Այս ծառայությունը հնարավորություն է տալիս վերահասցեավորելու մուտքային զանգերը մեկ այլ հեռախոսահամարի: Վերահասցեավորման շնորհիվ Դուք այլևս բաց չեք թողնի կարևոր զանգերը, անգամ եթե
•Ձեր հեռախոսագիծը զբաղված է,
•հեռախոսն անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս,
•Դուք չեք պատասխանում զանգին որոշակի ժամանակի ընթացքում:
Վերահասցեավորում կարելի է կատարել, ինչպես բոլոր զանգերի, այպես էլ զանգի առանձին տեսակների համար, ինչպիսիք են.
•Ձայնայինը
•Ֆաքսը
•Տվյալների փոխանցումը
•Տեսազանգը
Զանգերը վերահասցեավորելու համար Ձեր հեռախոսի մենյուից ընտրեք Կարգավորումներ > Զանգերի կարգավորումներ > Զանգերի վերահասցեավորում և սահմանեք վերահասցեավորման նախընտրելի տարբերակը:
Վերահասցեավորումները կարելի է նաև ակտիվացնել կամ ապաակտիվացնել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի միջոցով, կամ` բջջային հեռախոսից հավաքելով համապատասխան հրահանգն ու սեղմելով զանգահարելու կոճակը:
Գործողություն | Հրահանգ |
---|---|
Բոլոր զանգերի վերահասցեավորում | |
Ակտիվացում | **21*հեռախոսահամարը# |
Ապաակտիվացում | ##21# |
Վերահասցեավորում նշված վայրկյանների ընթացքում զանգին չպատասխանելու դեպքում | |
Ակտիվացում | **61*հեռախոսահամարը*վայրկյաններ# |
Ապաակտիվացում | ##61# |
Վերահասցեավորում հեռախոսն անջատված կամ ռադիոծածկույթից դուրս լինելու դեպքում | |
Ակտիվացում | **62*հեռախոսահամարը# |
Ապաակտիվացում | ##62# |
Վերահասցեավորում հեռախոսագծի զբաղված լինելու դեպքում | |
Ակտիվացում | **67*հեռախոսահամարը# |
Ապաակտիվացում | ##67# |
Բոլոր տեսակի վերահասցեավորումների ապաակտիվացում | ##002# |
Ծանոթություն
•Զանգերը կարելի է վերահասցեավորել ՀՀ բջջային և քաղաքային ցանցերի հեռախոսահամարներին: Վերահասցեավորված զանգերի համար վճարի գանձումն իրականացվում է բաժանորդի ընթացիկ սակագնային պլանի սակագների համաձայն:
•Կախված հեռախոսի մոդելից` ծառայության ակտիվացման եղանակը կարող է տարբերվել վերոհիշյալից. Այս դեպքում կարող եք օգտվել Ձեր հեռախոսի ուղեցույցից:
•Հեռախոսների որոշ մոդելներից հնարավոր չէ իրականացնել «Զանգի վերահասցեավորում»:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: