«Ալո SMS ռոումինգ» ծառայության ակտիվացումն անվճար է: Պարզապես անհրաժեշտ է ունենալ դրական հաշվեկշիռ:
- «Ալո SMS ռոումինգն» ակտիվացնելու համար Ձեր բջջային հեռախոսից հավաքեք *121*2# և սեղմեք զանգահարելու կոճակը, կամ հավաքեք *121#, սեղմեք զանգահարելու կոճակը և մենյուի տարբերակներից ընտրեք 2:
- «Ալո SMS ռոումինգն» ապաակտիվացնելու համար Ձեր բջջային հեռախոսից հավաքեք *121*3# և սեղմեք զանգահարելու կոճակը, կամ հավաքեք *121#, սեղմեք զանգահարելու կոճակը և մենյուի տարբերակներից ընտրեք 3:
- «Ալո SMS ռոումինգ» ծառայության կարգավիճակը ստուգելու համար Ձեր բջջային հեռախոսից հավաքեք *121*0# և սեղմեք զանգահարելու կոճակը:
«Ալո ռոումինգ» ծառայության ակտիվացումն անվճար է: Պարզապես անհրաժեշտ է ունենալ դրական հաշվեկշիռ:
- «Ալո ռոումինգն» ակտիվացնելու համար Ձեր բջջային հեռախոսից հավաքեք *121*1# և սեղմեք զանգահարելու կոճակը, կամ հավաքեք *121#, սեղմեք զանգահարելու կոճակը և մենյուի տարբերակներից ընտրեք 1:
- «Ալո ռոումինգը» ապաակտիվացնելու համար Ձեր բջջային հեռախոսից հավաքեք *121*3# և սեղմեք զանգահարելու կոճակը, կամ հավաքեք *121#, սեղմեք զանգահարելու կոճակը և մենյուի տարբերակներից ընտրեք 3:
- «Ալո ռոումինգ» ծառայության կարգավիճակը ստուգելու համար Ձեր բջջային հեռախոսից հավաքեք *121*0# և սեղմեք զանգահարելու կոճակը:
Երբ Դուք օգտվում եք Ձեր հեռախոսից, գտնվելով Հայաստանից դուրս, Դուք օգտագործում եք արտասահմանյան օպերատորի ցանցի ռեսուրսները: Այդ իսկ պատճառով համարահավաքման ձևաչափը պետք է համապատասխանի տվյալ օպերատորի ցանցում գործող համարահավաքման ձևաչափին:
Այսպես, Հայաստան ուղղված զանգը միշտ կատարվում է որպես միջազգային զանգ.
+ [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Օր` +374 93 297111 (Viva-ի թեժ գիծ)
Տվյալ երկրի ներսում զանգ կատարելու համար կարող եք օգտագործել համարահավաքման ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ձևաչափը.
[տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
կամ
+ [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Ցանկացած ուղղությամբ SMS ուղարկելու համար անհրաժեշտ է հավաքել.
+ [երկրի կոդ] [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Օր` Viva-ի 093 298888 հեռախոսահամարին SMS ուղարկելու համար անհրաժեշտ է հավաքել +374 93 298888
Ձեր հեռախոսի մենյուից ընտրեք VivaCell, ARM 05, RA 05 կամ 283 05 և դարձրեք Ձեր այցն առավել հաճելի ու արդյունավետ Viva-ի ռոումինգ ծառայության շնորհիվ:
Հայաստանում զանգեր կատարելու համար անհրաժեշտ է հավաքել.
0 [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Օր.` 093 298888
կամ
+ [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Օր.` +374 93 298888
Ցանկացած միջազգային զանգ կատարելու համար (այդ թվում նաև դեպի Ձեր երկիր) անհրաժեշտ է հավաքել.
+ [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Ցանկացած ուղղությամբ SMS ուղարկելու համար, պետք է հավաքել.
+ [երկրի կոդ] [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Գոյություն ունի կանխավճարային քարտեր վերալիցքավորելու մի քանի եղանակ.
1. Անմիջապես բջջային հեռախոսից` այս դեպքում անհրաժեշտ է ունենալ վերալիցքավորման ծածկագիր, որը կարող եք ստանալ ձեռք բերելով վերալիցքավորման քարտ, կամ ցանկացած բանկոմատից
- Ձեր կանխավճարային քարտը վերալիցքավորելու համար հավաքեք *123*ծածկագիրը# և սեղմեք զանգահարելու կոճակը
- Ցանկացած այլ կանխավճարային քարտ վերալիցքավորելու համար հավաքեք *125*ծածկագիրը*հեռախոսահամարը# և սեղմեք զանգահարելու կոճակը
2. Առցանց` Viva-ի վեբ կայքից
3. Telcell էլեկտրոնային վճարման մեքենաների միջոցով, որոնք տեղադրված են Երևանի և Գյումրիի տարբեր հատվածներում
Գտնվելով ռոումինգում` Դուք կարող եք վերալիցքավորել Ձեր հաշիվն առցանց` Viva-ի վեբ կայքից: Հայաստանում գտնվող Ձեր մտերիմները նույնպես կարող են վերալիցքավորել Ձեր քարտը: Իսկ այն օպերատորների ցանցումերում, որոնք ունեն USSD համակարգ, ունենալով վերալիցքավորման ծածկագիր, Դուք ինքներդ կարող եք վերալիցքավորել Ձեր հաշիվն անմիջապես բջջային հեռախոսից (մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք 111):
Ռուսաստանի տարածքում Ձեր հաշիվը կարող եք վերալիցքավորել ՄՏՍ Ռուսաստանի սպասարկման կենտրոններում` կանխիկ եղանակով, կամ բանկային քարտից (Visa, MasterCard) գումարի գանձման միջոցով (առանց միջնորդավճարի):
Տես նաև` Հաշվի վերալիցքավորում:
Ծառայությունն ակտիվացնելու համար.
- Ձեր բջջային հեռախոսից հավաքեք *225# և սեղմեք զանգահարելու կոճակը
Հեռախոսահամարը «փակելու» համար.
- Զանգը կատարելուց առաջ հեռախոսի մենյուից ընտրեք Թաքցնել համարը հրահանգը, կամ
- Մուտքագրեք #31# և այն հեռախոսահամարը, որին զանգահարում եք
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: