2020 թվականը փորձության ենթարկեց արտաքին միջավայրին հարմարվելու և դրա փոփոխություններին արձագանքելու մեր կարողությունը: Փոփոխություններն աննախադեպ էին, և Վիվա-ՄՏՍ-ը վստահորեն դիմակայել է այդ մարտահրավերին։ Մեզ հաջողվել է օգտվել զանգվածային հեռահաղորդակցության և թվային ծառայությունների աճող պահանջարկից, ինչը մեզ հնարավորություն է տվել բարձրացնել և հասնել շուկայի մասնաբաժնի թիրախային մակարդակներին՝ եկամուտների և բաժանորդների բազայի առումով: Վիվա-ՄՏՍ-ի եկամուտների շուկայի մասնաբաժինը՝ առանց մանրածախ բիզնեսի, 2019 թվականի համեմատ բարելավվել է 1,03 տոկոսային կետով, իսկ բաժանորդների մասնաբաժինը` 3,31-ով:
Առաջատարության մեկ այլ ցուցանիշ են ակտիվացումները, և Վիվա-ՄՏՍ-ը 2019 թվականի համեմատ ունեցել է 0,43 տոկոսային կետով բարելավված շուկայի ակտիվացումների մասնաբաժին: Covid-19 համավարակը ցույց տվեց, որ հեռահաղորդակցության ոլորտը ամբողջ աշխարհում և մասնավորապես Հայաստանում մեծ կարևորություն ունի առօրյա կենսակերպը պահպանելու համար։ Հեռավար աշխատանքը, կրթությունը, բժշկությունը մեծապես կախված են հեռահաղորդակցության ոլորտից: Մեկուսացման շրջանում առօրյայի անբաժանելի մաս դարձած «Zoom», «Skype», «Telegram», «Viber», «WhatsApp», «Messenger», «Facebook» և «Instagram» հավելվածների միջոցով կրթության, առցանց հանդիպումների և առօրյա հաղորդակցության կազմակերպման նպատակով մեր բաժանորդներից շատերը գնում և օգտագործում էին մեր «X», «Y», «Z» սակագնային պլանների շարքը: Մեր «X» սակագնային պլանի օգտատերերն առցանց դիտում էին «YouTube» տեսանյութեր և «Netflix» ֆիլմեր:
Եկամուտների շուկայական մասնաբաժինը՝ առանց մանրածախ բիզնեսի
3M բաժանորդների շուկայի մասնաբաժինը
Շուկայի մասնաբաժինը՝ ակտիվացումների մասով
Տվյալների փոխանցման ծառայությունից օգտվող բաժանորդների՝ 3 ամիսների 63.4% շուկայական մասնաբաժինը Վիվա-ՄՏՍ-ին դարձնում է բջջային տվյալների առաջատարը շուկայում: Ընկերությունը հանդիսանում է նորարարական V&D (ձայնային և տվյալների փոխանցման) սակագնային պլանների առաջին ներդրողը՝ ընձեռելով առավել գործածվող հավելվածների անսահմանափակ օգտագործման հնարավորություն: Վիվա-ՄՏՍ-ը կատարեց հաջորդ քայլը 2020 թվականին՝ հրաժարվելով տվյալների փոխանցման համար ըստ տրամադրվող մեգաբայթների գանձումից, և հիմա V&D սակագնային պլանների բոլոր բաժանորդներն արդեն գիտեն, որ կարող են առանց անհանգստանալու օգտվել ինտերնետից:
Ընկերությունն արեց ավելին՝ ներկայացնելով «+» ծառայությունների նոր շարք և մատչելի գներով տրամադրելով +3ԳԲ կամ +10ԳԲ տվյալների փաթեթներ՝ ինտերնետի սպառումը մեր հաճախորդների համար է՛լ ավելի հարմարավետ դարձնելով: Համավարակային իրավիճակով և դրան հաջորդած սահմանափակումներով պայմանավորված՝ մենք նաև ականատես եղանք բովանդակության ծառայությունների օգտագործման, ինչպես նաև բջջային առցանց վճարումների աճող պահանջարկին:
Բովանդակության աճող պահանջարկը բավարարվել է տարբեր հավելվածներով, ինչպիսիք են՝ «Apps Club» և «Kids Club» (խաղեր և զվարճանքներ), «Fitness Club» (սպորտ), «#LikeU» (ժամադրություն), «IVI» (առցանց կինոթատրոն), «Fantasy League» (ֆուտբոլային խաղեր), «E-Teacher» (անգլերենի դասընթաց) և այլն: «ՄոբիԴրամ» վճարային հավելվածի միջոցով բաժանորդներին հնարավորություն է տրվել կատարել տարբեր առցանց վճարումներ:
Չնայած ինտերնետի վրա հիմնված մեսինջերները Հայաստանում շատ բարձր թափանցելիություն ունեն, ավանդական SMS հաղորդագրությունները կարծես թե ավելի հուսալի են հայկական բիզնեսի համար: Բիզնես սեգմենտին տրամադրվող զանգվածային SMS ծառայությունները շատ տարածված են, և մենք ներկայումս աշխատում ենք նոր ինտերֆեյսի վրա՝ ծառայությունների մատուցումն ավելի արդյունավետ և հաճախորդների օգտագործման հարմար հարմարավետ դարձնելու համար:
Տվյալների փոխանցումից եկամուտներ, ՀՀ դրամ
3 ամսվա տվյալներ փոխանցման ծառայությունից օգտվող բաժանորդների շուկայի մասնաբաժինը