1. Ինչ՞ է «Busuu»-ն:
«Busuu»–ն լեզուների ուսուցման՝ աշխարհի խոշորագույն համայնք է, որն ամբողջ աշխարհից շուրջ 100 միլիոն ուսումնառուի առաջարկում է 13 լեզուների դասընթացներ՝ ինչպես վեբ տարբերակով, այնպես էլ բջջային սարքավորումների միջոցով: Սովորողները կարող են գրանցվել անվճար կամ բաժանորդագրվել պրեմիում ծառայությունների ՝ օգտվելու դասընթացների այնպիսի հնարավորություններից, ինչպիսիք են քերականության խորացված դասընթացները, օֆլայն հասանելիության տարբերակը, McGraw-Hill Education հավաստագրումը կամ բառապաշարի ընդլայնման դասընթացների գործիքակազմը:
Viva-ի բաժանորդների համար պրեմիում ծառայություններին բաժանորդագրությունը հասանելի է հատուկ գնով, ինչը թույլ է տալիս ծառայությունների դիմաց վճարել օգտատիրոջ բջջային հաշվից: Նման հնարավորություն ստանալու համար օգտատերը պետք է բաժանորդագրվի ծառայությանը՝ կատարելով ներքոնշյալ գործողությունները և մուտք գործելով կայք http://busuu.viva.am հասցեով.
2. Ինչպե՞ս բաժանորդագրվելև ստանալ «Busuu»պրեմիում փաթեթ:
Ծառայությանը բաժանորդագրվելու համար օգտվողը պետք է.
ա) հաստատել ակտիվացումը http://busuu.viva.am կայքում,
բ) 2878 կարճ համարին ուղարկել «Start1» (օրական բաժանորդագրության համար), «Start7» (շաբաթական բաժանորդագրության համար), «Start30» (ամս ական բաժանորդագրության համար) տեքստով SMS հարցում և անցնել պատասխան SMS հաղորդագրության մեջ ստացված հղմամբ:
3. Կա՞արդյոք փորձնական օգտագործման հնարավորություն:
«Busuu» ծառայությունն առաջին անգամ ակտիվացնելիս ծառայության առաջին միացման պահից բաժանորդը ստանում է 1 (մեկ) օրացույցային օր փորձնական օգտագործման հնարավորություն:
4. Ինչ՞ եմ ստանում «Busuu» ծառայությունն ակտիվացնելուց հետո:
Ծառայության ակտիվացումը հնարավորություն է տալիս օգտվելու պրեմիում օգտատերերի համար հասանելի բոլոր հնարավորություններից՝ ներառյալ օֆլայն ռեժիմում ծրագիրն օգտագործելու հնարավորությունը և լեզվի կրող օգտատերերի հետ հետադարձ կապը: Բացի այդ, կկարողանաք ուսումնասիրել բոլոր այն լեզուները, որոնք մենք առաջարկում ենք, կազմել ուսումնական պլան, ստանալ պաշտոնական հավաստագրեր և ստուգել Ձեր բառապաշարը:
5. Ես հաջողությամբ բաժանորդագրվել եմ: Ի՞նչ պետք է անել հետո:
Բաժանորդագրությունից հետո Դուք կհայտնվեք հաջող բաժանորդագրումը հաստատող էջին: «Դեպի ծառայություն» կոճակը սեղմելուց հետո Դուք կուղղորդվեք գրանցման էջին: Ձեր ժամանակավոր ծածկանունն ու գաղտնաբառը ավտոմատ կերպով պատճենվում և լրացվում են: Այս տարբերակը հասանելի է միայն 24 ժամվա ընթացքում: Անվտանգության նկատառումներից ելնելով ՝ առաջին մուտքից հետո Ձեզ կառաջարկվի փոխել գաղտնաբառը։
6. Ինչ՞ անել, եթե սեղմել եք «Բաժանորդագրվել» / «Այո», սակայն դեռևս բաժանորդագրված չեք:
Կրկին այցելեք http://busuu.viva.am և փորձեք մուտք գործել ծառայություն: Եթե Դուք օգտվում եք բջջային ինտերնետից, ապա կ նույնականացվեք որպես բաժանորդ և հնարավորություն կստանաք մուտք գործելու ծառայություն: Եթե օգտվում եք Wi-Fi ցանցից, ապա պետք է անցնեք համարի հաստատման ընթացակարգը՝ մուտքագրելով Ձեր GSM համարը, ստանաք հաստատման կոդով SMS հաղորդագրությունը և ձեռք բերեք հաստատված կարգավիճակ:
Ծառայությանը բաժանորդագրվելու ընթացքում Mi-Fi-ի կամ 3G/4G երթուղիչի միջոցով ինտերնետից օգտվելու կամ Wi-Fi-ին՝ Personal Hotspot-ի միջոցով միացած լինելու դեպքում ծառայության վճարը հնարավոր է գանձվի այն համարի հաշվից կամ հաշվեգրվի այն հեռախոսահամարի հաշվին, որը տեղադրված է տվյալ սարքավորման մեջ, այլ ոչ՝ այն բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից կամ ամսավճարից, որը տեղադրված է սմարթֆոնի մեջ: Բացի այդ, հաջողությամբ բաժանորդագրվելու մասին SMS հաղորդագրությունը ևս կարող է ուղարկվել համապատասխան սարքավորման մեջ տեղադրված բջջային համարին: Ծառայությունները հասանելի կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ բրաուզերի տվյալները չեն մաքրվել:
7. Ես ակտիվացրել եմ ծառայությունը, բայց միանգամից չեմ գրանցվել: Անցել է 24 ժամ, և ես չեմ գրել ժամանակավոր մուտքն ու գաղտնաբառը: Ի՞նչ պետք է անել:
Ոչինչ չի պատահել: Այս տեղեկությունը կարող եք գտնել Ձեր հաշվի էջում՝ https://busuu.viva.am/view/account
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ առաջին մուտքից հետո անհրաժեշտ է փոխել Ձեր ծածկանունն ու գաղտնաբառը: Դա անելու համար պահպանեք ժամանակավոր օգտագործողի անունն ու գաղտնաբառը: Սեղմեք «Դեպի ծառայություն» կոճակը: Դուք կտեղափոխվեք մի էջ, որտեղ պետք է մուտքագրեք ժամանակավոր տվյալներ, ապա կարող եք գրանցել Ձեր հաշիվը:
8. Ինչպե՞ս կարող եմ ստուգել իմ բաժանորդագրության կարգավիճակը:
Այս տեղեկությունը կարող եք գտնել Ձեր հաշվի էջում՝ https://busuu.viva.am/view/account
9. Որ՞ լեզուները կարող եմ սովորել:
«Busuu»-ի օգնությամբ կարող եք սովորել տասներեք լեզու. անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն, չինարեն, ռուսերեն, ճապոներեն, արաբերեն, թուրքերեն, լեհերեն և հոլանդերեն:
Կարող եք ընտրել դրանցից որևէ մեկը կամ զուգահեռաբար մի քանի լեզու սովորել։
10. Ինչ՞ է իրենից ներկայացնում մակարդակի թեստը:
Լեզվի իմացության մակարդակի թեստը կօգնի ձեզ պարզել ձեր լեզվի իմացության մակարդակը՝ նախքան "Busuu"- ում սովորելու մեկնարկումը: Օրինակ, դուք ցանկանում եք սովորել ֆրանսերեն և կարծում եք, որ արդեն ծանոթ եք լեզվի հիմունքներին, այնպես որ դուք չեք ցանկանում սկսել ամենասկզբից: Մակարդակի թեստը տևում է մոտ հինգ րոպե և առաջարկում է Ձեզ սկսել որոշակի դասից:
Այս դեպքում, դուք իրավունք ունեք անտեսել տվյալ թեստի արդյունքները (կամ առհասարակ չանցնել այն) և սկսել է նախնական դասից:
11. Արդյո՞ք կարող եմ կրկին անցնել իմացության մակարդակի որոշման թեստը:
Լեզվի իմացության մակարդակի որոշման թեստը կօգնի Ձեզ հասկանալ, թե որ մակարդակից սկսել: Գուցե Դուք արդեն որոշ չափով տիրապետում եք լեզվին և չեք ցանկանում սկսել ամենաառաջին դասընթացից: Գրանցվելիս Դուք ունեք թեստն անցնելու հնարավորություն: Եթե չեղարկեք այս քայլը, ապա կարող եք վերադառնալ թեստին և անցնել այն ավելի ուշ:
12. Ինչ՞ են իրենցից ներկայացնում «Busuu» մակարդակները:
«Busuu»-ն համագործակցում է McGraw-Hill Education-ի՝ աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր կրթական ընկերություններից մեկի հետ: «Busuu»-ն և McGraw-Hill Education-ը մշակել են պաշտոնական վկայագիր, որը թույլ է տալիս մեր ուսանողներին հավաստել լեզվի իրենց իմացությունը:
Այս թեստերը գնահատում են ըստ Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR) բազային թեմաների տիրապետման մակարդակների: Սկսնակ՝ A1, տարրական՝ A2, միջին՝ B1 և բարձր միջին՝ B2. թեստերը հասանելի են միայն անգլերենի, իտալերենի, իսպաներենի, գերմաներենի, պորտուգալերենի և ֆրանսերենի դասընթացների համար:
Թեստի հաջող ավարտից հետո դուք կստանաք McGraw-Hill Education-ի պաշտոնական ավարտական վկայականը:
13. Ինչպե՞ս կարող եմ ստուգել իմ գիտելիքները ուսուցման ընթացքում:
Թեստային բաժնում ցուցադրվում են բոլոր այն բառերը, որոնք Դուք սովորել եք «Busuu»-ի միջոցով:
Երբ լեզվի դասընթացի շրջանակում Ձեզ հանդիպում է դիդակտիկ քարտ, դրա վրա նշված բառը կամ արտահայտությունը ավելացվում է Ձեր բառարանում:
Մենք ստուգում ենք, թե որքան լավ եք կատարում գործնական վարժությունները տվյալ բառի կամ արտահայտության համար:
Կախված ստացված արդյունքներից, բառերը բաժանվում են խմբերի (թույլ, միջին և ուժեղ): Այնուհետև մենք օգտագործում ենք արհեստական բանականության վրա հիմնված ալգորիթմ՝ որոշելու համար, թե որ բառերի վրա է անհրաժեշտ աշխատել:
Ժամանակի ընթացքում գիտելիքները մոռացվում են, և բառերն, այդ առումով, բացառություն չեն։ Բառապաշարն անհրաժեշտ է պարբերաբար կրկնել, որպեսզի այն ամրապնդվի երկարատև հիշողության մեջ: Մեր ալգորիթմը կանխատեսում է, թե որ բառերն են «թույլ», և, ըստ այդմ՝ պահանջում են աշխատանք, այնպես որ դրանք Ձեզ առավել հաճախ են առաջարկվելու:
Կանխատեսումը հիմնված է Ձեր դասընթացների արդյունքների և բառի բարդության մակարդակի վրա՝ ըստ մեր գնահատման: Որքան ավելի շատ եք գործնականում կիրառում լեզուն, այնքան ավելի «ամուր» են դառնում Ձեր գիտելիքները (և, ի վերջո, գիտելիքներն ընդմիշտ մնում են Ձեզ հետ, երբ ամրագրվում են ձեր երկարաժամկետ հիշողության մեջ):
Եթե ցանկանում եք աշխատել որոշակի բառերի կամ արտահայտությունների ուղղությամբ, ավելացրեք դրանք Ձեր նախընտրածների ցանկին: Եթե չեք ցանկանում տեսնել որևէ բառ կամ արտահայտություն Ձեր բառարանում, կարող եք ջնջել դրանք ցանկից։
14. Ինչպե՞ս ուղղումներ կատարել այլ օգտատերերի վարժություններում և ներկայացնել ձեր սեփական կարծիքը:
Սա «Busuu»-ի հետ սովորելու ամենամեծ առավելություններից մեկն է: Լեզվի կրողներն ու այդ լեզվին խորապես տիրապետող օգտատերերը միմյանց օգնում են լեզվի գործնական կիրառման մեջ և օգնում զարգացնել լեզվական գիտելիքները։
Դասի վերջում Դուք կարող եք ուղարկել Ձեր կողմից կատարված վարժությունը ստուգման համար: Բացի այդ, դուք կարող եք դա անել «Օգնություն» բաժնում:
Դուք կարող եք ընտրել՝ ուղարկել վարժությունը համայնքին կամ Ձեր ընկերների ցանկից կոնկրետ անձի:
Եթե Դուք ստուգման եք ներկայացնում Ձեր կատարած վարժությունը, այն կուղղվի տվյալ լեզվին խորապես տիրապետող (առաջադեմ մակարդակի կամ լեզվի կրող հանդիսացող) մեկ կամ մի քանի աշակերտների կողմից:
Դուք կարող եք նաև ստանալ այլ օգտատերերի կողմից կատարված վարժություններ: Բացի այդ, կարող եք ընտրել վարժություններ, որոնցում ցանկանում եք ուղղումներ կատարել «Օգնություն» բաժնում:
Եթե փոխել եք Ձեր հեռախոսը և շարունակում եք օգտվել նախկին SIM քարտից, ապա Դուք պահպանում եք ծառայության ակտիվ բաժանորդի՝ Ձեր կարգավիճակը:
15. Ինչպես՞ համագործակցել այլ օգտատերերի և լեզվի կրողների հետ:
Անդամակցելով մեր՝ շուրջ 100-միլիոնանոց համայնքին՝ Դուք կարող եք զարգացնել Ձեր լեզվական գիտելիքները անմիջապես լեզվակիր օգտատերերի օգնությամբ: Երկխոսությունների բաժնում հասանելի՝ բանավոր և գրավոր խոսքի վարժությունները կարող են ուղարկվել Ձեր կողմից ուսումնասիրվող լեզվակիր օգտատերերին: Այսպիսով, Դուք կստանաք անհատականացված կարծիք Ձեր վարժությունների մասին և կծանոթանաք աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց հետ:
Այն օգտատերերը, որոնց ուղղումները Ձեզ դուր են գալիս, կարող են ավելացվել Ձեր ընկերների շարքին՝ ապագայում նրանցից հետադարձ կապ ստանալու համար: Դուք ևս կարող եք ուղղումներ կատարել այն վարժություններում, որոնք կատարված են այլ օգտատերերի կողմից Ձեր մայրենի լեզվով:
Բացի այդ, «Busuu»-ում Դուք կարող եք ընկերներ ձեռք բերել, իսկ եթե նրանք խոսում են այն լեզվով, որը Դուք ուսումնասիրում եք, ուղարկել նրանց Ձեր կողմից կատարած վարժությունները՝ ստուգման համար:
Եթե Դուք ուղարկում եք Ձեր կողմից կատարված վարժությունները Ձեր ընկերներին և ոչ՝ մեր համակարգի մյուս օգտատերերին, դուք կարող եք ստանալ առավել արագ արձագանք: «Busuu»-ում Դուք չեք կարող որոնել կոնկրետ անձի, սակայն մենք հաճախ առաջարկում ենք Ձեզ համապատասխան օգտատերերի, որոնց Դուք կարող եք ավելացնել «Օգնություն» դաշտում:
16. Ինչպե՞ս կարելի է օգտագործել «Busuu»-ն օֆլայն ռեժիմում:
Դա անելու համար պետք է ներբեռնել մեր դասընթացները Ձեր iOS կամ Android սարքավորման վրա՝ սեղմելով նախընտրած դասընթացի կողքին պատկերված համապատասխան կոճակը:
Դուք չեք կարող մեկ սեղմումով ներբեռնել մակարդակի դասընթացների բոլոր նյութերը. դրանք կարող են ներբեռնվել միայն առանձին դասընթացների շրջանակներում:
Խնդրում ենք նաև նկատի ունենալ, որ մենք պարբերաբար ավելացնում ենք նոր բովանդակություն. ուստի՝ ներբեռնված դասընթացները կջնջվեն հավելվածի թարմացման ժամանակ:
Այսպիսով, մենք խորհուրդ ենք տալիս ներբեռնել միայն այն նյութերը, որոնք Ձեզ պետք կգան մոտ ապագայում, այնպես, որ Դուք միշտ ձեռքի տակ կարողանաք ունենալ ամենաարդիական ուսումնական նյութերը:
17. Որտեղ կարող եմ ներբեռնել ծրագիրը:
Ամբողջական նկարագրությանը ծանոթանալու և հավելվածը ներբեռնելու համար այցելեք հետևյալ հղումները.
Android ՝ https://play.google.com/store/apps/details?id=com.busuu.android.enc
iOS ՝ https://apps.apple.com/app/busuu- fast-language-learning/id379968583
18. Ինչ՞ են իրենցից ներկայացնում վկայականները:
2015 թվականին «Busuu»-ն և McGraw-Hill Education-ը՝ աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր կրթական ընկերություններից մեկը, պայմանավորվել են համագործակցության մասին: Մենք ստեղծել ենք պաշտոնական վկայական, որը թույլ է տալիս վավերացնել Ձեր լեզվական գիտելիքները:
Թեստերը գնահատում են Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR) բազային թեմաների տիրապետման մակարդակը՝ ըստ A1, A2, B1 կամ B2 մակարդակների: Թեստը հաջողությամբ անցնելուց հետո Դուք կստանաք McGraw-Hill Education-ի կողմից տրված լեզվական գիտելիքների մակարդակի հաստատման պաշտոնական վկայագիր:
19. Ինձ չհաջողվեց անցնել թեստը և ստանալ վկայական:
Մենք շատ ենք ցավում այդ կապակցությամբ, սակայն մի՛ անհանգստացեք: Ձեզ դա ապագայում կհաջողվի, Ձեզ պարզապես անհրաժեշտ է մի փոքր փորձ:
Հաջորդող 14 օրվա ընթացքում թեստը հասանելի չէ վերահանձնման համար, և, ըստ մեզ, այս ժամանակահատվածը միանշանակ բավարար է ավելի լավ նախապատրաստվելու և թեստը հաջողությամբ անցնելու համար: Վերադարձե՛ք երկու շաբաթ անց և փորձեք կրկին:
20. Ինչպե՞ս կարող եմ ապաբաժանորդագրվել:
Դուք կարող եք ապաակտիվացնել Ձեր բաժանորդագրությունը.
1. անցնելով https://busuu.viva.am / հղումով Ձեր բջջային հեռախոսի բրաուզերից և սեղմելով «Ա պաբաժանորդագրվել» կոճակը,
2. կամ 2878 համարին ուղարկելով «STOP» տեքստը պարունակող SMS հարցում:
21.Ի՞նչ կլինի, եթե ես չեղարկեմ բաժանորդագրությունը կամ բջջային հաշվիս վրա բավարար գումար չլինի ծառայությունը երկարացնելու համար:
Դուք կկարողանաք շարունակել ձեր ուսումը, բայց Պրեմիում բաժանորդագրության բոլոր արտոնությունները Ձեզ համար փակ կլինեն. օֆֆլայն ուսուցում, 1-ից ավելի լեզվի ընտրություն, քերականության դասեր մայրենի խոսողներից արձագանքներ, սեփական գիտելիքների ստուգում, McGraw-Hill կրթության վկայագիր, բառապաշարի ստուգում և այլն:
22. Կարո՞ղ եմ կրկին բաժանորդագրվել ծառայությանը:
Այո, կարող եք: Բոլոր լրացուցիչ գործառույթներին հասանելիություն ստանալու համար հարկավոր է նորից ակտիվացնել ծառայությունը (տե՛ս «Ինչպե՞ս կարող եմ ակտիվացնել ծառայությունը»): Մենք պահպանում ենք Ձեր օգտահաշիվը, ուստի՝ կարիք չկա ստեղծել նորը: Փորձնական ժամանակահատվածըտրամադրվում է միայն առաջին ակտիվացման ժամանակ և հասանելի չէ կրկին բաժանորդագրության դեպքում:
23. Ի՞նչ կլինի, եթե ես արդեն ունեմ «Busuu» բաժանորդագրություն և օգտել եմ վճարովի բաժանորդագրությունից App Store/Google Store միջոցով:
Մենք տրամադրում ենք պրեմիում բաժանորդագրություն հատուկ գնով, այնպես որ, կրկնակի վճարելուց խուսափելու համար, խնդրում ենք չեղարկել Ձեր նախորդ բաժանորդագրությունը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: