Էլեկտրոնային կոմերցիան համեմատաբար երիտասարդ և արագ զարգացող ուղղություն է Վիվա-ՄՏՍ-ում: Օնլայն խանութը (https://shop.mts.am) առցանց մանրածախ վաճառքի և հաճախորդների աջակցման/սպասարկման հիբրիդ է (+37493298700 հատուկ թեժ գծի հեռախոսահամարով 24/7/365 աջակցման միջոցով), որը փորձում է ապահովել հաճախորդների գոհունակության ավելի բարձր մակարդակ, ավելի լավ հաճախորդային փորձ և, նաև, բավարարել հաճախորդների առցանց մանրածախ գնումներ կատարելու կարիքները:
Ելնելով COVID-19 համավարակի պայմաններից՝ Օնլայն խանութի առկա դասական առցանց մանրածախ վաճառքի բաժինների կողքին (բջջային հեռախոսներ, աքսեսուարներ և այլն գնելու համար) ավելացվել է Հեռահաղորդակցության բաժին, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս առցանց պատվիրել հեռախոսահամարի տեղափոխության ծառայություն (MNP):Ներկայումս գնումների համար հաճախորդները կարող են օգտվել առցանց վճարումների մի շարք տարբերակներից՝ տեղական և միջազգային բանկային քարտեր, ինչպես նաև Վիվա-ՄՏՍ-ի՝ «ՄոբիԴրամ» վճարային համակարգը, ներառյալ` էլեկտրոնային դրամապանակը:
Էլեկտրոնային կոմերցիայի մասնաբաժինը Վիվա-ՄՏՍ-ի մանրածախ ընդհանուր հասույթում 2020 թվականին 2019 թվականի համեմատ զգալիորեն աճել է՝ հասնելով 6 տոկոսի:
Էլեկտրոնային կոմերցիան Վիվա-ՄՏՍ-ում դինամիկ և բազմաչափ է զարգանում: