Զանգահարելու կարի՞ք ունեք: Հաշվի գումարը բավարա՞ր չէ, թե՞ կասեցված են ելքային զանգերը: «Զանգիր ինձ» ծառայությունը հնարավորություն է տալիս Ձեզ ուղարկելու զանգահարելու անվճար հրահանգներ Վիվա-ի և այլ բջջային ցանցերի բաժանորդներին:
Այն շատ հարմար է այն կանխավճարային բաժանորդների համար, ում հաշիվը զրոյական է կամ բավարար չէ զանգ կատարելու համար: Այժմ նրանք կարող են ուղարկել զանգահարելու հրահանգ և սպասել զանգի:
Ծառայությունից կարող են օգտվել նաև հետվճարային բաժանորդները` անգամ երբ ելքային զանգերն ու կարճ հաղորդագրությունները կասեցված են:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես հավաքել *127*բաժանորդի հեռախոսահամարը# և սեղմել զանգահարելու կոճակը:
Օրինակ` *127*093297111#
Օրական հնարավոր է ուղարկել առավելագույնը 5 զանգահարելու հրահանգ:
«Զանգիր ինձ»` մնացեք կապի մեջ
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: