման գործընթացները համահունչ լինեն Ընկերության ռազմավարությանը, բիզնես նպատակներին և մշակույթին:
Մեր մշակույթի ներդրման հիմնական մասն է երաշխավորել, որ մենք պարգևատրենք մեր աշխատակիցներին՝ հիմնվելով նրանց կատարողականի, ներուժի և մեր արժեքների և հաջողության մեջ նրանց ունեցած ներդրման վրա:
Բացի ընդհանուր կատարողականի վրա հիմնված պարգևավճարներից կամ պարգևատրումներից, մենք նաև ձգտում ենք առաջարկել մրցակցային փոխհատուցման փաթեթ՝ ամբողջ անձնակազմի համար: Դժվար ժամանակներ են, և մենք հասկանում ենք, որ մեր աշխատակիցները պետք է հոգ տանեն իրենց սեփական ընտանիքների մասին: Ուստի, մենք փորձում ենք մեղմել անձնակազմի հոգսերը՝ առաջարկելով որոշակի առավելություններ, որոնք կարող են օգնել լուծել առօրյա խնդիրները:
Իր աշխատակիցների և նրանց կարիքների մասին իրապես հոգ տանող աշխատանքային միջավայրից բացի, Վիվա-ՄՏՍ-ը մշակել է վարձատրության քաղաքականություն, որը համապատասխանում է նաև տաղանդների ներգրավման և նրանց պահպանման կարևորագույն կարիքի բավարարմանը՝ մրցունակ տեղական շուկայի պայմաններում: Առաջնորդվելով արդարության և հավասարության սկզբունքներով՝ Վիվա-ՄՏՍ-ը միշտ գնահատում և փոփոխում է իր վարձատրության համակարգը՝ ապահովելով, որ իր աշխատակիցներն արդարացիորեն հատուցվեն ոչ միայն Ընկերության, այլև շուկայի մակարդակով:
Հավելավճար
(Ընկերության փոխհատուցման պլան, այլ փոխհատուցում՝ ըստ օրենքի) 3%
Պարգևավճար
(Փոփոխական պարգևավճարներ՝ համաձայն Ընկերության քաղաքականության) 26%
Աշխատավարձ
(Բազային աշխատավարձ, գիշերային աշխատանքի վարձատրություն, արձակուրդներ, գործատուի կողմից սոցիալական հարկ) 71%