2020թ. Առանցքային Իրադարձությունները
Հեռահաղորդակցության, ինչպես նաև թվային ծառայությունների ոլորտները ենթարկվում են տեխնոլոգիական արագ և զգալի փոփոխությունների և բնութագրվում են նոր ապրանքատեսակների և ծառայությունների շարունակական ներդրմամբ: Բջջային հեռահաղորդակցության և թվային ծառայությունների ոլորտները Հայաստանում նույնպես զգալի տեխնոլոգիական փոփոխություններ են գրանցում, ինչի վկայությունն է ռադիոհեռահաղորդակցության ստանդարտների մշտական տեխնոլոգիական զարգացումը: Ապրանքատեսակների և ծառայությունների հին մոտեցումներն այլևս կոմերցիոն առումով արդյունավետ չեն, և մենք շարունակաբար փոփոխում ենք մեր ապրանքատեսակները կամ ծառայությունները՝ ի պատասխան շուկայի պահանջարկի, ինչը ենթադրում է նոր տեխնոլոգիաների և զարգացող արդյունաբերության ստանդարտների ընդունում՝ մեր՝ արդեն իսկ առկա տեխնոլոգիաներով:
2020 թվականին Վիվա-ՄՏՍ-ը բախվեց շուկայում աճող մրցակցությանը. մրցակցության թեժացմանը, ի թիվս այլ հանգամանքների, նպաստեց պոտենցիալ մրցակիցների միաձուլումն ու համախմբումը, ինչպես նաև COVID-19 համավարակը, որն ի ազդեցությունն ունեցավ ողջ հասարակության վրա:
Մենք շուկայում առաջինն ենք, որ հանդես ենք եկել առցանց կրթությունն աջակցելուն ուղղված առաջարկներով և օգնել ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին 2020 թվականի մարտի 23-ին գործարկել առաջին հայկական առցանց համալսարանական կրթական հարթակը՝ «iUniversity»-ն:
Երբ ամբողջ կրթական համակարգը հայտարարեց առցանց աշխատելու մասին, և մեծ ընկերությունները սկսեցին հեռավար աշխատել, Վիվա-ՄՏՍ-ը ներկայացրեց «+Meeting» ծառայությունը` «X», «Y» և «Z» սակագնային պլանների բաժանորդների համար՝ նախատեսված «Zoom» և «Skype» հավելվածներով առցանց անցկացվող աշխատանքային հանդիպումների և այլ վիրտուալ շփումների համար` առանց փաթեթների շրջանակում տրամադրվող ինտերնետի մեգաբայթների սպառման:
2020 թվականի սեպտեմբերին Հայաստանում ռազմական դրություն էր հայտարարվել՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման հետ։ Շարունակվող լարվածությունը և հակամարտության հետագա սրումը բացասաբար ազդեցին Հայաստանի տնտեսության, ինչպես նաև բիզնեսի, ֆինանսական վիճակի և գործունեության արդյունքների վրա։
Վիվա-ՄՏՍ-ն առաջինն էր, որ 2020 թվականի հոկտեմբերից Արցախում իր բաժանորդների համար ներկայացրեց 0 դրամ/րոպե սակագին դեպի Վիվա-ՄՏՍ, ինչպես նաև Արցախի բջջային և ֆիքսված ցանցեր զանգերի և բոլոր ռոումինգ ծառայությունների համար:
2020 թվականին, տվյալների նկատմամբ աճող պահանջարկը հաշվի առնելով` Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում մեկնարկեց ցանցի արդիականացման խոշոր նախագիծ, որի արդյունքում զգալիորեն ավելացավ 4G ծառայությունների ծածկույթը, ինչպես նաև ցանցի թողունակությունը: Արդիականացման
շրջանակում վերակառուցվեց 900 ՄՀց հաճախականության տիրույթը` UMTS-ի և 1800 ՄՀց հաճախականության տիրույթը LTE ցանցի՝ «Carrier Aggregation» տեխնոլոգիաների ներդրմամբ: Հիմնական ցանցի նոր հանգույցները շահագործման են հանձնվել 2020 թվականին՝ նշանավորելով ավելի մեծ CS և PS Core արդիականացման նախագծի ավարտը։ 2020 թվականի վերջի դրությամբ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ցանցն ունի ընդհանուր առմամբ 1700 2G բազային փոխանցող կայան, 2517 3G բազային կայան և 1805 4G տեղանք։