«Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայության շնորհիվ «Viva», «Ալո մենք», «Բարբառ» և «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են գիշերային ժամերին՝01:00–ից 09:00-ը, օգտվել անսահմանափակ ինտերնետից՝ անվճար:
Ծառայությունը կարելի է ակտիվացնել 7 կամ 30 օրով՝ կախված ինտերնետի սպառման անհատական նախասիրություններից:
Ծառայության գործողության ժամկետ* | Ակտիվացման հրահանգ | Արժեք (դրամ) |
---|---|---|
7 օր | *146# | 100 |
30 օր | *145# | 200 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Ծանոթություն
•Ծառայությունը չի տրամադրվում «Համար 5», «Էքստրա», «Միասին գիշերային» և «1000 ու 1 SMS» սակագնային պլանների բաժանորդներին:
•Այլ ինտերնետ-փաթեթ ակտիվացված լինելու դեպքում, «Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունն ակտիվանում է ընթացիկ փաթեթը սպառելուց հետո:
•«BIT անսահմանափակ» ծառայությունն ակտիվացված լինելու դեպքում «Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը հնարավոր չէ ակտիվացնել: Իսկ «Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունն ակտիվացված լինելու դեպքում «BIT անսահմանափակ» ծառայությունն ակտիվացնելը հնարավոր է:
* 1 օրը՝ 24 ժամ հաշվարկով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: