Այս ծառայությունը հնարավորություն է տալիս արգելափակելու զանգերը:
Զանգի արգելափակման տարբերակներն են.
•Բոլոր զանգերի արգելափակում - բաժանորդը չի կարողանա կատարել կամ ստանալ հեռախոսազանգեր, ուղարկել/ստանալ SMS հաղորդագրություններ կամ օգտվել Viva-ի այլ ծառայություններից (այս ծառայությունը հնարավոր է միայն հատուկ պահանջի դեպքում)
•Մուտքային զանգերի արգելափակում - Բաժանորդը կարող է միայն կատարել ելքային զանգեր, զանգերի ընդունումն արգելափակված է
•Ելքային զանգերի արգելափակում - Բաժանորդը չի կարող կատարել ելքային զանգեր, կարող է միայն ընդունել զանգեր
•Ելքային միջազգային զանգերի արգելափակում - Բաժանորդը կարող է իրականացնել միայն տեղական զանգեր: Ռոումինգին բաժանորդագրված լինելու դեպքում բաժանորդը կարող է կատարել միայն տեղական զանգեր (այն երկրում, որտեղ հեռախոսագիծը գրանցված է)
•Ելքային միջազգային զանգերի արգելափակում ռոումինգի ժամանակ - Բաժանորդը կարող է կատարել միայն տեղական զանգեր (այն երկրում, որտեղ գրանցված բջջային հեռախոսագիծը) և զանգեր դեպի ՀՀ
•Մուտքային զանգերի արգելափակում ռոումինգի ժամանակ - Բաժանորդը չի կարող ընդունել հեռախոսազանգեր ռոումինգին բաժանորդագրված լինելու ժամանակ: Հեռախոսազանգեր կարող է ընդունել միայն, երբ ճանաչվում է Viva-ի ցանցի կողմից
Բաժանորդները կարող են նաև արգելափակել հետևյալ ծառայությունները.
•Բոլոր զանգերը
•Ձայնային հաղորդագրությունները
•Ֆաքսը
Վերը նշված բոլոր դեպքերում բաժանորդը կարող է զանգահարել Viva-ի սպասարկման կենտրոն, ինչպես նաև զանգեր կատարել արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներով:
Ծառայությունն անվճար է միայն բաժանորդային քարտ օգտագործողների համար:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: