Ստուգեք Ձեր բջջային քարտի համատեղելիությունը Viva-ի 4G և 5G ցանցերի հետ՝ ստեղնաշարի մեկ հպումով և փոխարինեք այն USIM-քարտով, որպեսզի լիարժեք վայելեք ժամանակակից հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորությունները*: USIM-քարտի անցնելիս ստացեք նաև 100 ԳԲ ինտերնետ-փաթեթ՝ ակտիվացումից սկսած 30 օրվա ընթացքում սպառելու հնարավորությամբ:
Քարտը կարելի է ստուգել ՝ ուղարկելով *776# հրահանգը կամ առցանց՝ հետևելով հղմանը:
Հրահանգի միջոցով ստուգելու դեպքում Ձեզ կուղարկվի պատասխան հաղորդագրություն այն մասին՝ արդյո՞ք Ձեր քարտը համատեղելի է 4G և 5G ցանցերի հետ, թե՞ ոչ:
Քարտը փոխարինելու համար՝ համեցեք մոտակա սպասարկման կենտրոն:
Քարտի փոխարինման ծառայությունն արժե 500 դրամ:
100 ԳԲ փաթեթի հաշվեկշիռը ստուգելու համար ուղարկեք *440# հրահանգը:
* 4G և 5G ցանցերից օգտվելու համար անհրաժեշտ է նաև համատեղելի հեռախոս կամ այլ բջջային սարք:
Ծանոթություններ
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: