Վիվա-ՄՏՍ-ի հաճախորդների ամբողջական աջակցության մեկ այլ կարևոր միջոց է հաճախորդների հետ փոխհարաբերությունները և հաճախորդների պահպանման և Հատուկ աջակցման գործառույթները:
Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանումը նպաստում է հաճախորդների աջակցման մակարդակի և արդյունավետության բարձրացմանը՝ ձեռք բերված փորձի, վերլուծության, միջֆունկցիոնալ համագործակցության միջոցով՝ մշտապես ընդլայնելով Հաճախորդների աջակցման սպասարկող անձնակազմի գիտելիքները՝ հաճախորդների սպասարկման որակի բարելավման և նրանց գոհունակության ավելի բարձր մակարդակ ապահովելու, ինչպես նաև ծառայությունների/ ապրանքատեսակների աջակցման նպատակով:
Հատուկ աջակցումն իրականացնում է հաճախորդների ավելի բարդ հարցումների և գրավոր ներկայացված բողոքների սպասարկում:
2020 թվականին Հատուկ աջակցման թիմը ավելի քան 1,300 նման գրավոր հարցում է սպասարկել: