ՕԳՏԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Օգտատիրոջ համաձայնագրի արդիական տարբերակը հասանելի է հետևյալ հասցեով՝ https://myfit.viva.am/։ Սույն օգտատիրոջ համաձայնագիրը (այսուհետ՝ «Համաձայնագիր») կարգավորում է «myFit» վեբ-հավելվածի (այսուհետ՝ «Ծառայություն») օգտագործման հարաբերությունները բովանդակության օրինական սեփականատիրոջ (այսուհետ՝ «Կատարող») և ծառայության բաժանորդի (այսուհետ` «Բաժանորդ») միջև։
Սույն Համաձայնագիրը համարվում է հանրային օֆերտա և կարող է Բաժանորդի կողմից ընդունվել միայն վերջինիս ամբողջությամբ միանալու դեպքում:
1․1. «myFit» ծառայությունը (այսուհետ՝ «Ծառայություն») ֆիթնեսի և սպորտի վերաբերյալ կատեգորիաների բաժանված բջջային ինտերակտիվ ծառայությունների հավաքածու է, որի միջոցով Բաժանորդին հասանելի է դառնում Կոնտենտը: Ծառայությունը հասանելի է myfit.viva.am վեբ-կայքում՝ «myFit» անվանումով, ինչպես նաև Օպերատորի բջջային սարքավորումների վրա:
1․2. Բաժանորդ՝ ֆիզիկական անձ, որի հետ Օպերատորը կնքել է պայմանագիր կապի ծառայությունների մատուցման վերաբերյալ (այսուհետ՝ «Պայմանագիր»), և որին տրվում է առնվազն մեկ Բաժանորդային համար և նույնականացման եզակի կոդ: Բաժանորդը մուտք է գործում Ծառայության հարթակ ինտերնետի միջոցով, անցնում է գրանցման գործընթաց և իրականացնում է Համաձայնագրի Ակցեպտ:
1․3. Օպերատոր՝ «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Արգիշտի 4/1, էլեկտրոնային փոստ՝ info@viva.am), որը կապի ծառայություններ է մատուցում համապատասխան լիցենզիաների հիման վրա:
1․4. Կատարող՝ «ՓԼԵՅՎՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, 0001, Երևան, Մոսկովյան փ․ 3, 4-րդ հարկ, էլեկտրոնային փոստ՝ am@smshelp.me)՝ Բովանդակության օրինական իրավատերը, որը տրամադրում է ծառայությունների մատուցման տեխնիկական աջակցություն (ներառյալ՝ համապատասխան ծրագրային ապահովումների մշակումը և դրանց հետագա արդիականացումը) և ապահովում է Ծառայության հասանելիությունը:
1․5. Կայք՝ կայք, որը գտնվում է ինտերնետում հետևյալ հասցեով. https://myfit.viva.am/:
1․6. Համաձայնագրի ակցեպտ՝ Ծառայության փաստացի օգտագործում, ինչպես նաև Բաժանորդի համարի գրանցման գործընթացի իրականացում, որի միջոցով Բաժանորդը հաստատում է իր համաձայնությունը Համաձայնագրի պայմանների հետ: Համաձայնագրի ակցեպտից հետո սույն Համաձայնագրի պայմանները համարվում են Բաժանորդի կողմից անվերապահորեն և ամբողջությամբ ընդունված:
1․7. Բովանդակության ծառայություն` Օպերատորի և Կատարողի ծառայությունների շարք, Բովանդակության նկատմամբ իրավունքների շրջանակը, որը տրամադրվում է Բաժանորդին սույն Համաձայնագրի հիման վրա:
1․8. Բովանդակություն՝ մտավոր գործունեության պահպանվող արդյունքներ, ներառյալ հոդվածները, նկարազարդումները, շապիկները, գրաֆիկական, տեքստային, լուսանկարչական, ածանցյալ, կոմպոզիտային և այլ ստեղծագործությունները, օգտատիրոջ ինտերֆեյսները, վիզուալ ինտերֆեյսները, ապրանքանիշերի անվանումները, լոգոները, համակարգչային ծրագրերը, տվյալների բազաները, Ծառայության մաս կազմող բովանդակության ձևավորումը, տեսքը, ընդհանուր ոճը և դասավորությունը, ինչպես նաև մտավոր սեփականության այլ օբյեկտները, որոնք Ծառայության մաս են կազմում միասին և (կամ) առանձին։
1․9. Բաժանորդի համար՝ հեռախոսահամար, որը պայմանագրի շրջանակում տրամադրվում է Բաժանորդին, որի միջոցով իրականացվում է Բաժանորդի սարքավորման և դրա մեջ տեղադրված SIM քարտի նույնականացում:
1․10. Բաժանորդի սարքավորում՝ բաժանորդի հանրային շարժական (բջջային) կապի ցանցերի փոխանցող և ընդունող սարք, բջջային հեռախոսներ, սմարթֆոններ:
1․11. Անձնական հաշիվ՝ Կատարողի կայքում բաժին, որը պաշտպանված է մուտքի վերահսկման համակարգով և հասանելի է Բաժանորդին վավերացման տվյալների հիման վրա:
1․12. Նույնականացման տվյալներ՝ Բաժանորդի եզակի մուտքանուն և գաղտնաբառ, որոնք օգտագործվում են ծառայությունից օգտվելիս Անձնական հաշիվ մուտք գործելու համար:
1․13. Ծառայությունների մատուցման տարածք՝ Հայաստանի Հանրապետության տարածքը:
1․14. Բաժանորդագրություն՝ Բաժանորդին որոշակի ժամանակահատվածով օգտագործման հնարավորության և Բովանդակության մուտքի տրամադրում սահմանված վճարի դիմաց՝ սույն Համաձայնագրի 5-րդ կետի պայմաններին համապատասխան:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2․1. Սույն Համաձայնագիրը հանդիսանում է հրապարակային օֆերտա, որը սահմանում է Ծառայության տրամադրման ընդհանուր պայմանները:
2․2. Բաժանորդը լիարժեք պատասխանատվություն է կրում Ծառայության աղբյուրներում իր կողմից ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:
2․3. Բաժանորդը երաշխավորում է, որ ունի սույն Համաձայնագրի ընդունման և իրականացման լիարժեք իրավունք և լիազորություն:
3. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
3․1. Կատարողը Բաժանորդներին տրամադրում է Բովանդակության ծառայություն Բաժանորդներին Բովանդակությանը մուտք տրամադրելու միջոցով՝ Բաժանորդների կողմից սույն Համաձայնագրի պայմանների կատարման պայմանով, իսկ Օպերատորն իրականացնում է Բովանդակության ծառայության տրամադրումը Ծառայության միջոցով՝ օգտագործելով Օպերատորի ցանցի ռեսուրսները:
3․2. Ծառայությունը ստանալու համար Բաժանորդը պարտավոր է սույն Համաձայնագրով սահմանված կարգով հաստատել, որ կարդացել է, հասկացել է և համաձայն է հետևել սույն Համաձայնագրի պայմաններին և միանալ սույն Համաձայնագրին՝ Համաձայնագրի ակցեպտի միջոցով: Բաժանորդի կողմից սույն Համաձայնագրի ակցեպտի պահից սկսած սույն Համաձայնագիրը համարվում է Բաժանորդի հետ կնքված, և Բաժանորդը ձեռք է բերում սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները: Համաձայնագրի ակցեպտի համար Բաժանորդը պետք է իրականացնի գրանցման գործընթաց՝ հետևելով հետևյալ համացանցային հղմանը՝ https://myfit.viva.am։
3․3. Բաժանորդագրվելով Ծառայությանը` Բաժանորդը համաձայնում է սույն Համաձայնագրի պայմաններին:
3․4. Եթե Բաժանորդը սկսում է օգտվել Ծառայությունից/դրա առանձին գործառույթներից, ապա համարվում է, որ նա ամբողջովին ընդունել է սույն Համաձայնագիրը՝ առանց վերապահումների կամ բացառությունների: Եթե Բաժանորդը համաձայն չէ սույն Համաձայնագրում նշված որևէ դրույթի, ապա պետք է անհապաղ դադարեցնի Ծառայության օգտագործումը:
3․5. Օպերատորը և Կատարողն իրավունք ունեն փոփոխել և (կամ) լրացնել սույն Համաձայնագրի դրույթները՝ դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն 3 (երեք) օր առաջ Ծառայության ինտերնետային կայքում (myfit.viva.am) այդ փոփոխությունները կամ լրացումները հրապարակելով: Ծառայությունների հետագա օգտագործումը նման ցանկացած փոփոխությունից հետո նշանակում է, որ Բաժանորդը համաձայն է նման փոփոխություններին և (կամ) լրացումներին: Բաժանորդն անձնական պատասխանատվություն է կրում Ծառայության պարբերական վերանայման համար՝ սույն Համաձայնագրի ընթացիկ տարբերակին ծանոթանալու նպատակով: Համաձայնագրի թարմացված տարբերակն ուժի մեջ է մտնում myfit.viva.am կայքում հրապարակվելուց 3 (երեք) օր հետո։ Հետևաբար, Բաժանորդներին տրամադրվում է կանոնավոր մուտք սույն Համաձայնագրի գործող տարբերակին:
3․6. Բոլոր կիրառվող և Ծառայության հարթակում տեղադրված մտավոր գործունեության արդյունքները, ինչպես նաև Ծառայությունն ինքնին հանդիսանում են իրենց օրինական իրավատերերի մտավոր սեփականությունը և պաշտպանված են Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության մասին օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված համապատասխան միջազգային իրավական կոնվենցիաներով: Ծառայության հարթակում տեղադրված մտավոր գործունեության արդյունքների ցանկացած օգտագործումը (ներառյալ՝ Ծառայության վիզուալ ձևավորման տարրերը, խորհրդանիշները, տեքստերը, գրաֆիկական պատկերները, նկարները, լուսանկարները և այլ օբյեկտներ) սույն Համաձայնագրի շրջանակից դուրս՝ առանց Օպերատորի, Կատարողի և (կամ) օրինական իրավատիրոջ թույլտվության, անօրինական է և կարող է պատճառ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան դատական վարույթ սկսելու և խախտողներին քաղաքացիաիրավական, վարչական և քրեական պատասխանատվության ենթարկելու համար: myfit.viva.am-ի հետ կապված մտավոր սեփականության բոլոր իրավունքները, ներառյալ, բայց չսահմանափակվելով, ցանկացած գրաֆիկական պատկերները, լուսանկարները, անիմացիաները, տեսանյութերը, ձայնագրությունները, երաժշտությունը, myfit.viva.am-ի նյութերին ուղեկցող տեքստը և դրանց ցանկացած մասեր կամ պատճեններ պատկանում են Կատարողին։
3․7. Օպերատորը ոչ մի պատասխանատվություն չի կրում Ծառայության Բովանդակության բնույթի համար, որը մտավոր սեփականության իրավունքի հիման վրա պատկանում է երրորդ անձանց:
3․8. Բաժանորդն իրավունք չունի վերարտադրել, կրկնել, պատճենել, վաճառել, վերավաճառել կամ ցանկացած այլ ձևով որևէ առևտրային նպատակով օգտագործել Ծառայության (Ծառայության հարթակում տեղադրված մտավոր գործունեության արդյունքներ) և (կամ) դրա որևէ մասի բովանդակությունը առանց Ծառայության իրավատիրոջ համաձայնության:
3․9. Համաձայնագրի ակցեպտով Բաժանորդը Օպերատորին տալիս է իր համաձայնությունը՝ գրանցման պահին նշված Բաժանորդային համարով ստանալու հաղորդագրություններ, այդ թվում՝ գովազդային, Ծառայության հարթակում կատարված հետևյալ ընդհանուր իրադարձությունների մասին՝ նոր Բովանդակության տեղադրում, նոր ներկայացված հատուկ առաջարկներ, պրոմո ակցիաներ, ինչպես նաև սույն Համաձայնագրի կատարման հետ կապված այլ տեղեկություններ:
3․10. Համաձայնագրի ակցեպտով Բաժանորդն արտահայտում է իր համաձայնությունն առ այն, որ Օպերատորը կարող է հավաքագրել և օգտագործել գրանցման արդյունքում Բաժանորդի մասին և Բաժանորդի կողմից օգտագործված Բովանդակության ծառայության մասին ստացված ցանկացած առանձին տեղեկություն կամ բոլոր տեղեկությունները: Օպերատորն իրավունք ունի օգտագործել այդ տեղեկությունները հաշիվների դուրսգրման, տեխնիկական սպասարկման, կոնֆլիկտների լուծման, մարքեթինգի կամ նմանատիպ այլ նպատակների համար: Օպերատորը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները և միջոցները Բաժանորդի տեղեկատվության պաշտպանությունն ապահովելու համար՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
3․11. Ընդունելով Համաձայնագիրը՝ Բաժանորդը համաձայնում է անձնական տվյալների (այդ թվում՝ բաժանորդի համարի մասին տեղեկությունների (MSISDN)) փոխանցմանը Օպերատորին և/կամ երրորդ անձանց, որոնք տրամադրում են ծառայությունների մատուցման տեխնիկական աջակցություն (ներառյալ՝ համապատասխան ծրագրային ապահովումների մշակումը և դրանց հետագա արդիականացումը) և ապահովում են Ծառայության հասանելիությունը Ծառայության օգտագործման ողջ ժամանակահատվածի համար:
3․12. Բաժանորդների անհատական տվյալները, որոնք ստացվել են Բովանդակության ծառայությունների և Ծառայության մատուցման շրջանակում, ենթակա են հեռացման բաժանորդագրության ապաակտիվացման պահից 6 (վեց) ամիս անց:
3․13. Բջջային հավելվածի օգնությամբ Ծառայությունը Բաժանորդին առաջարկում է Բովանդակություն՝ առանց աշխարհագրական սահմանափակումների: Ծառայության ներկայիս բոլոր գործառույթները, ինչպես նաև դրա ցանկացած զարգացում և (կամ) նոր Բովանդակության ավելացում հանդիսանում են սույն Համաձայնագրի առարկան:
4. ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՊԱԱԿՏԻՎԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4․1. Բովանդակության ծառայության ակտիվացումը կատարվում է այն բանից հետո, երբ Բաժանորդը նախաձեռնում է կապ և հաստատում է Ծառայությունն ակտիվացնելու ցանկությունը: Ծառայությունն ակտիվացնելու համար Բաժանորդը պետք է կատարի նշված գործողություններից մեկը.
4.1.1. մուտք գործի Ծառայությունը տրամադրող վեբ-կայք https://myfit.viva.am/ հասցեով և սեղմի առաջարկվող «Բաժանորդագրվել» հղում-կոճակը,
4.1.2. ուղարկի «1» բովանդակությամբ SMS հաղորդագրություն 1018 կարճ համարին:
4․2. Հարցումները SMS հաղորդագրությունների միջոցով Բաժանորդների հեռախոսներից ուղարկվում են Օպերատորի ցանց: Ի պատասխան՝ Բաժանորդը ստանում է Բաժանորդագրության պայմանների վերաբերյալ SMS ծանուցում:
4․3. Սույն Համաձայնագրում գրանցումը նշանակում է Բաժանորդի գրանցման հաշվի ակտիվացում՝ մուտքագրելով Բաժանորդի համարը և կոդը (SMS հաղորդագրության միջոցով ստացված) Ծառայության ինտերֆեյսի հատուկ դաշտում, որը տրամադրվում է Բաժանորդին Ծառայության հարթակում գրանցման ժամանակ:
4․4. Բաժանորդը ցանկացած պահի կարող է դադարել օգտվել Ծառայությունից՝ առանց բացատրելու պատճառները՝ հետևելով Ծառայության հարթակում նշված հրահանգներին: Բաժանորդագրությունը հնարավոր է դադարեցնել Ծառայությունն անջատելու միջոցով՝ միակողմանիորեն հրաժարվելով այդ ծառայությունը ստանալուց: Բաժանորդագրության անջատումը Բաժանորդի կողմից իրականացվում է ինքնուրույն՝ հետևյալ եղանակներից որևիցե մեկով.
ա) «myFit» հավելվածի միջոցով` https://myfit.viva.am/ հասցեով մուտք գործելով Ծառայություն մատուցող կայք, և սեղմելով առաջարկվող «Ապաբաժանորդագրվել» հղում-կոճակը,
բ) ուղարկելով «STOP» բովանդակությամբ SMS հաղորդագրություն 1018 կարճ համարին:
5. ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5․1. Սույն Համաձայնագրի պայմանների համաձայն՝ վճարովի Բովանդակությանը մուտքի իրավունքը տրամադրվում է Բաժանորդին Բաժանորդագրության ձևակերպման պայմանով: Բաժանորդագրության շրջանակում Բաժանորդին ընձեռվում է երկօրյա ժամանակահատվածով փորձնական օգտագործման հնարավորություն, իսկ դրանից հետո՝ վճարովի Բովանդակության մուտքի հնարավորություն բաժանորդագրության ժամանակահատվածի համար, որը կազմում է 1 (մեկ) օրացուցային օր: Բաժանորդից Բաժանորդագրությունը դադարեցնելու հայտ չստանալու դեպքում Բաժանորդագրության տրամադրման ժամկետը ամեն անգամ ավտոմատ կերպով երկարաձգվում է 1 (մեկ) օրացուցային օրով մինչև Բաժանորդի կողմից Բաժանորդագրության ինքնուրույն դադարեցումը:
5․2. Օրական Բաժանորդագրության արժեքը կազմում է 70 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ): Գումարն ավտոմատ կերպով գանձվում է Բաժանորդի հաշվից: Ծառայության տրամադրման սակագների, արժեքների և պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Օպերատորի ինտերնետային կայքում՝ https://viva.am/ հասցեով:
5․3. Եթե Բաժանորդագրության երկարաձգման փորձի պահին Բաժանորդի հաշվին չկան բավարար միջոցներ Բովանդակության ծառայության ամբողջական վճարումն իրականացնելու համար, ծառայությունները չեն ակտիվացվում/չեն երկարաձգվում:
5․4. Բաժանորդագրության երկարաձգման հաջորդ փորձերը կատարվում են օրական 2 անգամ 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում: 30 (յոթ) օրացուցային օր ժամկետի ավարտից հետո Բաժանորդի հաշվին արժեքի վճարման համար բավարար դրամական միջոցների համալրման բացակայության դեպքում փորձը դադարեցվում է:
5․5. Ինտերնետի վճարը (տեղական և ռոումինգում) գանձվում է Բաժանորդի սակագնային պլանի համաձայն:
5․6. Բաժանորդի հաշվից գումար չի գանձվում իր կողմից կարճ համարներին ուղարկված և (կամ) դրանցից ստացած բոլոր SMS հաղորդագրությունների համար, բացառությամբ օրական Բաժանորդագրության SMS հաղորդագրությունների:
5․7. Բաժանորդագրության արժեքը կարող է փոփոխվել Օպերատորի կողմից ցանկացած պահի՝ առանց Բաժանորդի նախնական համաձայնության՝ myfit.viva.am վեբ-կայքում Բաժանորդներին նախնական ծանուցմամբ կամ Օպերատորի հայեցողությամբ ցանկացած այլ եղանակով:
5․8. Ինտերնետի մուտքի իրավունքի ձեռքբերման, համապատասխան սարքի գնման և դրա կարգավորման հետ կապված բոլոր հարցերը բաժանորդը լուծում է ինքնուրույն: Այդ հարցերը չեն կարգավորվում սույն Համաձայնագրով:
5.9. Ծառայությանը բաժանորդագրվելու ընթացքում Mi-Fi-ի կամ 3G/4G երթուղիչի միջոցով ինտերնետից օգտվելու կամ Wi-Fi-ին Personal Hotspot-ի միջոցով միացած լինելու դեպքում ծառայության վճարը հնարավոր է գանձվի այն համարի հաշվից կամ հաշվեգրվի այն հեռախոսահամարի հաշվին, որը տեղադրված է տվյալ սարքավորման մեջ, այլ ոչ այն բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից կամ ամսավճարից, որը տեղադրված է սմարթֆոնի մեջ: Բացի այդ, հաջողությամբ բաժանորդագրվելու մասին SMS հաղորդագրությունը ևս կարող է ուղարկվել համապատասխան սարքավորման մեջ տեղադրված բջջային համարին:
6. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6․1. Բաժանորդի իրավունքները
6.1.1. Ամբողջ ծավալով օգտվել բոլոր ֆունկցիոնալ հնարավորություններից, որոնք տրամադրվում են Ծառայության միջոցով Բովանդակության ծառայություններ ստանալիս:
6․2. Բաժանորդի պարտականությունները
6.2.1. Հետևել սույն Համաձայնագրի պայմաններին:
6.2.2. Երաշխավորել, որ չափահաս է՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն:
6.2.3. Գիտակցել, որ Ծառայությունը կարող է պարունակել այնպիսի նյութեր, որոնք ուղղված են միայն չափահաս Բաժանորդներին:
6.2.4. Չիրականացնել գործողություններ, որոնք արգելվում են սույն Համաձայնագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
6.2.5. Չկատարել որևէ գործողություն՝ ուղղված Ծառայության աշխատանքի ապակայունացմանը, չփորձել առանց համապատասխան լիազորության մուտք գործել Ծառայություն, դրա վրա տեղադրված մտավոր գործունեության արդյունքներ, ինչպես նաև չկատարել այլ գործողություններ, որոնք խախտում են Օպերատորի և (կամ) երրորդ անձանց իրավունքները:
6.2.6. Օգտագործել Ծառայությունը բացառապես սույն Համաձայնագրով նախատեսված և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ չարգելված նպատակներով և կարգով:
6․3. Օպերատորի իրավունքները
6.3.1. Բաժանորդի կողմից սույն Համաձայնագրի և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում միակողմանիորեն կասեցնել, սահմանափակել և դադարեցնել Բաժանորդի մուտքը Ծառայության ցանկացած բաժին կամ բոլոր բաժիններ, ինչպես նաև արգելափակել Բաժանորդի կողմից Ծառայությունն օգտագործելու հնարավորությունը (արգելափակել գրանցումը և (կամ) IP հասցեները) ցանկացած պահի, նախնական ծանուցմամբ կամ առանց դրա՝ պատասխանատվություն չկրելով ցանկացած վնասի համար, որը կարող է հասցվել Բաժանորդին նման գործողություններով (այդ թվում՝ ամբողջովին դադարեցնել Համաձայնագիրը՝ Բաժանորդի գրանցման հաշիվը Ծառայությունից հեռացնելով):
6.3.2. Սույն Համաձայնագրի շրջանակում իրավունքների ու պարտականությունների իրականացման նպատակով ներգրավել ցանկացած երրորդ կողմ:
6.3.3. Իրացնել սույն Համաձայնագրով և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներ:
6․4. Օպերատորի պարտականությունները
6․4․1․ Բաժանորդների համար ապահովել տեխնիկական հնարավորություն ծառայությունների մատուցման տարածքի սահմաններում՝ սույն Համաձայնագրով սահմանված կարգով Ծառայություն ստանալու համար:
6․4․2․ Իրականացնել Ծառայության բաժինների ընթացիկ կառավարում:
6․4․3․ Բաժանորդին տրամադրել Ծառայության մուտք «ինչպես որ կա» (as is) սկզբունքով, ընդ որում՝ Օպերատորը չի տրամադրում երաշխիքներ կամ հավաստիացումներ ինչպես Ծառայության օգտագործման, այնպես էլ շահագործման առնչությամբ:
7. ԲԱԺԱՆՈՐԴԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
7․1․ Բաժանորդը լիարժեք անձնական պատասխանատվություն է կրում, որ Ծառայության Բովանդակության և Ծառայությանն առնչվող այլ տեղեկատվության օգտագործումը իր կողմից համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կամ միջազգային օրենսդրության նորմերին (այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքին և տեղեկատվության պաշտպանության մասին նորմերին):
7․2․ Բաժանորդը լիարժեք պատասխանատվություն է կրում մուտքանվան և գաղտնաբառի անվտանգության համար, ինչպես նաև այն բոլոր գործողությունների համար, որոնք կատարվելու են նրա կողմից Ծառայության հարթակում իր մուտքանունով և գաղտնաբառով գրանցվելուց հետո: Օպերատորը և Կատարողը պատասխանատվություն չեն կրում Բաժանորդի կողմից սույն Համաձայնագրի դրույթների խախտման պատճառով առաջացած տվյալների հնարավոր կորստի կամ վնասման համար:
7․3․ Բաժանորդը պարտավոր է Օպերատորին անմիջապես ծանուցել իր գրանցման հաշվից երրորդ անձանց կողմից Ծառայության մուտքի ցանկացած դեպքի և (կամ) անվտանգության որևէ խախտման մասին: Առանց Օպերատորի և Կատարողի համաձայնության Բաժանորդն իրավունք չունի Ծառայության գրանցման հաշիվը զիջել, վաճառել երրորդ անձի կամ փոխանցել նրա օգտագործմանը:
7․4․ Երրորդ անձին մուտքանվան/գաղտնաբառի փոխանցման դեպքում Բաժանորդին, Կատարողին և (կամ) Օպերատորին պատճառված ցանկացած վնասի համար անմիջական պատասխանատվություն է կրում Բաժանորդը: Կատարողը և Օպերատորը պատասխանատվություն չեն կրում Բաժանորդի գրանցման հաշվի չլիազորված մուտքի հետևանքով պատճառված վնասի համար:
7․5․ Բաժանորդը Օպերատորի և Կատարողի առաջ պատասխանատվություն է կրում սույն Համաձայնագրի պայմանների կատարման համար:
7․6․ Ծառայության Բաժանորդը ընդունում և համաձայնում է, որ Օպերատորը կարող է իր հայեցողությամբ, ցանկացած պատճառով կամ առանց պատճառի հեռացնել կամ տեղափոխել (առանց նախազգուշացման) Ծառայության հարթակում տեղադրված մտավոր գործունեության ցանկացած արդյունք՝ առանց մտավոր գործունեության արդյունքների հեռացման կամ տեղափոխման որևէ սահմանափակման:
8. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
8․1. Սույն Համաձայնագիրը կարող է խզվել՝
8․1․1․ կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ՝ մյուս Կողմի կողմից Համաձայնագրի պայմանները խախտելու դեպքում՝ դադարեցման օրվանից առնվազն 3 (երեք) աշխատանքային օր առաջ մյուս կողմին գրավոր ծանուցում և (կամ) էլեկտրոնային փոստով ծանուցում ուղարկելով,
8․1․2․ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերում,
8․1․3․ սույն Համաձայնագրով նախատեսված այլ դեպքերում։
9. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ ՄԱԺՈՐ)
9.1. Ֆորսմաժորային հանգամանքների (այն է՝ հրդեհ, տարերային աղետներ, պատերազմ, պետական մարմինների կողմից Կողմերի գործունեության արգելում կամ սահմանափակում կամ այլ նմանատիպ հանգամանքներ) դեպքում, որոնք թույլ չեն տալիս Կողմերին ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարել սույն Համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները, սույն Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման համար ժամկետները հետաձգվում են այն ժամանակի համամասնությամբ, որի ընթացքում նման հանգամանքները գործում են։
9․2. Ոչ ժամանակին (վերը նշված հանգամանքների առաջացման կամ դադարեցման պահից ավելի քան 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում) ծանուցումը Կողմին զրկում է դրանց անդրադառնալու հնարավորությունից:
9․3. Եթե ֆորսմաժորային հանգամանքները շարունակվում են 2 (երկու) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի արտադատարանային կարգով միակողմանիորեն հրաժարվել սույն Համաձայնագիրը կատարելուց, և այս դեպքում Կողմերից ոչ մեկն իրավունք չունի փոխհատուցում պահանջել՝ մյուս Կողմին Համաձայնագրի կատարումից հրաժարվելու հետևանքով պատճառված վնասների համար: Այս դեպքում Ծառայությունների մատուցումից Կողմերից մեկի հրաժարման կամ սույն Համաձայնագրի դադարեցման մասին որոշում կայացնելուց ոչ ուշ, քան 10 (տասը) օր անց, Կողմերի միջև կատարվում է փոխհաշվարկ՝ այն պարտավորությունների առնչությամբ, որոնք առաջացել են մինչև Կողմերից մեկի համապատասխան գրավոր ծանուցում ստանալը:
10. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
10․1. Սույն Համաձայնագիրը, ինչպես նաև Օպերատորի, Բաժանորդի և Կատարողի միջև հարաբերությունները կարգավորվում և մեկնաբանվում են ըստ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության: Սույն Համաձայնագրով չկանոնակարգվող հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության նյութական իրավունքի նորմերով:
10․2. Եթե սույն Համաձայնագրի ցանկացած դրույթ որևէ պատճառով անվավեր է կամ ուժը կորցրած, ապա դա չպետք է ազդի Համաձայնագրի մնացած պայմանների վավերականության կամ իրագործելիության վրա:
10․3. Կողմերը համաձայնում են, որ Կողմերի՝ սույն Համաձայնագրով կարգավորվող հարաբերություններից բխող բոլոր վեճերն ընդդատյա են Հայցվորի գտնվելու վայրի իրավասու դատարանին՝ վեճերի կարգավորման մինչդատական ընթացակարգի պարտադիր կատարմամբ:
10․4. Ծառայությունից օգտվելու/օգտվելու անհնարինության, ինչպես նաև երրորդ անձանց իրավունքների և (կամ) օրենսդրության հնարավոր խախտման հետ կապված բոլոր հարցերը, դիմումները և բողոքները պետք է ուղարկվեն am@smshelp.me հասցեին կամ +37498485828 համարին։
ԿԱՏԱՐՈՂԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
«ՓԼԵՅՎՈԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀՎՀՀ՝ 02652924
Իրավաբանական հասցե՝ Հայաստան, 0001, Երևան, Մոսկովյան փ․ 3, 4-րդ հարկ
Ծառայության գործունեության վերաբերյալ հարցումների համար էլեկտրոնային փոստի հասցե՝ am@smshelp.me
Հեռախոսահամար՝ +37498485828
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: