Որպես բաժանորդամետ ընկերություն Ղ-Տելեկոմը բարձր է դասում իր հաճախորդների կարծիքը և կարևորում է այն որպես տեղեկությունների արժեքավոր աղբյուր մատուցվող ծառայությունների բարելավման գործընթացում:
Ընկերությունը պատրաստակամ և հետևողական է բաժանորդների դժգոհություններին, բողոքներին և առաջարկներին հավուր պատշաճի արձագանքելու հարցում:
Ցանկացած հարցով բաժանորդը կարող է դիմել Ղ-Տելեկոմ` զանգահարելով 111 շուրջօրյա թեժ գիծ, առցանց զրուցելով օպերատորի հետ «111 օնլայն» ծառայության միջոցով, ընկերությանն ուղղելով էլեկտրոնային կամ թղթային նամակ կամ այցելելով սպասարկման կենտրոն:
Գրավոր դիմում ներկայացնելու համար բաժանորդից պահանջվում է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ սպասարկման կենտրոն, ուր աշխատակիցների կողմից նրան տրամադրվում է անհրաժեշտ օժանդակություն դիմումի հայտը լրացնելու համար: Համապատասխան մուտքագրումից հետո բաժանորդին տրվում է հերթական համար, որի միջոցով հնարավոր է ստուգել դիմումի կարգավիճակը` զանգահարելով 111 շուրջօրյա թեժ գիծ կամ դիմելով սպասարկման կենտրոններ: Պատասխանը տրվում է սպասարկման կենտրոնից Վիվա-ՄՏՍ-ի կենտրոնական գրասենյակ դիմումը հասնելու պահից հաշված 15 աշխատանքային օրվա ընթացքում: Այս ժամանակահատվածում Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցներն իրենք պատրաստակամորեն հետադարձ կապ են պահպանում բաժանորդի հետ:
111 թեժ գիծ
Վիվա-ՄՏՍ-ի շուրջօրյա թեժ գծի միջոցով Դուք կարող եք ստանալ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ցանկացած հարցի պատասխան: Հարցերը կարող եք ուղղել Ձեզ առավել հարմար եղանակով, քանի որ գործում է 111 թեժ գծի երեք տարբերակ.
Հեռախոսային
Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարներից մեր օպերատորներին կարող եք միանալ` զանգահարելով 111: Իսկ այլ հեռախոսահամարներից անհրաժեշտ է հավաքել 093 297111 (կամ +374 93 297111` արտասահմանից զանգահարելիս):
Առցանց
Մուտք գործելով «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի «111 օնլայն» էջը Դուք կարող եք առցանց զրուցել մեր օպերատորների հետ:
Էլեկտրոնային փոստ
Ձեզ հուզող հարցերը կարող եք ուղղել նաև 111@mts.am էլեկտրոնային հասցեով և մեր աշխատակիցները օպերատիվ կերպով կպատասխանեն դրանց:
111. բարձրակարգ և արդյունավետ սպասարկում` օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: