Ակտիվացնելով «Բջջային փոստ» ծառայությունը` Դուք զանգահարողներին հնարավորություն եք տալիս թողնելու Ձեզ հաղորդագրություններ, երբ Ձեր հեռախոսագիծը զբաղված է, հեռախոսն անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս, կամ երբ Դուք չեք պատասխանում հեռախոսազանգին:
Սովորական զանգ կատարելու դեպքում զանգահարող բաժանորդը լսում է ձայնային ողջույն և թողնում է ձայնային հաղորդագրություն: Իսկ տեսազանգ կատարելիս վերջինս տեսնում է տեսաողջույն ու թողնում է տեսահաղորդագրություն:
Երկու դեպքում էլ Դուք կարող եք ձայնագրել կամ տեսագրել Ձեր անձնական ողջույնը, և այս դեպքում, զանգահարողները ստանդարտ ողջույնի փոխարեն կլսեն/կտեսնեն Ձեր հաղորդագրությունը:
Ծառայությունից օգտվելու համար պարզապես վերահասցեավորեք զանգերը/տեսազանգերը 093297130 հեռախոսահամարին: Այնուհետև զանգահարեք 130 կարճ համարին և հետևեք ձայնային հրահանգներին: Քիչ անց SMS-ի միջոցով Դուք կստանաք ծածկագիր:
Ձայնային հաղորդագրությունները լսելու համար անհրաժեշտ է.
•Ձեր բջջային հեռախոսից զանգահարեք կամ տեսազանգ կատարեք 130 կարճ համարին, կամ
•Այլ ցանցի հեռախոսահամարից զանգահարեք 093297130 (կամ +37493297130) և մուտքագրեք Ձեր հեռախոսահամարն ու ծածկագիրը:
Իսկ տեսահաղորդագրությունները կարող եք դիտել` Ձեր բջջայինից տեսազանգ կատարելով 130 համարով:
Եթե Դուք ունեք տեսահաղորդագրություններ, սակայն սովորական զանգ եք կատարում 130 համարով, կամ այլ հեռախոսից զանգահարում եք 093297130 (կամ +37493297130), ապա լսում եք տեսահաղորդագրության ձայնային մասը:
130 համարով կատարած տեսազանգի սակագինն է 30 դրամ/րոպե (ներառյալ ԱԱՀ):
Ծանոթություն
Վիվա-ն որևէ պատասխանատվություն չի կրում բաժանորդների անձնական ողջույնների բովանդակության համար: Բաժանորդը լիակատար պատասխանատվություն է կրում իր անձնական ողջույնի բովանդակության, ինպես նաև երրորդ անձանց մտավոր սեփականության իրավունքների խախտման համար:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: