Համավարակը ցույց տվեց, որ հեռահաղորդակցության ոլորտը Հայաստանում և ամբողջ աշխարհում դարձել է սովորական ապրելակերպի կարևոր մաս։ Հեռավար աշխատանք, կրթություն և բժշկություն. այս բոլոր ոլորտներն էլ հիմնականում կախված են հեռահաղորդակցության ընկերությունների առաջարկներից, իսկ Covid-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված` 2020 թվականի մարտից ավելացավ առցանց ծառայությունների սպառումը։
Վիվա-ՄՏՍ-ն առաջինն էր ոլորտում, որ սոցիալական պատասխանատվության տեսանկյունից վերանայեց «X», «Y» և «Z» սակագնային պլանների ծառայությունների մատուցումը, ինչպես նաև առօրյայի անբաժանելի մաս դարձած առցանց կրթության և հավելվածների ծառայությունները՝ տրամադրվելով անսահմանափակ մուտք «Zoom», «Skype», «Telegram», «Twitter», «Viber», «WhatsApp», «Messenger», «Facebook», «Zangi», «YouTube», «TikTok, «Snapchat», «Netflix» և «Instagram» ծրագրերին: Վիվա-ՄՏՍ-ը զգալի սոցիալական աջակցություն ցուցաբերեց նաև կրթության ոլորտում։
2020 թվականը շատ ծանր տարի էր Հայաստանի համար. սեպտեմբերի վերջին սկսվեցին լայնածավալ ռազմական գործողությունները, և այս ընթացքում Վիվա-ՄՏՍ-ն առաջինն էր, որ անվճար զանգեր տրամադրեց դեպի Արցախ, իսկ մրցակիցները հետևեցին Ընկերության քայլին։
2020 թվականի երկրորդ եռամսյակում Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է նոր ամպային հարթակ և ամպային ծառայություններ, ինչպիսիք են «IaaS»-ը, «Veeam»-ի կրկնօրինակը և «VPBX»-ը: 2020 թվականին ամպային ծառայություններից օգտվողների թիվը 2019 թվականի համեմատ աճել է 500%-ով։
Երևանում և մի շարք մարզերում հասանելի Ֆիքսված ինտերնետի կապը արդիականացվել է՝ բավարարելու մեծ պահանջարկը: Ընկերությանը հաջողվել է հինգ անգամ ավելացնել իր կապուղու հզորությունը Վրաստանի հետ սահմանին, որպեսզի բավարարի ֆիքսված կապի ծառայությունների աճող պահանջարկը: Չնայած ամբողջ B2B սեգմենտի վրա COVID-19-ի ազդեցության հանգամանքին, Ընկերությանը հաջողվել է ավելացնել ֆիքսված ծառայությունների բաժանորդագրությունների թիվը 25%-ով։ Ընկերությունը սկսել է ակտիվորեն զարգացնել ամպային ենթակառուցվածքի և վիրտուալ տարածության վրա հիմնված նոր ապրանքատեսակներ և ծառայություններ, որոնք առավելագույնս պահանջված են կորպորատիվ հաճախորդների կողմից: Վիվա-ՄՏՍ-ը ձգտում է զարգացնել և ներկայացնել ժամանակակից բիզնեսի համար անհրաժեշտ ծառայությունների ամբողջական փաթեթ և, չսահմանափակվելով բջջային և ֆիքսված կապով, տրամադրում է նաև արագ զարգացող ձեռնարկությունների համար անհրաժեշտ մի շարք ՏՏ ծառայություններ և հարթակներ:
Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է գործարկել «NB-IOT», մուտք գործել այս շուկա և մշակել «NB-IOT»-ի վրա հիմնված ծառայությունների մատուցման հարթակ: Հաշվի առնելով SaaS ծառայությունների մեծ պահանջարկը՝ Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է առաջին անգամ Հայաստանում գործարկել «Microsoft Azure Stack»-ը։
Չնայած համավարակին և ռազմական դրությանը, 2020 թվականին Ընկերությանը հաջողվել է օպտիմալացնել ծախսերը և պատշաճ արդյունքներ ցույց տալ բիզնեսի հիմնական ոլորտներում։