•Կորցրել եք SIM քարտը կամ հեռախո՞սը
•Քարտը վնասվել է և նորմալ չի՞ գործում
•Քարտն արգելափակվել է և պահանջվում է կոդի մուտքագրո՞ւմ
Քարտի կորուստ
Այս դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է արգելափակել հեռախոսահամարը, որպեսզի կողմնակի անձիք չօգտագործեն այն: Քարտի արգելափակումն անվճար է և հնարավոր է կատարել.
•«Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
•զանգահարելով 111,
•այցելելով մոտակա սպասարկման կենտրոն:
Այնուհետև կարող եք այցելել սպասարկման կենտրոն և ստանալ նոր քարտ` նախկին հեռախոսահամարով և հաշվեկշռով: Կորցրած քարտի փոխարինումը նորով արժե 500 դրամ:
Իսկ եթե արգելափակումից հետո, այնուամենայնիվ, գտնեք կորցրած քարտը, կարող եք անվճար վերամիացնել այն` ներկայացնելով այն սպասարկման կենտրոն:
Մեխանիկական վնասվածք
Մաշվածության կամ մեխանիկական վնասվածքների արդյունքում SIM քարտը կարող է նորմալ չգործել: Այս դեպքում վնասված քարտը կարող եք փոխարինել նորով մոտակա սպասարկման կենտրոնում` պահպանելով հեռախոսահամարն ու հաշվեկշիռը: Ծառայությունն արժե 500 դրամ:
PIN և PUK կոդեր
Որոշակի գործողությունների արդյունքում, SIM քարտի ապահովության նկատառումներից ելնելով, երբեմն անհրաժեշտ է լինում մուտքագրել PIN ծածկագիրը: Երեք անգամ PIN ծածկագիրը սխալ մուտքագրելու դեպքում քարտը ժամանակավորապես արգելափակվում է: Այն վերագործարկելու համար պահանջվում է մուտքագրել PUK ծածկագիրը: PUK ծածկագիրը տասն անգամ սխալ մուտքագրելու դեպքում քարտը վերջնականապես արգելափավում է:
Նախքան քարտի վերջնական արգելափակումը այն կարելի է անվճար վերականգնել` զանգահարելով 111 կամ այցելելով սպասարկման կենտրոն: Վերջնական արգելափակման դեպքում հեռախոսահամարը պահպանելու համար անհրաժեշտ է քարտը փոխարինել նորով` այցելելով սպասարկման կենտրոն: Քարտի փոխարինումն արժե 500 դրամ:
Ծանոթություն
Բոլոր դեպքերում SIM քարտը նորով փոխարինելիս կամ վերամիացնելիս անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: