Պաշտոնավարում է 1 տարի (2020 թվականի փետրվարից)
Արթուր Երմալյոնակը պատասխանատու է բյուջեի պլանավորման և վերահսկման, ներդրումային և կոմերցիոն նախաձեռնությունների վերլուծության, դեբիտորական պարտքերի կառավարման, եկամուտների ապահովման, խարդախությունների կանխարգելման, «SOX» վերահսկողության միջոցների, բանկային և կանխիկ գործառույթների իրականացման և հաշվապահական հաշվառման վարման համար: Նա հետևում է գործընթացների արդյունավետության բարձրացմանը` Ընկերության ռազմավարությանը համապատասխան:
Պաշտոնավարում է 6 տարի (2015 թվականի օգոստոսից)
Ալեքսանդր Ֆեդյունինը պատասխանատու է Ընկերության վաճառքի և սպասարկման ռազմավարությունը սահմանելու և բաժանորդների հետ փոխգործակցության բոլոր կետերում դրա իրականացմանը հետևելու համար: Նա նաև վերահսկում է հաճախորդների աջակցման բաժնի և սպասարկման կենտրոնների սպասարկման որակի ապահովումը, ղեկավարում և վերահսկում է Ընկերության կոմերցիոն ռազմավարության մշակումն ու իրականացումը՝ արդյունքների հասնելու համար, ապահովում է Հաճախորդների սպասարկման բաժնի գործունեության բոլոր գործառույթների արդյունավետ կատարումը՝ Ընկերության առաքելությանը, արժեքներին և ռազմավարական նպատակներին համապատասխան:
Պաշտոնավարում է 13 տարի (2008 թվականի մայիսից)
Լարա Չոլաքյանը պատասխանատու է Ընկերության մարդկային ռեսուրսների ռազմավարական զարգացման, կազմակերպական զարգացման, աշխատուժի և կազմակերպական արդյունավետության, կազմակերպական մշակույթի, աշխատակիցների կորպորատիվ հարաբերությունների և իրավունքների պաշտպանության, մասնագիտական զարգացման և աճի, աշխատակիցների խրախուսումների, ներառյալ՝ կատարողականի հետ կապված պարգևավճարների, արտոնությունների, աշխատավարձի համակարգի և հատուցումների զարգացման, իրականացման և կառավարման համար:
Պաշտոնավարում է 2 տարի (2019 թվականի մայիսից)
Գրիգոր Գրիգորյանը ղեկավարում և հետևում է Տեխնիկական վարչության ընդհանուր գործունեությանը` ապահովելով տեխնիկական գործընթացների արդյունավետությունն ու ժամանակին իրականացումը: Նա պատասխանատու է ցանցի զարգացման, որակյալ ցանցի կառուցման համար` ապահովելով դրանց կայուն և անխափան աշխատանքը, ինչպես նաև Տեխնիկական վարչության համակարգերի, հիմնական բջջային կայանների արդյունավետ սպասարկումն ու շահագործումը:
Պաշտոնավարում է 1 տարի (2020 թվականի ապրիլից)
Անետա Եփրիկյանը պատասխանատու է ռազմավարական նախագծերի գնահատման, ռազմավարության համակարգման, բիզնես պլանավորման, բյուջետավորման և ներդրումային ծրագրերի, ինչպես նաև ֆինանսական գործընթացների ընդհանուր կառավարման և վերահսկման համար՝ երաշխավորելով համապատասխանությունը Ընկերության ռազմավարությանը:
Պաշտոնավարում է 11 տարի (2010 թվականի հունիսից)
Կիմ Ավանեսյանը պատասխանատու է որակի բարելավման ռազմավարության, որակի կառավարման համակարգերի, բիզնես գործընթացների բարելավման, ինչպես նաև Ընկերության բիզնեսի կառավարման ռազմավարական գործառույթների իրականացման համար: Նա նաև պատասխանատու է ներքին վերահսկողության միջոցների կառավարման, ռիսկերի և խարդախության գնահատումների, անվտանգության տեղեկատվական համակարգի գործընթացների իրականացման և Ընկերության որակի ռազմավարության համար:Որպես «ՄոբիԴրամ» ընկերության գլխավոր տնօրեն՝ նա սահմանում և մշտադիտարկում է այդ ընկերության ռազմավարությունը և երկարաժամկետ զարգացման ծրագրերը, վերահսկում է ընկերության բիզնես գործառնությունների բոլոր ուղղությունները՝ առաջնորդելով «ՄոբիԴրամ» ընկերության զարգացումը և կազմակերպական աճի և սահմանված նպատակների իրագործումը:
Պաշտոնավարում է 11 տարի (2010 թվականի օգոստոսից)
Թոմաս Մազեջյանը պատասխանատու է բիզնեսի և տեխնոլոգիաների կապի համար՝ ՏՀ վարչության ռազմավարությունը համապատասխանեցնելով Ընկերության առաքելության, արժեքների և ռազմավարական նպատակների հետ: Նա ապահովում է բիլինգի և սակագնային համակարգերի աշխատանքի վերահսկումն ու աջակցումը, Ընկերության օգտատերերի պահանջներին համապատասխան պատշաճ աջակցության տրամադրումը: Նա նաև պատասխանատու է թվային տեխնոլոգիաների ոլորտում Վիվա-ՄՏՍ-ի դերի ձևավորման համար:
Պաշտոնավարում է 4 տարի (2017 թվականի օգոստոսից)
Դավիթ Գևորգյանը պատասխանատու է Ընկերության մարքեթինգային և հաղորդակցության ռազմավարության մշակման և իրականացման համար, ինչպես նաև վերահսկում է Մարքեթինգի և հաղորդակցման վարչության հիմնական գործառույթների (ապրանքատեսակների մշակում, բիզնես լուծումներ, PR, ԿՍՊ և այլն) կատարումը՝ Ընկերության առաքելությանը, արժեքներին, ռազմավարական նպատակներին և քաղաքականություններին համապատասխան:
Պաշտոնավարում է 6 տարի (2015 թվականի մայիսից)
Իննա Մնացականյանը պատասխանատու է կորպորատիվ գործառույթների աուդիտի, բիզնես գործընթացների կառավարման, ինչպես նաև Ընկերությունում համապատասխանության կառավարման համակարգի ներդրման և դրա վերահսկման համար: Նա նաև պատասխանատու է Ընկերության Որակի կառավարման համակարգի կատարելագործման, համապատասխան ISO ստանդարտների հավաստագրման, ինչպես նաև ընդունված ISO ստանդարտների առնչությամբ Ընկերության ներսում կատարվող աուդիտորական ստուգումների համար:
Պաշտոնավարում է 5 տարի (2016 թվականի օգոստոսից)
Արմինե Սարգսյանը պատասխանատու է Ընկերության բիզնեսի իրավական աջակցության և պաշտպանության, ռիսկերի կարգավորման և կորպորատիվ կառավարման խնդիրների լուծման, Ընկերության բիզնեսի զարգացումը վտանգող հնարավոր իրավական ռիսկերի կանխարգելման և վերացման, ինչպես նաև Ընկերության պայմանագրային գործընթացների պատշաճ կազմակերպման համար։ Նրա պատասխանատվության շրջանակում է նաև Ընկերության ինչպես իրավական, այնպես էլ նյութական իրավունքների և շահերի պաշտպանությունը:
Պաշտոնավարում է 5 տարի (2016 թվականի սեպտեմբերից)
Աշոտ Ավետիսյանը պատասխանատու է Ընկերության անվտանգության գործառույթների պլանավորման, համակարգման և վերահսկման, ինչպես նաև անվտանգության համապատասխան ընթացակարգերի առկայության և արդյունավետ իրագործման կազմակերպման և երաշխավորման համար: Նա պատասխանատու է ռիսկերի գնահատման համար և տրամադրում է առաջարկներ՝ հայտնաբերված ռիսկերը մեղմելու համար: