Նախքան մեկնելը
Ռոումինգ ծառայությունն ակտիվացրեք նախքան մեկնելը:
Ռոումինգի ակտիվացումն անվճար է բոլոր կանխավճարային, ինչպես նաև ֆիզիկական անձ հանդիսացող հետվճարային բաժանորդների համար: Viva-ի ասոցիացված բաժանորդները կարող են ակտիվացնել ռոումինգը USSD հրահանգի միջոցով:
Ակտիվացման համար պարզապես անհրաժեշտ է ունենալ դրական հաշվեկշիռ կամ կրեդիտային սահմանաչափ: Ծառայությունը կարելի է ակտիվացնել կամ ապաակտիվացնել, ինչպես նաև ստուգել ծառայության կարգավիճակը «My Viva» հավելվածի միջոցով, ուղարկելով համապատասխան հրահանգը:
Գործողություն | Հրահանգ |
---|---|
Ռոումինգ ծառայության ակտիվացում | *121*1# |
Ռոումինգ ծառայության ապաակտիվացում | *121*3# |
Ռոումինգ ծառայության կարգավիճակի ստուգում | *121*0# |
Ռոումինգ ծառայության ակտիվացում և ապաակտիվացում՝ մենյուից | *121# |
Ռոումինգը կարելի է նաև ակտիվացնել Viva-ի սպասարկման կենտրոններում: Ակտիվացման համար համեցեք մոտակա սպասարկման կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր:
Ռոումինգ ծառայությունն ակտիվացնելու համար հետվճարային կորպորատիվ բաժանորդները պետք է դիմեն իրենց կորպորատիվ փաթեթի համար պատասխանատու լիազորված անձին:
Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում՝ հետվճարային բաժանորդների համար
Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացման ծառայությունը հնարավորություն է ընձեռում ռոումինգում գտնվելիս վերահսկելու հաղորդակցման, հատկապես՝ ինտերնետի չնախատեսված օգտագործմամբ պայմանավորված ծախսերը, որոնք կարող են առաջանալ, օրինակ, երբ սմարթֆոնն ավտոմատ թարմացումներ է կատարում:
Այս ծառայությունն ակտիվացնելով՝ Դուք անջատում եք ինտերնետ ռոումինգը և շարունակում օգտվել ռոումինգի ձայնային և SMS ծառայություններից:
Ծառայության ակտիվացում՝ *115*1#
Ծառայության ապաակտիվացում և ռոումինգում ինտերնետից օգտվելու հնարավորության վերականգնում՝ *115*0#
Ձեր այցելության երկրում հասանելի ռոումինգ ծառայությունները կարող եք ստուգել Viva-ի՝ ռոումինգ գործընկերների ցանկում:
Մեկնելուց հետո
Հայաստանից դուրս Ձեր հեռախոսն ավտոմատ կընտրի տվյալ տարածքում հասանելի որևէ բջջային ցանց: Եթե, այնուամենայնիվ, հեռախոսը որևէ ցանցում չի գրանցվում, անջատեք և կրկին միացրեք այն:
Ռոումինգում զանգեր կատարելիս համարներն անհրաժեշտ է հավաքել միջազգային ձևաչափով.
+ [երկրի կոդ] [տարածաշրջանի / ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Օրինակ` Viva-ի 093XXXXXX հեռախոսահամարին զանգահարելու համար անհրաժեշտ է հավաքել +37493XXXXXX:
«Զանգ Հայաստան» ծառայության միջոցով զանգ կատարելու համար անհրաժեշտ է ուղարկել հետևյալ հրահանգը.
*101*հեռախոսահամար#
Ի դեպ, հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող տեղական ( իննանիշ) ձևաչափով.
օրինակ՝ *101*093xxxxxx#:
Հրահանգն ուղարկելուց վայրկյաններ անց Դուք կստանաք պատասխան զանգ և կկարողանաք շփվել Ձեր մտերիմների հետ:
Ռոումինգում հաղորդագրություններ ուղարկելիս համարներն անհրաժեշտ է հավաքել միջազգային ձևաչափով.
+ [երկրի կոդ] [տարածաշրջանի / ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Օրինակ` Viva-ի 093XXXXXX հեռախոսահամարին հաղորդագրություններ ուղարկելու համար անհրաժեշտ է հավաքել +37493XXXXXX:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Viva-ի թեժ գիծ +374 93 297111 (ռոումինգում գտնվող բաժանորդների համար անվճար է): ՄՏՍ Ռուսաստանի ցանցից թեժ գծին միանալու համար զանգահարեք 111 համարով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: