Ամպային հեռախոսային կայանի ծառայությունը նախատեսված է մեծ, միջին և փոքր ընկերությունների համար:
Մուտքը ամպային ԱՀԿ ապահովվում է տվյալների փոխանցման և ինտերնետային կապուղիների (IP ցանցի) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած վայրից: Ամպային ԱՀԿ-ն հնարավորություն է ընձեռում միևնույն ընկերության՝ աշխարհագրական տարբեր վայրերում տեղակայված գրասենյակները միավորել կորպորատիվ մեկ վիրտուալ «տանիք»-ի ներքո՝ տրամադրելով ներքին կարճ համարներ և մի շարք այլ ծառայություններ: ԱՀԿ-ն ունի ճկուն ենթակառուցվածք և պարզ ինտերֆեյս, ինչը թույլ է տալիս ընտրել այնպիսի կարգավորումներ, որոնք առավելագույնս համապատասխանում են ընկերության պահանջներին՝ ըստ գործունեության բնույթի ու առաջադրված խնդիրների:
Ենթակառուցվածքը որպես ծառայություն (Infrastructure as a Service, հապ.՝ IaaS). հաճախորդին բազմատեսակ ամպային ենթակառուցվածքների՝ սերվերների, տվյալների պահման համակարգերի, ինչպես նաև այդ ռեսուրսների կառավարման համար ծրագրային ապահովման տրամադրում: Հաճախորդի տեսակետից, նման մոտեցման հիմնական առավելություններից է թանկարժեք սարքավորում ձեռքբերելու անհրաժեշտության բացակայությունը, քանի որ այդ սարքավորման մի մասը հաճախ տևական ժամանակ չի օգտագործվում կամ աննպատակային է օգտագործվում: Հաճախորդը վճարում է միայն այդ ժամանակահատվածում իր կողմից օգտագործված ծառայության դիմաց և հնարավորություն ունի սահուն կերպով ավելացնել կամ նվազեցնել օգտագործվող ռեսուրսների ծավալը:
Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է դոմենների գրանցման և վեբ-հոսթինգի բարձրորակ ծառայություններ: Վեբ-հոսթինգը և դոմենն այն կարևոր բաղադրիչներն են, որոնցով հնարավոր է դառնում վեբ-կայքի աշխատանքը։ Դոմենային անվանումը կայքի հասցեն է համացանցում: Դոմենային անվանումը ծառայում է դժվար հիշվող սերվերի հասցեն (IP-հասցեն) ավելի մատչելի և դյուրին անվան վերածելու համար։ Վեբ-հոսթինգը համակարգչում (սերվերում) այն տեղն է, որը տրամադրվում է հաճախորդին՝ վեբ-կայքի բոլոր ֆայլերը, այդ թվում՝ բոլոր փաստաթղթերն ու բովանդակությունը պահպանելու համար:
Օգտվեք «0-800 Toll-Free» ծառայությունից և Ձեր ընկերության հաճախորդներին թույլ տվեք ծանոթանալ ծառայություններին, տեսականուն և ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն՝ անվճար զանգով:
Ծառայության շրջանակում համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգը ստացող կողմից:
Դարձեք ավելի հասանելի Ձեր հաճախորդների համար: Բաժանորդագրվեք ընկերությունների ու ձեռնարկությունների համար նախատեսված՝ ֆիքսված կարճ համարի ծառայությանը և Ձեր հաճախորդներին ապահովեք ընկերության հետ կապ հաստատելու՝ ընդամենը չորս նիշից կազմված, հեշտությամբ մտապահվող համարով: Այս ծառայությամբ տրամադրվող կարճ համարի միջոցով Ձեր հաճախորդները մշտապես կարող են կապ հաստատել Ձեր ընկերության հետ՝ իրենց հետաքրքրող հարցերով:
Բացահայտեք գործարար ոլորտի համար նախատեսված հաղորդակցման լուծումները.
DPRS (Dual Path Redundant Service) ծառայությունն առաջարկում է պաշտպանության տարբերակներ՝ ապահովելով 99,95% անխափան աշխատանք:
Հոսթինգային քեշ-սերվերները թույլ են տալիս նվազեցնել բեռնվածությունը և ստանալ մատչելի քեշ տրաֆիկ Ձեր բիզնեսի համար:
«SIP Trunk» սակագնային պլանը նախատեսված է այն կազմակերպությունների համար, որոնք աշխատանքի բերումով շատ են օգտվում ձայնային ծառայություններից և անխափան ու որակյալ հաղորդակցության կարիք ունեն, որը, միևնույն ժամանակ, վերահսկելի է ծախսի առումով: Այս սակագնային պլանի շրջանակում IP-ցանցի միջոցով մատուցվող ծառայությունների փաթեթները թույլ են տալիս ֆիքսված ամսավճարի դիմաց կատարել անվճար զանգեր՝ խմբի ներսում, ինչպես նաև ներցանցային զանգեր՝ հատուկ սակագներով: