Բիզնեսի զարգացման ճիշտ ռազմավարության որոշումը նրա հաջողության հիմնական բաղադրիչներից է: Մենք կշարունակենք թափ հավաքել և պահպանել առաջատարի մեր դիրքը Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում, ինչպես նաև կշարունակենք աշխատել մեր՝ ժամանակակից ցանցային ենթակառուցվածքի և ծածկույթի վրա՝ մատուցելու բարձրորակ ծառայություն, որը վստահորեն հնարավորություն կտա անհատներին և ձեռնարկություններին կապ ունենալ ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ:
Մեր ռազմավարությունը կենտրոնացած է մեր առաջարկների պարզեցման և մեր թվային փոխակերպման արագացման վրա՝ հաճախորդային ավելի լավ փորձ ապահովելու համար: Որպես թվային լուծումների շուկայի առաջատար՝ Վիվա-ՄՏՍ-ը կներկայացնի նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան ապագայում թողարկել նորարարական ապրանքատեսակներ և ծառայություններ: