Օգնություն
«Apps Club» ծառայությունից օգտվելիս խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք դիմել ներքևում նշված տվյալներով:
Աջակցություն
111
Հարցեր և պատասխաններ
1. Ի՞նչ է «Apps Club»-ը:
«Apps Club»-ը ֆիքսված ցածր գներով պրեմիում-հավելվածների և խաղերի ներբեռնման անսահմանափակ հնարավորություններ տրամադրող ծառայություն է: Բաժանորդագրվելու դեպքում ձեզ համար հասանելի են դառնում հարյուրավոր հավելվածներ, որոնցից կարող եք օգտվել, երբ ցանկանաք: Այստեղ ներկայացված են բոլոր կատեգորիաների լավագույն հավելվածները. խաղեր, հավելվածներ` երեխաների համար, առողջության, կրթության, լուսանկարների և այլի վերաբերյալ:
2. Ո՞րն է «Apps Club» ծառայության առավելությունը:
Միացնելով «Apps Club» ծառայությունը` դուք միանգամից ստանում եք մի քանի բացառիկ առավելություններ.
3. Ինչպե՞ս կարող եմ միացնել«Apps Club» ծառայությունը:
Ծառայությունը կարելի է միացնել հետևյալ միջոցներով.
4. Ինչպե՞ս վճարել ծառայության համար:
Ծառայությունն առաջին անգամ ակտիվացնելու դեպքում ձեզ տրամադրվում է 1-օրյա փորձնական օգտագործման հնարավորություն, որի համար գումար չի գանձվում: Փորձնական շրջանի ավարտից հետո, ինչպես նաև ծառայությունը կրկին ակտիվացնելու դեպքում, բաժանորդագրման համար վճարումն իրականացվում է համապատասխան ժամկետի համար ձեր բջջային հեռախոսի անձնական հաշվից ծառայության գումարի մեկանգամյա գանձման միջոցով: Ծառայության օգտագործումը երկարաձգելու համար բավարար միջոցներ չունենալու դեպքում գումար չի գանձվում և ծառայությունը դադարեցվում է:
5. Բաժանորդագրումը կասեցնելու դեպքում հնարավո՞ր է շարունակել ներբեռնված հավելվածների օգտագործումը:
Ոչ: Հավելվածները կապված են բաժանորդագրման հետ: Այդ պատճառով, ծառայությունից հրաժարվելու դեպքում դուք այլևս չեք կարող օգտվել դրանցից: Սակայն, ծառայության կասեցումից հետո բոլոր տվյալները պահպանվում են 2 ամիս ժամկետով: Եթե բաժանորդագրումը կասեցնելուց հետո կրկին ցանկանաք օգտվել հավելվածներից, պարզապես վերականգնեք ձեր բաժանորդագրումը ծառայությանը:
6. Բաժանորդագրվելով ծառայությանը` քանի՞ հավելված կարող եմ ներբեռնել:
Գործող բաժանորդագրում ունենալու դեպքում կարող եք ներբեռնել անսահմանափակ թվով հավելվածներ և խաղեր, որոնք հասանելի են https://appsclub.viva.am պորտալում:
7. Ինչպե՞ս տարբերակել «Apps Club» ծառայության միջոցով ներբեռնված հավելվածները այլ հավելվածներից:
«Apps Club»-ի միջոցով ներբեռնված բոլոր հավելվածների տարբերանշանների վրա կա փոքրիկ նշան, ուստի դրանք հնարավոր չէ շփոթել այլ աղբյուրներից ներբեռնված հավելվածների հետ:
8. Ինչպե՞ս թարմացնել «Apps Club»-ը:
Apps Club-ը մշտապես կատարելագործվում է և դուք ստանում եք ծանուցում ամեն անգամ, երբ ստեղծվում է նոր տարբերակ: Թարմացումները հասանելի են մենյուի «Հավելվածի մասին» բաժնում:
9. Անհրաժե՞շտ է ինտերնետ միացում` «Apps Club» ծառայությանը բաժաներդագրվելու և «Apps Club»-ից հավելվածներ ներբեռնելու համար:
Այո: «Apps Club» հավելվածից օտվելու և խաղեր ներբեռնելու համար անհրաժեշտ է ունենալ Viva-ի ակտիվ ինտերնետ ծառայություն:
Ինտերնետ-տրաֆիկը պորտալում բրաուզինգի և խաղերի/հավելվածների ներբեռնման ժամանակ, սակագնային պլանի ակտիվ ինտերնետ փաթեթ ունենալու դեպքում, հիմնական ինտերնետ-փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, սակայն, դուք միշտ կարող եք միացնել Wi-Fi` հավելվածներն ավելի արագ ներբեռնելու համար:
Հավելվածը կամ խաղը օգտագործելու/խաղալու ընթացքում ինտերնետի տրաֆիկը տարիֆիկացվում է համաձայն ընթացիկ սակագնային պլանի:
10. Իմ հեռախոսից «Apps Club» հավելվածը ջնջելու դեպքում բաժանորդագրումն ավտոմատ կերպով կասեցվու՞մ է:
Ոչ: Բայց «Apps Club»-ը ջնջելու դեպքում դուք չեք կարողանա ներբեռնել հավելվածներ մեր ծառայության միջոցով:
11. Ինչպե՞ս անջատել «Apps Club» ծառայությունը:
12. Ի՞նչ հաճախականությամբ են թարմացվում կատալոգում առկա խաղերն ու հավելվածները:
Կատալոգը թարմացվում է ամեն շաբաթ: Մեր կոնտենտ-մենեջերների թիմը անում է ամեն ինչ, որպեսզի ամենահայտնի խաղերն ու հավելվածները միշտ ձեր ձեռքի տակ լինեն:
13. Կարո՞ղ եմ ներբեռնել հավելվածներ Wi-Fi-ի միջոցով:
Wi-Fi-ի միջոցով հավելվածներ ներբեռնելու համար անհրաժեշտ է ձեր հեռախոսի համարի լրացուցիչ հաստատում` հետևելով «Apps Club» հավելվածի հրահանգներին:
Ծառայությանը բաժանորդագրվելու ընթացքում Mi-Fi-ի կամ 3G/4G երթուղիչի միջոցով ինտերնետից օգտվելու կամ Wi-Fi-ին՝ Personal Hotspot-ի միջոցով միացած լինելու դեպքում ծառայության վճարը հնարավոր է գանձվի այն համարի հաշվից կամ հաշվեգրվի այն հեռախոսահամարի հաշվին, որը տեղադրված է տվյալ սարքավորման մեջ, այլ ոչ՝ այն բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից կամ ամսավճարից, որը տեղադրված է սմարթֆոնի մեջ: Բացի այդ, հաջողությամբ բաժանորդագրվելու մասին SMS հաղորդագրությունը ևս կարող է ուղարկվել համապատասխան սարքավորման մեջ տեղադրված բջջային համարին: Ծառայությունները հասանելի կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ բրաուզերի տվյալները չեն մաքրվել:
14. Կարո՞ղ եմ օգտվել ծառայությունից համակարգչով կամ նոթբուքով:
Քանի որ «Apps Club»-ի հավելվածները հասանելի են միայն բջջային հեռախոսներով օգտագործման համար, դուք չեք կարող օգտվել ծառայությունից համակարգչով կամ նոթբուքով:
15. Apps Club-ում առկա հավելվածները ի՞նչ հարթակների համար են հասանելի:
«Apps Club»-ը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS հարթակով սարքերի համար։ Կախված դրանից՝ յուրաքանչյուր հարթակի համար րնտրված է խաղերի և հավելվածների հատուկ կատալոգ։ Android հարթակով բջջային հեռախոսների միջոցով մուտք գործելիս «Apps Club»-ում տեղակայված բոլոր խաղերն ու հավելվածները հասանելի են ներբեռնման համար։ iOS հարթակով բջջային հեռախոսների միջոցով մուտք գործելիս՝ խաղերը հասանելի են առցանց խաղալու տարբերակով՝ առանց հավելվածի ներբեռնման: :
16. Կարո՞ղ եմ ներբեռնել հավելվածներ iPhone/iPad-ի միջոցով:
«Apps Club»-ում տեղակայված խաղերն ու հավելվածները համադրելի են նաև iOS հարթակով սարքերի հետ: iOS հարթակով բջջային սարքերի միջոցով մուտք գործելիս՝ խաղերը հասանելի են առցանց խաղալու տարբերակով՝ առանց հավելվածի ներբեռնման։ Որոշ հավելվածներ կարող են ոչ լիարժեք համատեղվել iOS համակարգով գործող սարքերի հետ՝ կախված բրաուզերի/iOS համակարգի՝ տվյալ սարքում առկա համադրությունից:
17. Կարող եմ ներբեռնել խաղեր Windows Phone օպերացիոն համակարգ ունեցող հեռախոսով (օրինակ` Nokia Lumia):
Դուք չեք կարող ներբեռնել խաղեր, քանի որ կատալոգը չի պարունակում հավելվածներ` նախատեսված Windows Phone օպերացիոն համակարգ չունեցող հեռախոսների համար:
18. Ունեմ Android հիմքով հեռախոս, սակայն չեմ կարողանում ներբեռնել հավելվածներ.
Ի՞նչ անել:
Android OS հիմքով հեռախոսների միջոցով հավելվածներ ներբեռնելու համար անհրաժեշտ է նախապես կարգավորել այն պարամետրերը, որոնք թույլատրում են տարբեր աղբյուրներից ներբեռնված հավելվածների տեղադրում: Դրա համար անհրաժեշտ է մտնել ձեր հեռախոսի մենյուի «Գործիքակալ» («Settings»), ընտրել «Հավելվածներ» («Applications») բաժինը, սեղմելով «Անհայտ աղբյուրներ» («Unknown sources») կոճակը `թույլատրել տարբեր աղբյուրներից ներբեռնված հավելվածների տեղադրումը:
19. Կտրամադրվի՞ արդյոք 1-օրյա փորձնական օգտագործման հնարավորություն «Apps Club» ծառայությունը կրկին միացնելու դեպքում:
Ոչ: Ծառայությունը կրկին ակտիվացնելու դեպքում ծառայության գումարը գանձվում է ակտիվացման առաջին օրվանից:
20. Կարո՞ղ եմ փոխել «Apps Club»-ում բաժանորդագրման ձևը:
Բաժանորդագրման ձևը փոխելու համար նախ անհրաժեշտ է ապաակտիվացնել գործող բաժանորդագրումը, ապա ակտիվացնել նորը`վերոնշյալ միջոցներից որևէ մեկով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: