Վիվա-ի «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի միջոցով կարող եք անմիջապես համակարգչից.
•Վերահսկել Ձեր հաշիվը` ստուգել այն, կատարել վերալիցքավորում, վճարումներ և այլ գործարքներ,
•Ակտիվացնել, ապաակտիվացնել և կարգավորել ծառայությունները,
•Ընտրել սակագնային պլանը,
•Ուղղել Ձեր հարցերը 111 թեժ գծի օպերատորներին և ստանալ դրանց պատասխաններն առցանց ռեժիմում,
•Ուղարկել SMS հաղորդագրություններ,
•Եվ շատ ավելին….
Պորտալից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել` ուղարկելով SMS բառը 111 կարճ համարին: Քիչ անց Դուք կստանաք գաղտնաբառ, որով կարող եք մուտք գործել Ձեր էջն ու օգտվել պորտալի ընձեռած բոլոր հնարավորություններից:
Իսկ եթե Դուք արդեն գրանցված եք epay.vivacell.am (Օնլայն վճարում), cabinet.vivacell.am, sms.vivacell.am (Օնլայն SMS) կայքերում, ապա կարող եք մուտք գործել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալ այս կայքերի Ձեր գաղտնաբառերով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: