73 սեփական սպասարկման սրահներ + գործընկերների վաճառակետերի ցանց
Սեփական սպասարկման սրահների ցանցը Վիվա-ՄՏՍ-ի հաճախորդների սպասարկման հիմնական միջոցն է: 2020 թվականին դրանց քանակը կազմել է 73:
COVID-19 համավարակով պայմանավորված՝ մեկուսացման սահմանափակումների ընթացքում Վիվա-ՄՏՍ-ը մեծացրել է հատուկ SIM-քարտերի վաճառքի տեղաբաշխումը գործընկերների ցանցերի միջոցով.
«Ալֆա Ֆարմ» ընկերություն՝ 42 վաճառակետ
«Պրես Ստենդ» ընկերություն՝ 330 վաճառակետ
Դա մեզ թույլ տվեց ավելացնել հասանելիությունը և նոր բաժանորդներին հնարավորություն տալ ավելի հեշտ մուտք գործել մեր ցանց: Միևնույն ժամանակ, գործընկերների ցանցերի միջոցով կատարված վաճառքի մասնաբաժինը շատ փոքր է և կիրառելի է միայն որոշ հրատապ իրավիճակների համար (ընդհանուր ծավալի 2%-ից պակաս):
2020 թվականին մենք փակել ենք 3 ոչ արդյունավետ գործող սպասարկման կենտրոն՝ հիմնվելով հաճախորդների հոսքի վերլուծական տվյալների և հարակից այլ տվյալների վրա, և բացել 1 նոր կենտրոն Երևանում (Սեբաստիա թաղամասում), իսկ Նոյեմբերյանի մեր հին կրպակից տեղափոխվել ենք նոր ժամանակակից տարածք։
Հատուկ SIM-քարտերի վաճառքի տեղաբաշխում գործընկերների ցանցերի միջոցով.
«ԱԼՖԱ ՖԱՐՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ