«Բջջային հեռուստատեսություն» ծառայության շնորհիվ Ձեր հեռախոսն այժմ ավելին է, քան պարզապես հեռախոս: Դուք կարող եք դիտել Ձեր սիրած հեռուստահաղորդումներն անմիջապես բջջայինից` ներսում թե դրսում, ընդմիջման ժամին կամ պարզապես փողոցում քայլելիս` առանց անհանգստանալու, որ բաց կթողնեք դրանցից որևէ մեկը: Բացի այդ, Դուք կարող եք նաև ընտրել նախապես տեսագրված նյութեր` հոլովակներ, կինոնկարներ, մուլտֆիլմեր, թոք-շոուներ և շատ ավելին, ու դիտել դրանք, երբ Ձեզ հարմար է:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ 3G և «Բջջային հեռուստատեսության» հնարավորությամբ հեռախոս ու ակտիվացրած ինտերնետ և գտնվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ծածկույթում: Դիտելու համար բջջայինից մուտք գործեք tv.vivacell.am կամ tv.mts.am կայքը և գնեք հեռուստաալիքների փաթեթ կամ նախընտրած տեսանյութը` համապատասխանաբար «Հեռուստաալիքներ» կամ «Տեսադարան» բաժնից:
Հեռուստաալիքներ
Ներկայումս «Բջջային հեռուստատեսությամբ» իրական ժամանակում կարելի է դիտել «Basic» փաթեթում ներառված հետևյալ հեռուստաալիքները.
•Ա-ԹԻՎԻ
•ԱՐ
•Արմենիա
•Դար 21
•Երկիր Մեդիա
•Լայմ հեռուստատեսություն
•Կենտրոն
•Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
•Հայկական երկրորդ հեռուստաալիք
•Շանթ
«Basic» փաթեթը կարելի է ձեռք բերել 1, 7 կամ 30 օր ժամկետով:
Ժամկետ | Արժեք (դրամ) |
---|---|
1 օր | 100 |
7 օր | 500 |
30 օր | 1000 |
Տեսադարան
«Տեսադարանի» տեսանյութերն ըստ արժեքի բաժանված են 3 դասի.
Դաս | 1 տեսանյութի արժեք (դրամ/օր) |
---|---|
1 | 160 |
2 | 250 |
3 | 300 |
Տեսանյութերը կարելի է դիտել գնման պահից սկսած 24 ժամվա ընթացքում:
Ծանոթություն
•«Բջջային հեռուստատեսություն» ծառայությունը մատուցվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից, սակայն բոլոր հեռուստահաղորդումները, տարածման համար նախատեսված պատկերներն ու հնչյունները, կամ կենդանի պատկեր և ձայն պարունակող տեղեկատվական այլ նյութերը տրամադրվում են բովանդակություն մատուցող ընկերությունների կողմից, որոնք լիակատար պատասխանատվություն են կրում տրամադրված նյութի համար: Հարցեր և խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք դիմել համապատասխան` բովանդակություն մատուցող ընկերություններին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը որևէ պատասխանատվություն չի կրում հեռարձակվող հեռուստահաղորդումների բովանդակության, ինպես նաև երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքների խախտման համար:
•Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: