Գործարկվել է արևով սնուցվող ևս hիմնական 7 կայան
Viva-ի ռազմավարության առանցքում հավասարապես կարևոր են թե՛ բիզնես գործունեությունն ու առաջատարությունը, թե՛ կանաչ տեխնոլոգիաների կիրառումը: Դա երկրի, հասարակության նկատմամբ պատասխանատու մոտեցման դրսևորում և կայուն զարգացման հնարավորություն է: Տևական ժամանակ Viva-ն այդ սկզբունքով է առաջնորդվում նաև ենթակառուցվածքների զարգացման հարցում՝ ընդլայնելով դրանց արդյունքից օգտվող շահառուների շրջանակը:
Մինչև 2024 թվականի դեկտեմբեր կառուցվել է աշխատանքային տարբեր սկզբունքներով գործող 41 արևային ֆոտովոլտային կայան: Տարեսկզբին գործարկվել է ևս 7 արևային կայան՝ դրանց ընդհանուր թիվը հասցնելով 48-ի: Եղած արևային կայանների զգալի մասն աշխատում է էլեկտրական բաշխիչ ցանցին զուգահեռ (on grid): Տարածքի առանձնահատկություններից ելնելով՝ կան նաև անկախ աշխատող (off grid) արևային կայաններ, որոնք մարտկոցային համակարգում կուտակում են արևային վահանակների արտադրած էներգիան և այն սպառում եղանակային անբարենպաստ/ոչ արևոտ ժամանակահատվածում:
Արագածոտնի մարզում հերթական արևային կայանի գործարկմանը մասնակցել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Viva-ն առանձնահատուկ մոտեցում ունի «կանաչ» տեխնոլոգիաների կիրառման հարցում: Տարիներ շարունակ կատարած աշխատանքի վերլուծությունը և տարբեր ուղղություններով գերազանց ցուցանիշներ արձանագրելու փաստը թույլ են տալիս վստահորեն ասել, որ արևային վահանակներով բազային կայանների կառուցումը շահավետ է բոլոր առումներով: Սա միայն նոր տեխնոլոգիաներ ներկայացնելու հնարավորություն չէ: Գլոբալ տաքացման խնդիրը մեղմելու տարբերակներից մեկը շրջակա միջավայրի պահպանության հարցն է՝ արտանետումների կրճատման ճանապարհով նաև: Իսկ երբ ավելացնում ենք տնտեսվող միջոցները՝ էլեկտրաէներգիայի ծախսերի նվազումն ու էներգետիկ անկախության շնորհիվ տարբեր վայրերում կապ ապահովելու հնարավորությունը, պատկերն ավելի է ամբողջանում: Ի վերջո, արևային էներգիան վերականգնվող է և անսպառ: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք շարունակում ենք տարբեր մարզերում արևային վահանակներով զինել մեր կայանները», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Հանրապետության տարբեր մարզերում տարիների ընթացքում կառուցված արևային կայաններն ապահովում են բնապահպանական և էներգախնայող արդյունք: Նախորդ տարի 41 արևային կայաններն (438 կՎտ դրվածքային հզորությամբ) արտադրել են մոտավորապես 540 000 կՎտ*ժ էլեկտրաէներգիա: Գումարի տեսքով արտահայտելիս այդ խնայողությունը կազմում է մոտավորապես 22 միլիոն 600 հազար դրամ (առանց ԱԱՀ): Նոր գործարկվող ու դեռևս կառուցվող արևային համակարգերի շնորհիվ արձանագրված ցուցանիշները զգալիորեն կբարելավվեն:
Viva-ի արևային ֆոտովոլտային համակարգերի շահագործման արդյունքում կրճատվում է մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի ծավալը, նվազում է հատվող ծառերի քանակն ու դիզելային վառելիքի օգտագործումը: 2024 թվականին արձանագրված տվյալներով խնայվել է 44 2 44 լիտր դիզելային վառելիք, մթնոլորտ չի արտանետվել 538 տոննա ածխաթթու գազ (CO2):
Միջազգայնորեն ընդունված չափանիշների համաձայն՝ խնայվել է այնքան թթվածին, որքան տարեկան կտրվածքով արտադրում է 29 435 ծառը:
Աշխատանքները շարունակվում են նաև 2025 թվականին:
Viva. տեխնոլոգիաները քո շուրջը
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: