Մեծ տվյալները Վիվա-ՄՏՍ-ի արտադրանքի, լուծումների և ծառայությունների մեծ մասի տեխնոլոգիական հիմքերից են: Այս ոլորտի հիմնական նպատակն է ապահովել հիմնական ապրանքատեսակների ուղղահայացների առավել արդյունավետ զարգացումը:
Մեծ տվյալների վերլուծության միջոցով Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդների համար ներկայացնում է առավել արդյունավետ առաջարկներ, ինչն Ընկերության կողմից ծառայություններ զարգացնելիս և մշակելիս բարձրացնում է ապրանքատեսակների մրցունակությունը:
Վիվա-ՄՏՍ-ն օգտագործում է Մեծ տվյալների վերլուծությունը հեռահաղորդակցության ենթակառուցվածքի զարգացումն արդյունավետ պլանավորելու համար: Բաժանորդների տեղաշարժի դինամիկայի վերլուծությունը և զանգվածային ծանրաբեռնվածության կետերի հայտնաբերումը թույլ են տալիս կանխել ծանրաբեռնվածությունը և գնահատել լրացուցիչ սարքավորումների տեղադրման անհրաժեշտությունը: Մեծ տվյալների օգնությամբ Վիվա-ՄՏՍ-ը նաև վերլուծում է հետիոտների շարժը մանրածախ խանութներում և ձևավորում մանրածախ ցանցի զարգացման ռազմավարություն:
Վիվա-ՄՏՍ-ի տվյալների վերլուծությունը հստակ հավակնություն ունի ամրապնդելու մեր տարբերակումը այլ ընկերություններից և ոլորտում առաջատար հանդիսանալու՝ թվային տեխնոլոգիաների առավելությունները կիրառելու առումով: Արդյունքում, մենք համակարգված կերպով թվայնացնում ենք մեր աշխատանքային մոդելը և բարելավում ենք հաճախորդների սպասարկման փորձը՝ հիմնվելով տվյալների վերլուծության վրա:
2020 թվականին մենք շարունակեցինք ամրապնդել մեր բիզնեսի հորիզոնական գծերը, որոնք պատասխանատու են մեծ տվյալների վերլուծության զարգացման համար՝ որպես խորապես անհատականացված մոտեցման հիմք: Մեծ տվյալների կիրառման ակնառու օրինակ է «Լիցք+» ծառայությունը, որն Ընկերությունը ներկայացրեց 2020 թվականին՝ COVID-19 համավարակի ժամանակ՝ բաժանորդներին հնարավորություն տալով օգտվել հեռահաղորդակցության ծառայություններից տվյալ պահին, իսկ վճարումը կատարել ավելի ուշ: