«SOS» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մշտապես տեղյակ լինելու Ձեր մտերիմ կանխավճարային բաժանորդի քարտի հաշվեկշռի և վավերականության ժամկետի մասին, և, հնարավորության դեպքում, վերալիցքավորելու նրա հաշիվը: Իսկ Ձեր մտերիմներն այս ծառայությունը հնարավորություն է տալիս մշտապես ունենալու դրական հաշվեկշիռ:
Ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել հարցման համապատասխան հրահանգը, որի մեջ նշվում է կանխավճարային բաժանորդի հեռախոսահամարը և գումարի չափը, որին հասնելու մասին Դուք ցանկանում եք տեղեկանալ:
Կանխավճարային բաժանորդը տեղեկացվում է, որ Դուք ցանկանում եք հաղորդագրություն ստանալ իր քարտի հաշվեկշռի և վավերականության ժամկետի վերաբերյալ և ինքն է որոշում՝ հաստատել հարցումը, թե ոչ: Ծառայությունն ակտիվանում է հաստատում ստանալուց հետո:
Ծառայությունը տրամադրվում է անվճար:
«SOS» ծառայության հրահանգներ
Գործողություն | Հրահանգ |
---|---|
Ծառայության հրահանգների ցանկ | *155# |
Հարցման ուղարկում | *155*կանխավճարային բաժանորդի հեռախոսահամարը*գումարի չափը# (օրինակ՝ *155*093297111*200#) |
Հարցման հաստատում | *155*հարցումն ուղարկած բաժանորդի հեռախոսահամարը# (օրինակ՝ *155*093297111#) |
Հաղորդագրությունների ստացման կասեցում | *155*կանխավճարային բաժանորդի հեռախոսահամարը*0# (օրինակ՝ *155*093297111*0#) |
Ի դեպ, վերալիցքավորման տարբերակներին կարել է ծանոթանալ «Վճարում և վերալիցքավորում» էջում:
Ծանոթություն
•Սեփականատիրոջ փոփոխության դեպքում ծառայությունն ավտոմատ ապաակտիվանում է:
•Հարցումը համարվում է չընդունված, եթե ստացվելու պահից սկսած 24 ժամվա ընթացքում այն չի հաստատվել:
•Հարցումն ընդունելուց հետո տեղեկացնող հաղորդագրությունների ուղարկումը դադարեցնելու համար կանխավճարային բաժանորդը պետք է այցելի Viva-ի սպասարկման կենտրոն՝ իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ: Նմանապես կարելի է 111 անվճար թեժ գծով կապվել մեր օպերատորների հետ:
•Ինտերնետային սակագնային պլանների բաժանորդները չեն կարող օգտվել «SOS» ծառայությունից:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: