Դրույթներ և պայմաններ
Սույն Համաձայնագիրը սահմանում է «Բաժանորդի» կողմից «MAGIC ENGLISH» ծառայության (այսուհետ՝ «Ծառայություն») ձեռքբերումը և օգտագործումը կարգավորող իրավաբանորեն պարտադիր դրույթներն ու պայմանները (այսուհետ՝ «Դրույթներ»):
1. Ծառայությունների մատուցման պայմաններն ու սահմանումները
1.1.1 «Օպերատոր» կամ «Viva»՝ «Viva Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն, որը հիմնադրվել է սահմանված կարգով և ունի Հայաստանի Հանրապետությունում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու հավաստագիր:
1.1.2 «Բաժանորդ»՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, որը համարվում է Օպերատորի ցանցի բաժանորդ և ընդունել է Պայմանները՝ համաձայն 1.5 կետի:
1.1.3 «MAGIC ENGLISH»՝ Կոնտենտ ծառայություններին ավտոմատ երկարաձգմամբ բաժանորդագրության ծառայություն, որի շրջանակում բաժանորդներին տրամադրվում է տեսանյութերի, խաղերի և անգլերենի ուսուցման վարժությունների հասանելիություն՝ իրենց սիրելի՝ «Դիսնեյ»-ի ֆիլմերի հերոսների հետ:
1.1.4 «Կոնտենտ ծառայություն»՝ «MAGIC ENGLISH» ծառայության շրջանակներում հասանելի կապի ծառայություն, որը ենթադրում է Բաժանորդի պահանջով Տեղեկատվական համալիրի Մեդիա կոնտենտի հասանելիություն վերջինիս՝ Viva-ի սարքավորումների և կապուղիների օգնությամբ:
1.1.5 «Մեդիա բովանդակություն»՝ տեղեկատվական համալիրի տվյալների բազայում ներառված ծրագրերի, առցանց խաղերի և այլ կոնտենտի ամբողջություն, որը ինտերնետի միջոցով կարելի է ցանկացած պահի տեղադրել բջջային սարքում:
1.1.6 «Կոնտենտ քարտ»՝ «MAGIC ENGLISH» էջը՝ Մեդիա բովանդակության մանրամասն նկարագրությամբ:
1.1.7 «Անձնական հաշիվ»՝ վերլուծական հաշիվ Օպերատորի ավտոմատ հաշվարկային համակարգում, որը նախատեսված է Օգտատիրոջը մատուցված ծառայությունների ծավալի, այդ ծառայությունների դիմաց վճարվող դրամական միջոցների մուտքերի և ելքերի հաշվառման համար:
1.1.8 «Գործընկեր»՝ Օպերատորի գործընկեր, որը հանդիսանում է «MAGIC ENGLISH»-ում ներկայացված ծառայությունների նկատմամբ հեղինակային և հարակից իրավունքների սեփականատերը:
1.1.9 «Տեղեկատվական համալիր»՝ Մատակարարին պատկանող ծրագրերի և ապարատային ապահովումների ցանկ, ներառյալ «MAGIC ENGLISH» ծառայությունը, որի միջոցով ապահովվում է Բովանդակության ծառայությունների հասանելիությունը:
1.1.10 «Բաժանորդագրություն Կոնտենտին»՝ Օպերատորի կողմից Կոնտենտ ծառայություններ մատուցելու պայմաններ այն Բաժանորդին, ով, կատարելով համապատասխան գործողություններ, ընդունում է Օպերատորի Առաջարկը, որով նախատեսվում է անսահմանափակ, շարունակական և ավտոմատ մուտք դեպի Տեղեկատվական համալիրի Մեդիա բովանդակություն ` որոշակի ժամկետով և որոշակի վճարի դիմաց։ Կոնտենտին բաժանորդագրության պայմաններով տրամադրվող Կոնտենտի ծառայությունների մատուցման յուրաքանչյուր ժամկետի ավարտից հետո, Կոնտենտին բաժանորդագրության պայմաններով տրամադրվող Կոնտենտի ծառայությունների մատուցումը ավտոմատ կերպով կերկարաձգվի նոր՝ համանման կամ այլ ժամկետով, մինչև Բաժանորդը հրաժարվի Կոնտենտից՝ սույն կանոններով սահմանված պայմաններով:
1.2 «MAGIC ENGLISH» ծառայության օգտագործումն իրականացվում է Բաժանորդի և Viva-ի միջև կնքված համաձայնագրի հիման վրա, որը ներառում է Viva-ի կողմից կապի ծառայությունների մատուցման կարգը և «MAGIC ENGLISH» ծառայության մատուցման սույն Դրույթները (համատեղ՝ «Պայմաններ»):
1.3 «MAGIC ENGLISH» ծառայությունը կարող է օգտագործվել Կոնտենտ ծառայություններ պատվիրելու միջոցով Մեդիա բովանդակություն դիտելու, որոնելու և ներբեռնելու համար, իսկ Կոնտենտ ծառայությունների ձեռքբերումը հասանելի է միայն բջջային հեռախոսի միջոցով: Մեդիա բովանդակություն մուտք գործելու համար Կոնտենտ ծառայությունների արժեքը որոշում է Օպերատորը: «MAGIC ENGLISH» ծառայությունից օգտվելիս տվյալների փոխանցման մուտքային/ելքային շարժական ինտերնետ տրաֆիկի գանձումը կատարվում է բաժանորդի սակագնային պլանի համաձայն, եթե այլ պայմաններ նախատեսված չեն:
1.4 Պորտալի հասցեն է՝ https://lp.magicenglish.viva.am:
1.5 Համարվում է, որ Բաժանորդը ընդունել է Պայմանները, եթե (1) նա սեղմել է համապատասխան կոճակը կամ «Ակտիվացնել» հղումը՝ https://magicenglish.Viva.am կայքում, կամ (2) սկսել է օգտագործել «MAGIC ENGLISH» ծառայության Մեդիա բովանդակությունը կամ (3) ուղարկել է համապատասխան բանալի բառով SMS հարցում 3090 համարին:
2. Ընդհանուր պայմաններ
2.1 «MAGIC ENGLISH» ծառայությունը խաղ է, որտեղ Բաժանորդները կարող են խաղալ և սովորել «Դիսնեյ»-ի՝ իրենց սիրելի հերոսների հետ:
2.1.1 Մեդիա բովանդակության ներբեռնման ու օգտագործման համար սահմանափակումներ չկան: Միակ սահմանափակումը Բաժանորդի շարժական սարքավորման հիշողության հզորությունն է:
2.2 «MAGIC ENGLISH» ծառայությունից ներբեռնված ողջ կոնտենտը չի պատկանում Viva-ին և տրամադրվում է երրորդ կողմ հանդիսացող ծրագրավորողների կողմից: Այդիսկ պատճառով, Viva-ն որևէ պատասխանատվություն չի կրում ծառայությունների, դրանց ամբողջականության, ֆունկցիոնալ հնարավորությունների կամ կոնտենտ մուտք գործելու ընթացքում Բաժանորդի կողմից տրված որևէ թույլտվության համար:
2.3 Բաժանորդը սույնով տեղեկացվում է, որ «MAGIC ENGLISH» ծառայության ներբեռնման և օգտագործման համար անհրաժեշտ է բջջային սարք, որը պետք է համատեղելի լինի:
2.3.1 Բաժանորդը ընդունում է, որ «MAGIC ENGLISH» ծառայության և դրա կոնտենտի օգտագործումը պահանջում է ինտերնետ կապի հասանելիություն (Wifi, GPRS, EDGE, 3G, 4G կամ այլ): Ծառայությունն առանց ինտերնետ կապի հասանելի չէ:
2.4 Բաժանորդը սույնով ընդունում և համաձայնում է, որ ծառայությանը բաժանորդագրվելով, բոլոր վճարներն ու գանձումները ենթակա են վճարման՝ անկախ այն բանից՝ բաժանորդագրության ժամանակ Բաժանորդի բջջային սարքավորումը համապատասխանո՞ւմ է համատեղելիության չափանիշներին, թե՞՝ ոչ: Համատեղելի բջջային սարքավորումների բացակայության պատճառով Բաժանորդի կողմից Ծառայություն մուտք գործելու անհնարինությամբ պայմանավորված, Viva-ի կողմից դրամական միջոցների վերադարձ տեղի չի ունենում:
2.5 Ինտերնետ հասանելիության և ծառայության ներբեռնման և օգտագործման հետ կապված ցանկացած տվյալների տրաֆիկի համար գանձումը համապատասխանաբար իրականացվում է բջջային ցանցի օպերատորի կողմից: Viva-ն կարող է իր հայեցողությամբ օգտատիրոջը ժամանակավորապես ազատել կոնտենտի ներբեռնման հետ կապված տվյալների տրաֆիկի վճարներից, իսկ Բաժանորդը ընդունում է, որ նմանատիպ վճարներից ազատումը ցանկացած ժամանակ կարող է դադարեցվել:
2.6 Ծառայությանը բաժանորդագրվելու համար Բաժանորդը պետք է լինի կամ չափահաս, կամ պետք է ունենա ծնողների կամ օրինական խնամակալների համապատասխան օժանդակությունը:
2.6.1 Ամեն անգամ, երբ Ծառայությունը ձեռք է բերում կամ մուտք է գործում որևէ անչափահաս անձ, տվյալ մուտքի համար պատասխանատվությունը կրում է համապատասխան բջջային կապի մատակարարի համար վճարում իրականացնողը, որն, ինչպես ենթադրվում է, անչափահասին Ծառայության օգտագործման թույլտվություն է տվել: Viva-ն պատասխանատվություն չի կրում ծառայությունների ոչ պատշաճ կամ ոչ միտումնավոր օգտագործման կամ ապրանքների ոչ միտումնավոր ձեռքբերման համար: Օրինական խնամակալը/պայմանադիր կողմը կրում է միանձնյա պատասխանատվություն Ծառայության օգտագործման համար անհրաժեշտ բջջային սարքավորման խնամքի և պահպանման համար:
2.7 Viva-ն պատասխանատվություն չի կրում Բաժանորդի կողմից ինտերնետին միանալու, ինչպես նաև ծառայություններից օգտագործելու համար սարքավորումներ կամ ծրագրեր կիրառելու անկարողության կամ երրորդ կողմի կամ ծառայության ինտերնետ հղումների առկայության համար: Բաժանորդն ընդունում է, որ Viva-ն չի տալիս որևէ երաշխիք կամ հավաստիացում առ այն, որ ծառայությունը պետք է համապատասխանի Բաժանորդի պահանջներին կամ որևէ հստակ նպատակի:
2.8 Viva-ն պատասխանատվություն չի կրում գովազդի ցանկացած տեսակի և/կամ բաներային գովազդի բովանդակության, բացվող պատուհանների և ցանկացած այլ գովազդային ձևաչափերի համար, որոնք ցուցադրվում են կայքում և երրորդ կողմի հավելվածներում և հասանելի են ծառայության և դրա պորտալների միջոցով: Նման բովանդակության համար պատասխանատվությունը կրում են բացառապես գովազդատուները կամ գովազդատուների օրինական ներկայացուցիչները:
2.9 Բաժանորդն ընդունում է, որ, հաշվի առնելով նման ծառայությունների բնույթը, Viva-ն չի կարող երաշխավորել, որ ծառայությունը կլինի անխափան կամ առանց սխալների:
2.10 Viva-ն պատասխանատվություն չի կրում որևէ վնասի կամ կորստի համար, որը կարող է առաջանալ Բաժանորդի կողմից ծառայության էջերը նմանակող և սույն Դրույթներով չկարգավորվող կեղծ կայքեր և պորտալներ մուտք գործելու հետևանքով:
2.11 Բաժանորդն ընդունում է, որ Viva-ն ոչ մի պարագայում պատասխանատվություն չի կրում պատճառված վնասի կամ կորստի համար՝ առաջացած հետևյալ դեպքերում.
2.12 Viva-ն չի փոխհատուցում Բաժանորդից գանձված որևէ գումար հետևյալ դեպքերում.
2.13 Նույնիսկ այն դեպքում, երբ Բաժանորդը հակված է օգտվել ծառայությունից, նրա պարտականությունն է գործել ծառայության ուղղակիորեն ներկայացված սկզբունքներին և կանոններին համապատասխան՝ առանց երաշխիքների կամ այլ պայմանների, որոնք հստակորեն նշված չեն սույն օգտագործման դրույթներում և պայմաններում։ Ծառայության միջոցով հասանելի բովանդակությունը որոշվում է Viva-ի հայեցողությամբ: Ամբողջ բովանդակությունը բացառապես բովանդակության սեփականատիրոջ պատասխանատվությունն է՝ որակի, ճշգրտության, հավատարմության, հուսալիության, տեղեկատվության, կարծիքի, հայտարարության, երաշխիքների և ցանկացած տեսակի գովազդի առումով:
2.14 Viva-ն պատասխանատվություն չի կրում ծառայությունների կամ կոնտենտի մատակարարների՝ որևէ փոփոխության կամ ծառայությունից դուրս գալու համար, ինչպես նաև այդ փոփոխությունների որևէ արդյունքի համար: Բաժանորդն ընդունում և համաձայնում է, որ նման փոփոխություններ մտցնելը և հեռացնելը/չեղարկելը բնորոշ են ծառայությանը:
2.14.1 Viva-ն ողջամիտ ջանքեր է գործադրում ծառայությունից հանված համանման ծառայություններ ձեռք բերելու համար:
2.15. Ընդունելով սույն Դրույթները՝ Բաժանորդը համաձայնում է, որ Պայմանագրի շրջանակներում Բաժանորդին անհատականացնելու նպատակով Օպերատորը կկիրառի այլ (լրացուցիչ) միջոցներ (քայլեր) սույն Ծառայության ակտիվացման համար:
3. «MAGIC ENGLISH» ծառայության օգտագործումը
3.1 Ծառայությունից օգտվելու համար բաժանորդը պետք է այցելի «MAGIC ENGLISH» ծառայության կայքէջ՝ https://lp.magicenglish.viva.am հասցեով, և ունենա Viva-ի շարժական բջջային կապի ցանցի ակտիվացված բջջային տվյալների փոխանցման ծառայություն։
3.2 Մեդիա կոնտենտին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է ակտիվացնել «MAGIC ENGLISH» ծառայությունը հետևյալ կերպ.
3.3 «MAGIC ENGLISH» ծառայությունն առաջին անգամ ակտիվացնելու պարագայում, ծառայության առաջին միացման պահից Բաժանորդը ստանում է 1 (մեկ) օրացույցային օր տևողությամբ փորձնական օգտագործման հնարավորություն:
3.4 Կոնտենտին բաժանորդագրվելու պայմանների համաձայն Կոնտենտ ծառայությունների առաջին անգամ ակտիվացումից հետո, «MAGIC ENGLISH» ծառայության փորձնական օգտագործման ժամկետը լրանալուց առաջ՝ 1 (մեկ) օրվա ընթացքում, 3090 համարից Բաժանորդին կուղարկվի SMS հաղորդագրություն՝ ծառայության ավտոմատ երկարաձգման, դրա արժեքի և ապաբաժանորդագրվելու եղանակների մասին:
Եթե Բաժանորդը չի կասեցրել/ապաակտիվացրել ծառայությունը, «MAGIC ENGLISH» ծառայությունների դիմաց Բաժանորդի անձնական հաշվի վրա բավարար միջոցների առկայության դեպքում, ծառայությունն ավտոմատ կերպով երկարաձգվում է նոր՝ նույնանման ժամկետով, եթե Բաժանորդը չի հրաժարվել սույն Դրույթներով նախատեսված կարգով:
«MAGIC ENGLISH» ծառայության ակտիվացումից հետո 3090 համարից բաժանորդին ուղարկվում է SMS հաղորդագրություն՝ բաժանորդագրության, արժեքի, ինչպես նաև Հաճախորդի հաշվից գումարի առաջին գանձման մասին:
Բովանդակության բաժանորդագրության կարգավիճակի մասին տեղեկատվությունը հասանելի է նաև https://lp.magicenglish.viva.am կայքի «Պրոֆիլ» էջում:
3.5 Եթե «MAGIC ENGLISH» ծառայության երկարաձգման պահին Բաժանորդի Անձնական հաշվին «MAGIC ENGLISH» ծառայությունների դիմաց ամբողջական վճարում կատարելու համար բավարար միջոցներ չկան, ծառայությունները չեն ակտիվանում/ երկարաձգվում:
Կոնտենտին բաժանորդագրության պայմանով Կոնտենտ ծառայության երկարացման կրկնվող փորձերը կատարվում են օրական 2 (երկու) անգամ 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում: 7 (յոթ) օրացուցային օրվա ավարտից հետո, բաժանորդի անձնական հաշվին ծառայության արժեքի վճարման համար բավարար գումարի չափով դրամական միջոցների բացակայության դեպքում բաժանորդագրությունը կապաակտիվացվի: Այն վերականգնման համար անհրաժեշտ է կրկին իրականացնել ակտիվացում:
Վճարելու համար բավարար միջոցների առկայության դեպքում, ծառայության բաժանորդագրությունը կերկարաձգվի, և գումարը կգանձվի Բաժանորդի հաշվից՝ համաձայն նախկինում ընտրված բաժանորդագրության տարբերակի/նախկինում կատարված բաժանորդագրության:
Եթե բավարար միջոցներ կան Կոնտենտին բաժանորդագրվելու պայմաններով մատուցվող Կոնտենտ ծառայությունների վճարման համար, օգտատիրոջը կտրամադրվեն ակտիվ հղումներ՝ ներբեռնելու Տեղեկատվական համալիրում տեղադրված Մեդիա բովանդակության ամբողջ ցանկը` կատարված վճարման համապատասխան ժամանակահատվածի համար:
3.6 Բաժանորդագրությունն ապաակտիվացնելու դեպքում, արգելափակվում է մուտքը դեպի Տեղեկատվական համալիրից ներբեռնված Մեդիա բովանդակություն: Մուտքը վերականգնվում է բաժանորդագրության վերաակտիվացման պահից՝ բաժանորդագրության ժամկետի ավարտից հետո:
3.7 Կոնտենտին բաժանորդագրվելու պայմանների համաձայն, տրամադրվող Կոնտենտ ծառայությունները կարող են ապաակտիվացվել․
3.8 Բաժանորդը պետք է օգտագործի «MAGIC ENGLISH» ծառայությունը միայն (ա) Պայմաններով, (բ) գործող օրենքով նախատեսված նպատակների համար:
3.9 Բաժանորդը կարող է օգտվել «MAGIC ENGLISH» ծառայությունից միայն Viva-ի տրամադրած ինտերֆեյսի միջոցով, մասնավորապես, «MAGIC ENGLISH» ծառայություն մուտք գործելու համար չի թույլատրվում օգտագործել ավտոմատացված գործիքներ (ներառյալ՝ սկրիպտներ, սկաներներ և նմանատիպ տեխնոլոգիաներ):
3.10 Չեղարկելու դեպքում, Բաժանորդները զրկվում են ծառայության՝ նախկինում արված բոլոր կարգաբերումներից:
3.11 Բաժանորդագրությունն ավտոմատ և շարունակաբար երկարաձգվում է, եթե Բաժանորդը չի ուղարկում ծառայության ապաբաժանորդագրման հարցում՝ վերը նշված եղանակներից որևէ մեկի միջոցով։
3.12 Viva-ն իրավունք ունի իր հայեցողությամբ առանց նախնական ծանուցման դադարեցնել ծառայությունը, եթե Բաժանորդը չարաշահում է ծառայությունը կամ օգտագործում է այն խարդախ նպատակով, և այս դեպքերում որևէ փոխհատուցում ստանալու իրավունք չի գործում:
3.13 Բաժանորդը չպետք է ձեռնարկի գործողություններ, որոնք կարող են խաթարել կամ ընդհատել «MAGIC ENGLISH» ծառայության (ինչպես նաև Viva-ին սպասարկող սերվերների և ցանցերի) աշխատանքը, օգտագործել «MAGIC ENGLISH» ծառայության միջոցով տրամադրված Մեդիա կոնտենտը՝ Viva-ի կամ երրորդ կողմի կողմից շահագործվող սերվերների, ցանցերի կամ կայքերի աշխատանքը խափանելու կամ ընդհատելու նպատակով:
3.14 Բաժանորդը չպետք է վերարտադրի, պատճենի, վաճառի, փոխանակի կամ վերավաճառի «MAGIC ENGLISH» ծառայության կոնտենտը: Բացառություն են կազմում Viva-ի հետ առանձին համաձայնագրով նախատեսված դեպքերը:
3.15 Բաժանորդը բացառապես պատասխանատվություն է կրում (իսկ Viva-ի Բաժանորդի կամ որևէ այլ երրորդ կողմի առջև պատասխանատվությունից ազատվում է) «MAGIC ENGLISH» ծառայության և ցանկացած Մեդիա կոնտենտի օգտագործման, Պայմաններով նախատեսված պարտավորությունների խախտման, ինչպես նաև նման խախտումների հետևանքների համար, ներառյալ` բոլոր կորուստները կամ վնասները, որոնք Viva-ն կամ երրորդ կողմը կարող է կրել):
3.16 Բաժանորդն ընդունում է, որ Viva-ն և/կամ երրորդ կողմերն ունեն «MAGIC ENGLISH» ծառայության միջոցով տարածվող Մեդիա կոնտենտի նկատմամբ բոլոր սեփականության և տիրապետման իրավունքները, ներառյալ, բայց չսահմանափակվելով, Մեդիա կոնտենտի հետ կապված բոլոր կիրառելի մտավոր սեփականության իրավունքները: «Մտավոր սեփականության իրավունքներն» այն բոլոր իրավունքներն են, որոնք նախատեսված են արտոնագրային օրենսդրությամբ, մտավոր սեփականության, առևտրային գաղտնիքների, ապրանքային նշանների, անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ օրենսդրությամբ, ինչպես նաև աշխարհում ճանաչված ցանկացած այլ սեփականության իրավունքները: Բաժանորդը պարտավորվում է չձեռնարկել և այլ անձանցից զերծ պահել հետևյալ գործողություններն իրականացնելուց. (I) պատճենել, վաճառել, լիցենզավորել, տարածել, տնօրինել, փոփոխել, հարմարեցնել, փոխանցել, ստեղծել ածանցյալ աշխատանքներ, ապակազմարկել, վերակազմել, մասնատել կամ այլ գործողություններ կատարել՝ նպատակ ունենալով ձեռք բերել Մեդիա կոնտենտի սկզբնական կոդը, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված, (II) շրջանցել և խախտել անվտանգության կանոնները կամ օգտագործել Մեդիա կոնտենտի ֆունկցիոնալ հնարավորություններով տրամադրվող կոնտենտը (ներառյալ, բայց՝ չսահմանափակվելով, թվային իրավունքների կառավարման հնարավորությունը և հետագա փոփոխությունների արգելափակումը), (III) օգտագործել Մեդիա կոնտենտը՝ նպատակ ունենալով մուտք գործել, պատճենել, փոխանցել, փոխանակել կոդը կամ հեռարձակել այդպիսի կոնտենտ՝ խախտելով որևէ օրենք կամ երրորդ կողմի իրավունքները, կամ (IV) հեռացնել, շտկել և փոփոխել հեղինակային իրավունքի և ապրանքային նշանների կամ Viva-ի կամ Մեդիա կոնտենտի մեջ ընդգրկված երրորդ կողմի սեփականության իրավունքի վերաբերյալ նշումները:
3.17 Օպերատորի և նրա մատակարարների կողմից տրամադրվող Ծառայությունից օգտվելով՝ Բաժանորդը համաձայնում է հետևել և պահպանել Ծառայության միջոցով հասանելի դարձող մտավոր և արդյունաբերական սեփականության բոլոր իրավունքները, ներառյալ՝ հեղինակային իրավունքները կամ ապրանքանիշերը, որոնք պատկանում են Օպերատորին և Օպերատորին՝ բովանդակություն տրամադրող ցանկացած երրորդ կողմի արտոնագրողին: Որպես օգտատեր՝ Բաժանորդը ձեռք չի բերում որևէ սեփականության իրավունք Ծառայության, ծրագրային ապահովման կամ բովանդակության նկատմամբ, այդ թվում՝ անվանումների, վերնագրերի, բառերի, արտահայտությունների, լոգոների, արտոնագրերի և ապրանքանիշերի, գրական և այլ գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ, որոնք հասանելի են կամ ժամանակին հասանելի են եղել Ծառայության միջոցով:
3.18 Բաժանորդին տրամադրվում է բովանդակության հասանելիության և օգտագործման ոչ բացառիկ, չփոխանցվող, հետկանչվող լիցենզիա՝ սույն օգտագործման պայմաններին և դրույթներին համապատասխան: Բաժանորդը չպետք է ամբողջությամբ կամ մասնակիորեն փոփոխի, հրապարակի, փոխանցի, վերափոխի, մասնակցի փոխանցմանը կամ վաճառքին, ստեղծի ածանցյալ ստեղծագործություններ կամ որևէ կերպ շահագործի Ծառայության մեջ պարունակվող ցանկացած բովանդակություն
3.19 Viva-ն իրեն իրավունք է վերապահում (սակայն չի ստանձնում պարտականություն) նախնական հսկողություն իրականացնել, դիտել, նշել, զտել, փոխել, մերժել կամ ջնջել ցանկացած Մեդիա կոնտենտ «MAGIC ENGLISH» ծառայությունից: Բաժանորդը համաձայնում է, որ, «MAGIC ENGLISH» ծառայությունն օգտագործելիս, նա կարող է հանդիպել Մեդիա կոնտենտի, որը կարող է վիրավորական, անպարկեշտ կամ անցանկալի թվալ և որ նա օգտագործում է «MAGIC ENGLISH» ծառայությունը սեփական ռիսկով:
3.20 «MAGIC ENGLISH» ծառայությունից օգտվելիս` Բաժանորդը համաձայնում է 3090 տեխնիկական համարից ստանալ սպասարկման մասին նորություններ պարունակող անվճար տեղեկատվական հաղորդագրություններ
4. Վճարում ծառայությունների համար
4.1 Կոնտենտին բաժանորդագրվելու պայմանների համաձայն, տրամադրվող Կոնտենտ ծառայությունների արժեքը որոշվում է Viva-ի կողմից մատուցվող բովանդակության ծառայությունների համար սահմանված սակագների գործող Գնացուցակի հիման վրա և ներկայացված է https://lp.magicenglish.viva.am կայքում և Viva-ի պաշտոնական կայքէջում։
4.2 «MAGIC ENGLISH» ծառայությունն առաջին անգամ պատվիրելիս` ծառայությունների սակագնով տրամադրվում է փորձնական օգտագործման հնարավորություն՝ ծառայության ակտիվացման օրվանից 1 (մեկ) օրացուցային օր տևողությամբ: Բաժանորդին փորձնական օգտագործման շրջան տրամադրելու ամսաթվի մասին տեղեկատվությունը հասանելի է «Պրոֆիլ» ներդիրի էջում՝ http://lp.magicenglish.viva.am կայքում, ինչպես նաև, եթե ծառայությունն ակտիվացվում է 3090 համարին SMS հաղորդագրություն ուղարկելու միջոցով, ապա Բաժանորդը ստանում է անվճար տեղեկատվական SMS հաղորդագրություն:
4.3 Եթե Բաժանորդը, որը նախկինում օգտվել է ծառայությունից և հետո անջատել է այն, կրկին ակտիվացնելու պարագայում նրանց փորձնական օգտագործման ժամկետ չի տրամադրվում, իսկ ծառայությունից օգտվելու վճարը և ծառայության ակտիվացման արժեքը գանձվում է ակտիվացման առաջին օրվանից:
4.4 Եթե Կոնտենտին բաժանորդագրվելու պայմանների համաձայն տրամադրվող Կոնտենտ ծառայությունների առաջին անգամ ակտիվացումից հետո մինչև «MAGIC ENGLISH» ծառայության փորձնական օգտագործման ժամկետի ավարտը բաժանորդը չի ապաակտիվացրել ծառայությունը (կետ 3.7.), և Բաժանորդի Անձնական հաշվում առկա են բավարար միջոցներ «MAGIC ENGLISH» ծառայության վճարման համար, ապա ծառայությունը ավտոմատ կերպով կերկարաձգվի նոր` նմանատիպ ժամկետով:
4.5 «MAGIC ENGLISH» ծառայությունների համար գանձումը կատարվում է ծառայությունների մատուցման առաջին օրվանից սկսած` Բաժանորդի Անձնական հաշվից միջոցների միանվագ գանձման միջոցով՝ համապատասխան ընտրված ժամկետի համաձայն՝ օրական, շաբաթական, ամսական: Եթե Բաժանորդը չունի բավարար չափով միջոցներ, Կոնտենտ ծառայությունների մատուցումը չի իրականացվում:
Եթե Բաժանորդի Անձնական հաշվին ծառայությունը երկարաձգելու փորձի պահին բավարար միջոցներ չկան՝ «MAGIC ENGLISH» ծառայությունների դիմաց ամբողջությամբ վճարելու համար, ապա Կոնտենտ ծառայության տրամադրումը կասեցվում է, և դրա համար գումարների գանձում չի կատարվում:
4.7 Viva-ի ռադիոծածկույթի ներքո «MAGIC ENGLISH» ծառայության մուտքի ժամանակ տվյալների փոխանցման ընթացքում մուտքային/ելքային բջջային ինտերնետ տարիֆիկացումը տեղի է ունենում Բաժանորդի սակագնային պլանի համաձայն, եթե այլ պայմաններ նախատեսված չեն կամ գովազդային ակցիաներ չեն հայտարարվել:
4.8 Ռոումինգում գտնվող բաժանորդների համար «MAGIC ENGLISH» ծառայությունների սակագինը հաշվարկվում է Viva-ի ծառայությունների համար սահմանված սակագների գործող գնացուցակին համապատասխան: Այս կատեգորիայի Բաժանորդների համար մուտքային/ելքային ինտերնետ տրաֆիկի և SMS ծառայությունների սակագնավորումը կատարվում է միջազգային տվյալների/SMS ռոումինգ ծառայության համար սահմանված սակագնի համաձայն՝ Viva-ի միջազգային ռոումինգի ծառայությունների սակագների համար սահմանված գործող Գնացուցակին համապատասխան:
5. Մտավոր սեփականություն
5.1 Ողջ բովանդակությունը պաշտպանված է մտավոր սեփականության իրավունքներով և այլ օրենքներով, ներառյալ, բայց չսահմանափակվելով, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, սեփականության իրավունքի մասին ՀՀ համապատասխան օրենքները և շուկայահանվում է դրանց օրինական սեփականատերերի հետ լիցենզային համաձայնագրերի միջոցով:
5.2 Մուտք գործելով Viva-ի և նրա գործընկերների կողմից տրամադրվող ծառայություն՝ Բաժանորդը համաձայնում է հետևել և պահպանել Ծառայության միջոցով հասանելի դարձող մտավոր և արդյունաբերական սեփականության բոլոր իրավունքները՝ ներառյալ հեղինակային իրավունքները կամ ապրանքային նշանները, որոնք պատկանում են Viva-ին և Viva-ի՝ ցանկացած երրորդ կողմի՝ ծառայության միջոցով հասանելի կոնտենտի լիցենզատուին։ Որպես օգտատեր՝ Բաժանորդը ձեռք չի բերում որևէ սեփականության իրավունք կոնտենտի նկատմամբ, այդ թվում՝ անվանումների, վերնագրերի, բառերի, արտահայտությունների, լոգոների, արտոնագրերի և ապրանքանիշերի, գրական և այլ գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ, որոնք հասանելի են կամ ժամանակին հասանելի են եղել ծառայության միջոցով:
5.3 Բաժանորդի կողմից ծառայության օգտագործումը թույլ չի տալիս Բաժանորդին առանց համապատասխան թույլտվության օգտագործել ցանկացած պաշտպանված կոնտենտ: Մասնավորապես, Դուք իրավասու չեք ջնջելու կամ փոփոխելու կոնտենտի նկատմամբ հեղինակային իրավունքի մասին ծանուցումները կամ սեփականության ցանկացած իրավունք։ Բաժանորդը կարող է օգտագործել պաշտպանված բովանդակությունը բացառապես անձնական օգտագործման նպատակով և չի կարող օգտագործել այն ցանկացած այլ նպատակով՝ առանց Viva-ի և հեղինակային իրավունքի սեփականատիրոջ նախնական գրավոր թույլտվության: Բաժանորդը համաձայնում է ձեռք չբերել որևէ սեփականության իրավունք պաշտպանված կոնտենտի նկատմամբ: Viva-ն Բաժանորդին չի տրամադրում Viva-ի կամ այլ լիցենզատուների մտավոր սեփականության առնչությամբ որևէ լիցենզիա՝ բացահայտ կամ ենթադրյալ, բացառությամբ՝ սույն Դրույթներով ուղղակիորեն թույլատրված դեպքերի:
5.4 Բաժանորդն ընդունում և համաձայնում է, որ Viva-ն որևէ պատասխանատվություն չի կրում Բաժանորդի առջև (այդ թվում՝ պայմանագրային պարտավորությունների շրջանակներում) ուղղակի, անուղղակի, պատահական, հատուկ, միջնորդավորված կամ պատժիչ վնասի համար, որը Բաժանորդը կրել է ներբեռնված Մեդիա բովանդակությունից օգտվելու արդյունքում, ներառյալ՝ տվյալների կորուստը, անկախ այն հանգամանքից, թե արդյո՞ք Viva-ն ենթադրում էր նման վնասի հնարավորության մասին:
6. Եզրափակիչ դրույթներ
6.1 Viva-ն իրավունք ունի ցանկացած պահի և առանց որևէ նախնական ծանուցման փոփոխելու «MAGIC ENGLISH» ծառայության և https://magicenglish.viva.am կայքէջի օգտագործման գործող պայմաններն ու դրույթները:
6.2 Viva-ի կողմից պարտավորությունների խստիվ պահպանում կամ սույն Կանոնակարգից բխող որևէ իրավունքի իրացում պահանջող ցանկացած բացթողում կամ հանդուրժողականություն պահանջելու չի հանդիսանում պարտավորության նորացում (նովացիա) կամ մերժում և չի ազդում ցանկացած պահի դրա իրացման իրավունքի վրա:
6.3 Եթե որևէ դատարանի կողմից սույն փաստաթղթի որևէ դրույթ կհամարվի առոչինչ, անվավեր, անօրինական կամ հարկադիր կատարման ոչ ենթակա, ապա նման որոշումը չի ազդի մնացած դրույթների վավեր լինելու վրա, և դրանք կպահպանեն իրենց իրավական ուժը:
6.4 Viva-ն կայացնում է վերջնական որոշում սույն համաձայնագրում չնշված ցանկացած հարցի վերաբերյալ:
6.5 Viva-ի կողմից իր կայքերի և պորտալների միջոցով մատուցվող յուրաքանչյուր ծառայություն ենթակա է կարգավորման իր առանձին պայմանների և դրույթների համաձայն: Ծառայությունից օգտվելով կամ այլ կերպ այն օգտագործելով՝ Բաժանորդը ընդունում է, որ ուշադիր կարդացել է բոլոր կիրառելի պայմաններն ու դրույթները, որոնք կազմում են սույն դրույթների անբաժանելի մասը:
6.6 Սույն Պայմաններով Կողմերի միջև ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ: Սույն Պայմանների շրջանակներում, Կողմերի միջև վեճերն ու տարաձայնությունները լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դատական կարգով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: