Հասույթ | 48,524,199,150 |
Շարժական բջջային կապի բիզնեսից ստացված հասույթներ | 44,691,151,682 |
V&D (ձայնային, տվյալների փոխանցման, SMS հաղորդագրությունների ծառայություններ), | 35,609,854,925 |
Ռոումինգ ծառայության փոխկապակցում | 6,014,472,987 |
Ռոումինգ, ներառյալ՝ ավելացված արժեքի ծառայությունները | 1,086,041,677 |
Հասույթներ՝ ավելացված արժեքի ծառայություններից և բովանդակությունից | 453,283,910 |
Այլ բջջային ծառայություններ | 1,527,498,183 |
Ֆիքսված ծառայություններից ստացված հասույթ | 1,178,202,188 |
Մանրածախ վաճառք | 2,507,422,595 |
Այլ հասույթներ | 147,422,685 |
COS (Cost of Sales) | (14,576,573,158) |
Համախառն մարժա | 33,947,625,992 |
Համախառն մարժա | 70% |
Առևտրային ծախսեր | (5,108,635,351) |
Վերադիր ծախսեր | (6,261,547,885) |
Գործառնական շահույթը՝ մինչև կապիտալացումը | 22,577,442,755 |
Գործառնական շահույթը՝ մինչև կապիտալացումը, % | 47% |
Կապիտալացում | 2,400,017,422 |
Գործառնական շահույթ (OIBDA) | 24,977,460,177 |
Գործառնական շահույթի (OIBDA) % | 51% |
Ամորտիզացիա | (13,599,084,805) |
Հասույթ/ ծախսեր ֆինանսավորումից | 1,334,303,303 |
Արտարժույթի փոխարժեքի ազդեցություն | 1,953,069,859 |
Այլ հասույթներ և ծախսեր | (1,673,294,800) |
PBT (Profit before Tax) | 12,992,453,734 |
Հարկ | (500,267,482) |
Զուտ շահույթ | 12,492,186,252 |
Զուտ շահույթ, % | 26% |
Կապիտալ ծախսերի դրամական միջոցներ | 12,991,886,590 |
Կապիտալ ծախսերի օգտագործում | 12,992,503,336 |
2020 թվականին Վիվա-ՄՏՍ-ի եկամուտները կազմել են 48,5 մլրդ դրամ։ Պահպանվել է համախառն մարժայի 70%-ը, իսկ գործառնական շահույթի մարժայի՝ 47%-ը (մինչ կապիտալացումը)՝ չնայած բիզնեսի վրա COVID-19-ի զգալի բացասական ազդեցությանը:
COVID-19-ի տարածումը 2020 թվականին և դրան հաջորդող սահմանափակումները և մեկուսացումը, հանգեցրին մարդկանց շարժունակության և եկամտի մակարդակի նվազմանը և զբոսաշրջային հոսքերի բացակայությանը։ Բացի այդ, սպասարկման կենտրոնները գործում էին պետության կողմից սահմանված սահմանափակումներով: Այս գործոնները Հայաստանում հեռահաղորդակցության բիզնեսի եկամուտների նվազման պատճառ դարձան: Վիվա-ՄՏՍ-ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը, այնուամենայնիվ, կարողացել է պահել և նույնիսկ ավելացնել շուկայի իր մասնաբաժինը եկամուտների մասով (առանց փոխկապակցման և մանրածախ առևտրի):
Եկամուտների նվազման դեպքում Վիվա-ՄՏՍ-ը կարողացել է արդյունավետ կառավարել ծախսերը և կատարել անվտանգ օպտիմալացումներ՝ բարձր շահութաբերությունը պահպանելու համար:
2020 Ընդհանուր | 2019 Ընդհանուր | 2020-2019 Variance | |
Ձայնային ծառայություններից ստացված հասույթներ | 11,674,202,327 | 12,717,807,462 | -1,043,605,135 |
Ռոումինգ ծառայություններից ստացված հասույթներ | 1,086,041,677 | 2,067,074,690 | -981,033,013 |
Բաժանորդային հասույթներ | 1,594,096,108 | 1,768,541,415 | -174,445,307 |
Ակտիվացում | 42,333,580 | 55,257,300 | -12,923,720 |
Ավելացված արժեքի ծառայություններ, ներառյալ` Ավելացված արժեքի ծառայություններ ռոումինգում) | 22,897,157,557 | 22,236,707,157 | 660,450,400 |
Այլ հասույթներ՝ բիզնես սեգմենտ | 1,317,705,316 | 969,106,954 | 348,598,362 |
Փոխկապակցումից հասույթներ | 6,014,472,987 | 9,624,959,086 | -3,610,486,099 |
Շարժական կոմերցիա | 167,459,288 | 193,153,394 | -25,694,106 |
Բջջային կապից ընդհանուր հասույթներ | 44,691,151,682 | 49,363,568,296 | -4,672,416,614 |
Զանգվածային սեգմենտ | 34,687,637,037 | 35,476,696,343 | -789,059,306 |
Բիզնես սեգմենտ | 3,526,805,611 | 3,496,177,938 | 30,627,673 |
Ընդհանուր այլ հասույթներ | 147,422,685 | 143,732,261 | 3,690,424 |
Մանրածախ վաճառքից հասույթներ | |||
Ապրանքների վաճառքից ստացված հասույթներ՝ ընդհանուր | 2,459,129,440 | 5,672,658,555 | -3,213,529,115 |
Մեծածախ վաճառքից և ֆրանչայզինգից հասույթներ՝ ընդհանուր | 48,293,155 | 76,306,245 | -28,013,090 |
Մանրածախ վաճառքից ընդհանուր հասույթներ | 2,507,422,595 | 5,748,964,800 | -3,241,542,205 |
ՖԲ հասույթներ | |||
ՖԲ հասույթներ՝ ֆիզիկական անձանց սեգմենտ | 55,509,985 | 53,555,033 | 1,954,952 |
ՖԲ հասույթներ՝ բիզնես սեգմենտ | 818,415,535 | 928,323,302 | -109,907,767 |
ՖԲ հասույթներ՝ այլ օպերատորներ | 304,276,668 | 375,554,673 | -71,278,005 |
ֆիքսված բիզնեսից ընդհանուր հասույթներ Բիզնեսից հասույթներ | 1,178,202,188 | 1,357,433,008 | -179,230,820 |
Ընդհանուր հասույթներ | 48,524,199,150 | 56,613,698,366 | -8,089,499,216 |
2020 թվականին Վիվա-ՄՏՍ-ի ընդհանուր հասույթները 2019 թվականի համեմատ նվազել են 8 մլրդ դրամով։
Այս նվազման հիմնական պատճառը երկրում COVID-19-ով պայմանավորված ընդհանուր ճգնաժամն էր։
Անմիջական բացասական ազդեցությունը եղել է ձայնային և ռոումինգ ծառայությունների վրա, իսկ տվյալների փոխանցման ծառայություններից ստացված հասույթները հանդիսացել են բջջային կապի հասույթների աճի պայմանը: ՄՏՍ Հայաստանը հետևում է տվյալների ծառայությունների ընդլայնման համաշխարհային միտումին՝ այդպիսով շարունակաբար բարելավելով ցանցը և շուկա ներմուծելով մրցունակ գնային պլաններ: Տարածքների ներսում կապի ուժեղացումը 2020 թվականի գլխավոր նպատակներից մեկն էր։
Այլ ավելացված արժեքի ծառայություններից հասույթները նույնպես նպաստել են հասույթների ավելացմանը՝ պայմանավորված բջջային հավելվածների օգտագործման մեծացմամբ և զանգվածային SMS-ից ստացվող հասույթների աճով:
Փոխկապակցման հասույթների նվազումը հիմնականում պայմանավորված է ՄՏՍ-Ռուսաստան-ի հետ Ստանդարտ գործառնական ընթացակարգերի (SOP) պայմանագրի պայմանների փոփոխությամբ (-2,5 մլրդ դրամ):
Մանրածախ վաճառքի հասույթների վրա մեծ ազդեցություն են ունեցել COVID-19-ով պայմանավորված մեկուսացումը և սպասարկման կենտրոնների աշխատանքի սահմանափակումները (սոցիալական հեռավորության պահպանում և միաժամանակ սահմանափակ թվով բաժանորդների սպասարկում): Նշված սահմանափակումների ընթացքում որոշում է կայացվել նախապատվություն տալ հիմնական բիզնես վաճառքներին, այլ ոչ` մանրածախին: 2020թ.-ի վերջին Վիվա-ՄՏՍ-ը բաժնետոմսերը վաճառել է հատուկ գներով՝ 2021 թվական մուտք գործելով առողջ բաժնային կապիտալով:
Ֆիքսված բիզնես կապի ոլորտում Վիվա-ՄՏՍ-ը հիմնականում ներկայացված է B2B
բաժանորդների համար նախատեսված ծառայություններով: B2C բաժանորդների համար ծառայությունները հասանելի են 3 շրջաններում: ՀՀ մարզերում ընդլայնվում է B2B ցանցի աշխարհագրությունը։
2019 թվականի կեսերին եկամուտների զգալի նվազումից հետո, 2020 թվականին, մի քանի խոշոր պայմանագրերի կնքման արդյունքում գրանցվել է հասույթների կայուն աճ։ 2020 թվականի չորրորդ եռամսյակում օպերատորների եկամուտների նվազեցումը պայմանավորված է եղել հոկտեմբերի 20-ից «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության հետ IP-ի համար պայմանագրի գնի զրոյացմամբ։
2020 - Ընդհանուր | |
Ներդրումային եկամուտ և ֆինանսավորման ծախսեր | 11,378,375,372 |
Տոկոսային եկամուտ | 1,334,303,303 |
Տոկոսի վճարման ծախսեր | 0 |
Արտարժույթի փոխարժեքի փոփոխություն | 1,953,069,859 |
Արժեզրկման կորուստ | -68,781,600 |
Ազատ միջոցների արժեզրկում | -68,781,600 |
Ակտիվների արժեզրկում | 0 |
Եկամուտ (վնաս)՝ մինչև հարկումը | 12,992,453,734 |
Եկամտահարկ | 3,449,092,268 |
Հետաձգված եկամտահարկ | -2,948,824,786 |
Շահույթ (վնաս)՝ հարկումից հետո | 12,492,186,252 |
Մինորիտար բաժնային փաթեթներ | 0 |
Բաժնետերերին հասանելի զուտ շահույթ (վնաս) | 12,492,186,252 |
Ճշգրտումներ/ուղղումներ | 0 |
Զուտ շահույթ (վնաս)՝ հասանելի բաժնետերերին՝ մինչև սահմանաչափը | 12,678,647,298 |
Վիվա-ՄՏՍ-ի բաժնետերերին հասանելի զուտ շահույթը 2020 թվականին կազմել է 12.7 մլրդ ՀՀԴ՝ մինչև ըստ ՖՀՄՍ 15-ի և ՖՀՄՍ16-ի կապիտալացումը:
Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է աշխատել առանց պարտքերի՝ բավարար եկամտային հոսքերի շնորհիվ, ուստի տոկոսային ծախսեր չեն գրանցվել:
2020 թվականին փոխարժեքի զգալի աճի պատճառով Վիվա-ՄՏՍ-ը հայտնել է արտարժույթի շուկայում 2 մլրդ ՀՀԴ ձեռք բերելու մասին:
Շահութահարկը հաշվարկվում է18% դրույքաչափով:Արդյունավետ դրույքաչափը տարբերվում է հարկումից ազատված եկամուտներից և ծախսերից:
Ակտիվներ | |
Ոչ ընթացիկ ակտիվներ | |
Հիմնական միջոցներ | 30,860,298 |
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ | 5,514,241 |
Ոչ նյութական ակտիվներ | 11,687,558 |
Տրամադրված փոխառություններ | - |
Հետաձգված եկամուտի հարկային ակտիվներ | 3,435,691 |
Առևտրային և այլ դեբիտորական պարտքեր | 452,280 |
Բանկային ավանդներ | - |
51,950,068 | |
Ընթացիկ ակտիվներ | |
Պաշարներ | 1,368,169 |
Առևտրային և այլ դեբիտորական պարտքեր | 4,362,207 |
Տրամադրված փոխառություններ | 19,685,707 |
Կարճաժամկետ փոխառություններ աշխատակիցներին | 252,649 |
Բանկային ավանդներ | 9,968,137 |
Մնացորդներ դրամարկղում և բանկերում | 7,319,405 |
42,956,274 | |
Ընդամենը ակտիվներ | 94,906,342 |
Սեփական կապիտալ և պարտավորություններ | |
Կապիտալ և պահուստներ | |
Բաժնետիրական կապիտալ | 550,000 |
Պահուստային կապիտալ | 82,500 |
Կուտակված շահույթ | 77,395,385 |
78,027,885 | |
Ոչ ընթացիկ պարտավորություններ | |
Վարձակալության գծով պարտավորություններ | 5,010,131 |
Պայմանագրային պարտավորություններ | 78,115 |
5,088,246 | |
Ընթացիկ պարտավորություններ | |
Վարձակալության գծով պարտավորություններ | 1,389,807 |
Ընթացիկ պարտավորություններ | 1,420,521 |
Առևտրային և այլ կրեդիտորական պարտքեր | 7,111,326 |
Շահութահարկի գծով պարտավորություն | 1,868,557 |
11,790,211 | |
Ընդամենը սեփական կապիտալ և պարտավորություններ | 94,906,342 |
2020 թվականի վերջի դրությամբ Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական վիճակը ցույց է տվել դրամական միջոցների և համարժեքների բավականին դրական մնացորդ: Ընթացիկ ակտիվները 3,6 անգամ գերազանցում են ընթացիկ պարտավորությունները:
Հիմնական միջոցները (արժեքը՝ 159 մլրդ ՀՀ դրամ և կուտակված 128 մլրդ ՀՀ դրամ մաշվածություն, որի արդյունքում գումարը կազմել է 31 մլրդ դրամ) կազմում են ոչ ընթացիկ ակտիվների ամենամեծ մասը, որը հիմնականում բաղկացած է հեռահաղորդակցության սարքավորումներից:
Ոչ նյութական ակտիվները (28 մլրդ դրամ արժեք և 17 մլրդ դրամ կուտակված մաշվածություն, որի արդյունքում գումարը կազմել է 11 մլրդ դրամ) հիմնականում ներառում են իրավունքներ և լիցենզիաներ։
Օգտագործման իրավունքի ձևով ակտիվները (10 մլրդ դրամ արժեք և 4 մլրդ դրամ կուտակված մաշվածություն, որի արդյունքում գումարը կազմել է 6 մլրդ դրամ) հիմնականում վերաբերում են ցանցային սարքավորումների տեղակայման իրավունքներին։
Տրամադրված փոխառությունները ներառում են «Mobile Telesystems» ԲԲԸ-ին ունեցած փոխառությունները:
Ընկերությունն ունի 550.000 սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը` 1000 դրամ արժեքով: Կուտակված շահույթ՝ 10.5 մլրդ դրամի չափով շահաբաժիններ վճարելուց հետո 2020 թվականին պահպանում է նախորդ տարվա 77 մլրդ դրամ մակարդակը։ Կրեդիտորական, ինչպես նաև դեբիտորական պարտքերը մոտավորապես 2019 թվականի մակարդակին են: Բացառություն է կազմում վճարման ենթակա եկամտային հարկի 1,7 մլրդ դրամով ավելացումը, քանի որ ՀՀ կառավարությունը երկարաձգեց հարկերի վճարման ժամկետները՝ որպես աջակցություն ընկերություններին` COVID-19 համավարակի ազդեցությունը տնտեսության վրա մեղմացնելու նպատակով։
Ընկերությունն ունի 550 000 սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը՝1000 ՀՀԴ արժեքով:
Կուտակված շահույթ՝ 10.5 մլրդ ՀՀ դրամի չափով՝ շահաբաժիններ վճարելուց հետո: 2020 թվականին պահպանում է նախորդ տարվա 77 մլրդ ՀՀ դրամ մակարդակը։