1.1. Սույն Պայմանները սահմանում են «Viva» և այլ ապրանքային նշանների ներքո գործող «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ստորև՝ «Օպերատոր») կողմից մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության Ծառայությունները, դրանց միացման, մատուցման կարգը ևև պայմանները, դրանց առնչվող Կողմերի իրավունքներն ու պարտականությունները, Կողմերի պատասխանատվությունը պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, ինչպես նաև Ծառայությունների մատուցման պայմանագրի լուծման կարգը:
1.2. Սույն պայմանները և Կողմերի մինչև կնքված բաժանորդագրության պայմանագիրը միասին հանդիսանում են ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման ֆիքսված հեռախոսակապի և/կամ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման պայմանգիր:
1.3. Այնքանով, որքանով համատեքստից այլ բան չի բխում, Պայմաններում օգտագործվող բառերն ու արտահայտություններն ունեն հետևյալ նշանակությունը:
1.4. ԸՊ՝ Սույն ընդհանուր պայմաններ:
1.5. Բաժանորդ՝ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որին Ծառայության մատուցումը հնարավոր է տեխնիկապես, ինչպես նաև ողջամիտ ժամկետում և ծախսով, և որը ստորագրել է բաժանորդագրության պայմանագիրը:
1.6. «Ծառայություն կամ Ծառայություններ»` Օպերատորի կողմից մատուցվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) և հարակից այլ ծառայություններ, որպես մեկ ծառայություն մատուցվող ծառայությունների միասնական փաթեթ, ինչպես նաև Օպերատորի և իր կողմից նշված երրորդ անձի հետ Համատեղ մատուցվող ծառայություններ:
1.7. «Բաժանորդային պայմանագիր»՝ Պայմանների համաձայն Օպերատորի և Բաժանորդի միջև կնքված Ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր, որն Օպերատորի Վաճառքի և սպասարկման մասնագետների կողմից տրամադրվող սահմանված ձևով լրացված փաստաթուղթն է, որի մեջ նշվում է ծառայության տեսակը, Սակագնային պլանը և/կամ փաթեթը(-ները), գինը և Ծառայությունների մատուցման այլ պայմանները, որի ստորագրմամբ Բաժանորդն ընդունում է դրանով նախատեսված Ծառայություն(ներ)ը և սույն ԸՊ-ի պայմանները:
1.8. Սարքավորում՝ ցանցին միանալու համար անհրաժեշտ ակտիվ Սարքավորում (փոխարկիչ, մոդեմ, ուղղորդիչ, բաշխիչ երթուղիչ) և (կամ) պասիվ Սարքավորում (պորտ, կոնտակտոր, մալուխ-կցորդիչ և այլն):
1.9. Վերջնակետային սարքավորում՝ Բաժանորդին պատկանող կամ Viva-ի կողմից օգտագործման իրավունքով Բաժանորդին տրամադրված այն սարքերը, որոնք տեղադրվում են Բաժանորդի տարածքում, ամրակցված ցանցով Ծառայություններ մատուցելու համար, և որը միացված է սարքավորմանը:
1.10. Չլիազորված օգտագործող՝ Ցանկացած տնտեսվարող սուբյեկտ և/կամ ֆիզիկական անձ, որը օգտվում է Բաժանորդին մատուցվող Ծառայություններից Բաժանորդի տարածքից (որտեղ տեղադրված է Սարքավորումը) դուրս:
1.11. Չլիազորված օգտագործում՝ Ծառայության օգտագործում Չլիազորված օգտագործողի կողմից:
1.12. Ծառայությունների ակտիվացման ամսաթիվ՝ Յուրաքանչյուր Ծառայության ակտիվացման ամսաթիվ, որը հաստատվում է Կողմերի միջև Ծառայությունների ակտիվացման մասին համապատասխան ակտի ստորագրմամբ կամ վերջինիս բացակայության դեպքում՝ Օպերատորը Ծառայությունների ակտիվացման ամսաթվի մասին տեղեկացնում է Բաժանորդին գրավոր եղանակով (էլեկտրոնային նամակ, կարճ հաղորդագրություն և այլն): Ծառայության ակտիվացման առաջին օր է համարվում ծանուցման մեջ նշված օրը:
1.13. Ցանց՝ տվյալների հաղորդման համակարգ, իսկ համապատասխան դեպքերում՝ նաև միացնող, անջատող կամ ուղղորդող սարքավորումներ և այլ ռեսուրսներ, որոնք թույլ են տալիս հաղորդել ազդակներ օպտիկամանրաթելային և/կամ այլ տեսակի մալուխով, ռադիո ալիքների, օպտիկական կամ այլ էլեկտրամագնիսական միջոցներով, այնպես, որ դրանք օգտագործվեն ազդակների հաղորդման համար` անկախ հաղորդվող տեղեկատվության տեսակից:
1.14. Օպերատորի ցանցային տիրույթ՝ Բաժանորդի տարածքում տեղադրված Սարքավորման և միացման պորտերի այն համամասնությունը, որը սպասարկվում է Օպերատորի կողմից:
1.15. Միացման կետ՝ Բաժանորդին Ծառայության մատուցման վայր:
1.16. Օր՝ Օրացուցային օր:
1.17. Կողմ՝ Օպերատորը կամ Բաժանորդը առանձին հիշատակման դեպքում:
1.18. Կողմեր՝ Օպերատորը և Բաժանորդը համատեղ հիշատակման դեպքում:
1.19. Վերջին մղոն՝ Ցանցի հեռավորությունը Ցանցի հիմքի (Մոտակա Օպերատորի հանգույցի) և Բաժանորդի տարածքի միջև:
1.20. Գաղտնաբառ` Ծառայության որոշակի տեսակներից օգտվելու, ինչպես նաև Անձնական էջ մուտք գործելու համար տառերի, նշանների և/կամ թվերի համակցություն, որն օգտագործվում է Բաժանորդի կամ հեռախոսահամարի նույնականացման համար:
1.21. Սակագնային փաթեթ(-ներ)` մի քանի տարբեր Ծառայություններ ներառող և մեկ անվանմամբ ու արժեքով (գնով) հաշվարկվող Ծառայություն:
1.22. Հաշիվ` Բիլինգային համակարգում վերլուծական հաշվարկի ռեգիստր, որն օգտագործվում է Բաժանորդին մատուցվող Ծառայությունների դիմաց գանձվող վճարումների հաշվառման համար:
1.23. Բաժանորդի նույնականացման տվյալներ՝ Բաժանորդի կամ իր լիազորված ներկայացուցիչի անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, Նույնականացման համարը, Դիմումի համարը, Գաղտնաբառը (եթե առկա է), Բիլլինգային հաշվեհամարը, Բաժանորդի անձը հաստատող փաստաթղթի տվյալները, կատարած վերջին գործողությունները (վճարում, հաշվեկշռի լիցքավորում, Ծառայության ակտիվացում և այլն) և նմանատիպ այլ տվյալներ, որոնք օգտագործվում են առանձին կամ միասին` համաձայն Viva-ի կողմից սահմանված կարգի:
1.24. «Հեռախոսահամար»՝ Օպերատորի համարային ռեսուրսներից Ֆիքսված հեռախոսակապի ցանցում Բաժանորդին նույնականացնելու համար տրամադրվող հեռախոսահամար:
1.25. Վերոհիշյալ նորմերի և փաստաթղթերի միջև տարընթերցումների և/կամ հակասությունների առկայության դեպքում համապատասխան փաստաթղթերի դրույթները կիրառվում են հետևյալ գերակայությամբ` (1) սույն Պայմաններ, (2) բաժանորդային պայմանագիրմ (3) Օպերատորի Պաշտոնական վեբ-կայքում զետեղված Ծառայությունների մատուցման այլ պայմաններ, որոնք նախատեսված չեն սույն Պայմաններում:
2.1. Պայմանները հանդիսանում են Օպերատորի` մատուցվող Ծառայությունների հրապարակային առաջարկ (օֆերտա), որը Բաժանորդ դառնալու ցանկություն ունեցող անձի կողմից այն ընդունելու (ակցեպտավորելու) պահից և կողմերի մինչև կնքված բաժանորդագրության պայմանագրի հետ միասին, հանդիսանում է Բաժանորդի և Օպերատորի միջև կնքված և պարտադիր իրավական ուժ ունեցող պայմանագիր (Ծառայությունների մատուցման պայմանագիր): Պայմանները համարվում են ընդունված՝ ակցեպտավորված, Բաժանորդի կողմից սույն պայմաններով նախատեսված փաստաթղթերի ստորագրմամբ:
2.2. Բաժանորդը կարող է ընդունել (ակցեպտավորել) սույն հրապարակային առաջարկը (օֆերտան) նաև էլեկտրոնային եղանակով՝ համապատասխան բաժանորդային պայմանագիրը ստորագրելով ՀՀ օրենքով սահմանված էլեկտրոնային ստորագրության միջոցով:
2.3. Բաժանորդային պայմանագիրը գործում է ստորագրելու պահից:
2.4. Բաժանորդային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով, եթե Բաժանորդային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Այն դեպքում, երբ Բաժանորդային պայմանագիրը կնքված է որոշակի ժամկետով, Բաժանորդը, ցանկության դեպքում, կարող է երկարաձգել Բաժանորդային պայմանագրի գործողության ժամկետը՝ սույն Պայմաններով սահմանված կարգով:
2.5. Բաժանորդն իրավունք չունի Օպերատորից ստացված Ծառայությունները վերավաճառել այլ անձանց կամ օգտագործել Ծառայություններն էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման նպատակներով, առանց տեղեկացնելու Օպերատորին և ՀՀ օրենքով սահմանված կարգով ստացված համապատասխան արտոնագրի:
2.6. Բաժանորդը պարտավոր է կատարել Պայմանների, և/կամ Պաշտոնական վեբ-կայքում զետեղված Ծառայությունների մատուցման այլ պայմանների /որոնք նախատեսված չեն սույն Պայմաններում/ պահանջները և հետևել դրանց փոփոխություններին:
2.7. Օպերատորի գովազդը կամ Ծառայությունների այլ կերպ ներկայացումը սույն Պայմանների և որևէ Սակագնային պլանի/փաթեթի պայմանների համաձայն Ծառայություններին բաժանորդագրվելու հրապարակային օֆերտան (առաջարկը) ընդունելու (ակցեպտավորելու) և Բաժանորդային պայմանագիր կնքելու հրավեր է:
2.8. Այն ամենն ինչը կարգավորված չէ Բաժանորդային պայմանագրով և սույն Պայմաններով, ինչպես նաև Օպերատորի Պաշտոնական վեբ-կայքում զետեղված Ծառայությունների մատուցման այլ պայմաններով, կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2.9. Համատեղ մատուցվող ծառայություններ ստանալու նպատակով Դիմում ներկայացնելով և Բաժանորդային պայմանագիր կնքելով՝ Բաժանորդը անվերապահորեն ընդունում է նաև Համատեղ մատուցվող ծառայություններ մատուցելու նպատակով Օպերատորի կողմից նշված երրորդ անձի ծառայությունների մատուցման պայմանները:
3.1. Բաժանորդային պայմանագիր կնքելու համար Բաժանորդ դառնալու ցանկություն ունեցող անձի կողմից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
3.2. ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձը պետք է ներկայացնի`
3.2.1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթուղթ,
3.2.2. նոտարական կարգով հաստատված լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ, եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից (լիազորագրի նոտարական հաստատման պահանջը չի գործելու, եթե Բաժանորդը տալիս է Օպերատորի կողմից հաստատված լիազորագիրը Օպերատորի Վաճառքի բաժնի ներկայացուցիչին, որի համար Օպերատորի աշխատակիցը պետք է համապատասխան գրառում կատարի լիազորագրի վրա՝ հաստատելով այն Վաճառքի բաժնի դրոշմակնիքով)։
3.2.3. Օպերատորի պահանջի դեպքում` Բաժանորդի այն տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, որտեղ պետք է տեղադրվի Սարքը և մատուցվեն Ծառայությունները:
3.3. ՀՀ քաղաքացի չհանդիսացող ֆիզիկական անձը պետք է ներկայացնի`
3.3.1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթուղթ,
3.3.2. ՀՀ տարածքում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
3.3.3. նոտարական կարգով հաստատված լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ, եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից (լիազորագրի նոտարական հաստատման պահանջը չի գործելու, եթե Բաժանորդը տալիս է լիազորագիրը Օպերատորի Վաճառքի բաժնի ներկայացուցիչին, որի համար Օպերատորի աշխատակիցը պետք է համապատասխան գրառում կատարի լիազորագրի վրա, հաստատելով այնտվյալ Վաճառքի բաժնի դրոշմակնիքով),
3.3.4. Օպերատորի պահանջի դեպքում` Բաժանորդի այն տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, որտեղ պետք է տեղադրվի Սարքը և մատուցվեն Ծառայությունները:
3.4. Էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսակապի միջոցով Բաժանորդային պայմանագրի կնքման դեպքում Բաժանորդը պետք է ապահովի Օպերատորի կողմից սահմանված՝ էլեկտրոնային եղանակով բաժանորդագրման կարգի պահանջների կատարումը:
3.5. Իրավաբանական անձը պետք է ներկայացնի`
3.5.1. պետական գրանցման վկայականի և/կամ քաղվածքի պատճենը` կամ լիազորված անձի ստորագրությամբ,
3.5.2. իրավաբանական անձի անունից հանդես եկող անձի լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերը,
3.5.3. Օպերատորի պահանջի դեպքում` Բաժանորդի այն տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, որտեղ պետք է տեղադրվի Սարքը և մատուցվեն Ծառայությունները:
3.6. Անհատ ձեռնարկատերը պետք է ներկայացնի`
3.6.1. պետական գրանցման վկայականի և/կամ քաղվածքի պատճենը`
3.6.2. անհատ ձեռնարկատիրոջ անձը հաստատող փաստաթուղթը կամ իր անունից հանդես եկող անձի լիազորությունները և անձը հաստատող փաստաթուղթը,
3.6.3. Օպերատորի պահանջի դեպքում Բաժանորդի այն տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը, որտեղ պետք է տեղադրվի Սարքը և մատուցվեն Ծառայությունները:
3.7. Օպերատորի կողմից որոշ գործառույթ (գործառույթներ) հայցելու դեպքում Բաժանորդները պետք է ներկայացնեն գրավոր դիմում կամ հարցում էլ․ նամակի միջոցով info@viva.am էլեկտրոնային հասցեյին
3.8. Բաժանորդի կողմից Օպերատորին ներկայացված փաստաթղթերով հավաստվող տվյալների փոփոխության դեպքում, Բաժանորդը պարտավոր է 30 (երեսուն) օրվա ընթացքում այդ մասին հայտնել Օպերատորին և ներկայացնել գործող տվյալները հավաստող փաստաթղթերը:
3.9. Էլեկտրոնային եղանակով Օպերատորի կողմից Բաժանորդային պայմանագիր կնքելու, որոշ գործառույթ (գործառույթներ) հայցելու ժամանակ Բաժանորդի կողմից Օպերատորին ներկայացված տվյալների փոփոխության դեպքում, Բաժանորդը պետք է ապահովի Օպերատորի կողմից սահմանված՝ էլեկտրոնային եղանակով բաժանորդագրման կարգի պահանջների կատարումը:
3.10. Անհրաժեշտության դեպքում՝ Օպերատորի պահանջով, Բաժանորդը և/կամ նրա լիազորված անձը պետք է ներկայացնեն նաև Օպերատորի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր:
4.1. Բաժանորդային պայմանագիր կնքելու համար Բաժանորդը ներկայացնում է Օպերատորին անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և նշում ցանկալի Սակագնային պլանները/փաթեթները:
4.2. Բաժանորդային պայմանագիրը պետք է ստորագրված լինի Բաժանորդի կողմից կամ նրա լիազորված անձի կողմից:
4.3. Բաժանորդը Բաժանորդային պայմանագիրը կարող է ներկայացնել Օպերատորի Վաճառքի Բաժնի ներկայացուցչին, Օպերատորի սպասարկման սրահ, կամ Օպերատորի կողմից հանդես գալու իրավունք ունեցող անձին, կամ լրացնել էլեկտրոնային եղանակով Պաշտոնական վեբ-կայքում:
4.4. Բաժանորդը, ներկայացնելով Պայմանագիրը, նշում է Օպերատորի կողմից առաջարկվող այն Սակագնային պլանը/փաթեթը, որի պայմաններով նա ցանկանում է ստանալ Ծառայությունները, ինչպես նաև Օպերատորի կողմից ներկայացված սարքերից ընտրում է այն սարքը, որի միջոցով մատուցվելու են Ծառայությունները:
4.5. Օպերատորն իրավունք ունի մերժել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե մերժումը պայմանավորված է Օպերատորի Տեխնիկական հնարավորությունների բացակայությամբ, այդ թվում նաև այն դեպքում, երբ Դիմումում նշված Ծառայությունների մատուցման աշխարհագրական տարածքը դուրս է Ցանցի հասանելիության տարածքի սահմաններից կամ պահանջում է չհիմնավորված ծախսեր, ինչպես նաև այն դեպքում, երբ Բաժանորդը Պայմանագրի հետ մեկտեղ չի ներկայացրել Պահանջվող փաստաթղթերը:
4.6. Օպերատորն իրավունք ունի նաև մերժել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե բաժանորդի կողմից նշված Ծառայությունների մատուցման ցանկալի հասցեում մեկ այլ Բաժանորդային պայմանագրի շրջանակներում արդեն մատուցված Ծառայությունների դիմաց կան չմարված պարտավորություններ և այդ պայմանագրի կողմ հանդիսացող անձը և նոր բաժանորդը ունեն փախկապակցում:
4.7. Բաժանորդային պայամանագիրը կնքելու մերժման մասին Օպերատորը 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում հայտնում է Բաժանորդին: Օպերատորը Բաժանորդին մերժման մասին ծանուցում է հեռախոսային կապի միջոցով կամ էլեկտրոնային փոստով, որը Բաժանորդը նշել է բանակցությունների ընթացքում կամ գրավոր ձևով: Գրավոր ձևով մերժման մասին ծանուցումն Օպերատորը հանձնում է Բաժանորդին իր Վաճառքի և սպասարկման սրահում կամ փոստով`Բաժանորդի կողմից Դիմումում նշված հասցեով:
4.8. Ծառայությունների մատուցման դիմումի մերժման ծանուցումը ներկայացնելու պահից Բաժանորդային պայմանագրի կնքման գործըթացը դադարեցվում է:
4.9. Օպերատորի կողմից Ծառայությունների մատուցումը պահանջում է Բաժանորդի տարածքում Սարքի տեղադրում: Տեխնիկական հնարավորությունների առկայության և սույն Պայմանների պահանջները բավարարելու դեպքում Բաժանորդի կողմից Դիմումը և Պահանջվող փաստաթղթերն Օպերատորին ներկայացնելու օրվանից 20 (քսան) օրվա ընթացքում Օպերատորը պարտավոր է Բաժանորդի տարածքում տեղադրել համապատասխան Սարքը և միացնել Ցանցին:
4.10. Եթե Բաժանորդն ունի Օպերատորի պահանջներին համապատասխանող սարք, որով ըստ Օպերատորի մասնագետների հնարավոր կլինի օգտվել Օպերատորի կողմից մատուցվող Ծառայություններից, ապա Բաժանորդի ցանկությամբ, Տեխնիկական հնարավորությունների առկայության և սույն Պայմանների պահանջները բավարարելու դեպքում Բաժանորդի կողմից Դիմումը և Պահանջվող փաստաթղթերն Օպերատորին ներկայացնելու օրվանից 20 (քսան) օրվա ընթացքում Օպերատորը պարտավոր է համապատասխան ցանցային միացումները ապահովելով միացնել Բաժանորդի սարքը Ցանցին:
4.11. Սույն Պայմանները և որոշ այլ փաստաթղթեր, որոնց Բաժանորդը կարող է ծանոթանալ և ձեռք բերել Պաշտոնական վեբ-կայքից, Բաժանորդի կողմից գրավոր չպահանջելու դեպքում թղթային տարբերակով վերջինիս չեն տրամադրվում:
4.12. Բաժանորդն իրավունք ունի Օպերատորի կողմից սահմանված կարգով փոփոխելու նախընտրած Ծառայությունների ցանկը, Սակագնային պլանները/փաթեթները (բացառությամբ Օպերատորի Պաշտոնական վեբ-կայքում զետեղված Ծառայությունների մատուցման այլ պայմաններով սահմանված դեպքերի)` ներկայացնելով համապատասխան դիմումը և Պահանջվող փաստաթղթերը, պայմանով, որ այդպիսի պահանջ ներկայացնելու պահին Բաժանորդը Օպերատորի նկատմամբ չի ունենա չմարված պարտք:
4.13. Բաժանորդային պայմանագրի գործողության ավարտից հետո Բաժանորդը պարտավոր է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել Օպերատորին վերջինիս կողմից տրամադրված Սարքը:
4.14. Ֆիքսված հեռախոսակապի (VoIP) ծառայությունը մատուցելու նպատակով ֆիքսված հեռախոսակապի ցանցում Բաժանորդին նույնականացնելու համար Օպերատորն իր համարային ռեսուրսներից տրամադրում է Բաժանորդին Հեռախոսահամար:
4.15. Օպերատորն իրավունք ունի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախօրոք Բաժանորդին տեղեկացնելով, փոփոխել վերջինիս Հեռախոսահամարը:
4.16. Բաժանորդը կարող է օգտվել Օպերատորի՝ Բաժանորդների սպասարկման բաժնի ծառայություններից օրվա ցանկացած ժամին՝ զանգահարելով +374 60 610000 հեռախոսահամարին:
5.1. Այն դեպքում, երբ Ծառայությունների մատուցման նպատակով Սարքը տրամադրվում է Բաժանորդին Օպերատորի կողմից, Սարքի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է Օպերատորին, իսկ Բաժանորդը ձեռք է բերում Սարքի օգտագործման իրավունք: Բաժանորդն իրավունք չունի Սարքը կամ դրա նկատմամբ օգտագործման իրավունքը փոխանցել երրորդ անձանց: Բաժանորդը պարտավոր է Սարքն օգտագործել միայն Բաժանորդային Պայմանագրով և Պայմաններով սահմանված նպատակներին ու կարգին համապատասխան: Սարքը և դրա տեղադրման համար նախատեսված մալուխը, ինչպես նաև այլ տեխնիկական միջոցները Բաժանորդին են հանձնվում հանձնման-ընդունման ակտով:
5.2. Բաժանորդը պարտավոր է ապահովել Սարքի պահպանությունը՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները, Սարքն օգտագործել Օպերատորի, արտադրողի կողմից և այլ կերպ Սարքին ներկայացվող պահանջներին և շահագործման կանոններին համապատասխան:
5.3. Բաժանորդը պատասխանատվություն է կրում Սարքին պատճառված այն վնասի կամ դրա կորստի համար, որն առաջացել է Բաժանորդի մեղքով կամ նրա կողմից Սարքի պահպանության համար բավարար գործողություններ չձեռնարկելու արդյունքում:
5.4. Օպերատորը Սարքի համար պահանջվող տեխնիկական պայմանների վերաբերյալ տեղեկությունը հրապարակում է Պաշտոնական վեբ-կայքում կամ Բաժանորդային պայամանագրում:
5.5. Բաժանորդը չպետք է իրեն տրամադրված Սարքն օգտագործի անհամատեղելի այլ սարքավորումների հետ կամ որևէ այլ եղանակով, որը կարող է ազդել Օպերատորի ցանցի և/կամ սարքավորումների ապահով և անխափան աշխատանքի վրա:
5.6. Սարքի տեղադրումը, կարգաբերումը և տեղափոխումը /մատուցվող Ծառայությունների հասցեափոխության դեպքում/ իրականացվում է միայն Օպերատորի մասնագետների կողմից:
5.7. Բաժանորդը պարտավոր է Սարքն օգտագործել միայն այն վայրում, որտեղ այն տեղադրվել է և կարգաբերվել է Օպերատորի մասնագետների կողմից` միայն Օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու նպատակով: Օպերատորի գրավոր համաձայնությամբ` Բաժանորդն իրավունք ունի Սարքը ապամոնտաժել և տեղափոխել/տեղաշարժել Օպերատորի հետ համաձայնեցված վայր:
5.8. Բաժանորդային պայմանագրի գործողության ավարտից (լուծումից) հետո Բաժանորդը պարտավոր է 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Սարքը, Սարքի պատկանելիքները ապամոնտաժել և հանձնել Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահ: Այն դեպքում, երբ Օպերատորը առարկում է Բաժանորդի կողմից Սարքն ինքնուրույն ապամոնտաժելուն, վերջինս պարտավոր է Բաժանորդային պայմանագրի գործողության ավարտից (լուծումից) հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Օպերատորի մասնագետների համար ստեղծել հնարավորություն Սարքը, Սարքի պատկանելիքները ապամոնտաժելու համար:
5.9. Բաժանորդային պայմանագրի գործողության ավարտից (լուծումից) հետո Բաժանորդը Սարքը վերադարձնում է սարքին վիճակում՝ հաշվի առնելով բնական մաշվածությունը:
5.10. Օպերատորն իրավունք ունի Բաժանորդի տարածքում Ցանցային միացումներ կատարելու համար Բաժանորդից պահանջելու միացման վճար:
5.11. Օպերատորն իրավունք ունի սահմանելու և կիրառելու հատուկ պայմաններ կամ սահմանափակումներ իր կողմից օգտագործման իրավունքով տրամադրվող Սարքի նկատմամբ:
5.12. Օպերատորը պատասխանատու չէ իր կողմից տրամադրված Սարքի միջոցով Բաժանորդին պատճառված վնասի համար, եթե դա տեղի է ունեցել Բաժանորդի կողմից Սարքի՝ ոչ պատշաճ օգտագործման արդյունքում:
5.13. Սարքի կորստի կամ գողության դեպքում Բաժանորդը պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Օպերատորին:
5.14. Բաժանորդը պատասխանատվություն է կրում իրեն տրամադրված Սարքի միջոցով երրորդ անձանց կողմից Ծառայությունների ցանկացած օգտագործման համար, ինչպես նաև Բաժանորդին տրամադրված Սարքի՝ երրորդ անձանց կողմից ոչ պատշաճ օգտագործման համար: Տվյալ դեպքերում մինչև Սարքի կորստի կամ գողության մասին Օպերատորին պատշաճ տեղեկացումը, տվյալ Սարքն օգտագործող կհամարվի Բաժանորդը:
5.15. Օպերատորը պարտավորվում է Բաժանորդի կողմից Սարքի կորստի կամ գողության մասին պատշաճ ծանուցվելու դեպքում կասեցնել Ծառայությունների մատուցումը` Բաժանորդի կողմից Ծառայությունների կասեցման պահանջ ներկայացնելու պահից:
5.16. Բաժանորդն իրավունք չունի օգտագործելու Սարքն այլ սարքերի հետ, որոնք նախատեսված չեն նման օգտագործման համար կամ օգտագործել Սարքն որևէ այլ կերպ, որը կարող է վնաս հասցնել Սարքին, Ցանցին կամ որևէ ձևով ազդել Սարքի և/կամ Ցանցի գործառնության վրա:
5.17. Օպերատորի կողմից Բաժանորդին տրամադրվող Սարքը, ինչպես նաև դրանց պատկանելիքներն ու մասերը և/կամ դրանց վրա Օպերատորի կողմից կատարված ցանկացած փոփոխությունները, բարելավումները, վերանորոգման աշխատանքների արդյունքները Օպերատորի սեփականությունն են և Բաժանորդը չի կարող այն փոխանցել, վարձակալությամբ տրամադրել կամ փոփոխության ենթարկել որևէ կերպ:
5.18. Սարքը հանձնվում է Բաժանորդին և հետ է վերցվում Բաժանորդից Կողմերի միջև կազմված և Բաժանորդային պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հանձնման-ընդունման ակտի հիման վրա:
5.19. Սարքի ոչ պատշաճ օգտագործման, պատահական կորստի, վնասվածքի կամ հափշտակության ռիսկը փոխանցվում է Բաժանորդին` Սարքի հանձնմանընդունման ակտը ստորագրելուց հետո:
5.20. Սարքի կորստի, հափշտակության կամ վնասման դեպքում Բաժանորդին նոր Սարքի տրամադրումը հնարավոր է միայն Բաժանորդի կողմից հին Սարքի համար փոխհատուցում վճարելուց հետո:
5.21. Օպերատորը պարտավորվում է անվճար փոխարինել Բաժանորդին տրամադրված Սարքը նոր Սարքով, եթե Օպերատորի կողմից հայտնաբերվել են հին Սարքի արտադրական թերություններ:
5.22. Օպերատորի կողմից Սարքը վերադարձնելու պահանջը ստանալու պահից (նույնիսկ Սարքի ժամանակավոր վերադարձման դեպքում) Բաժանորդը պարտավորվում է անհապաղ դադարեցնել Սարքի օգտագործումը և առավելագույնը 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ինքնուրույն վերադարձնել Սարքը և Սարքի պատկանելիքները կամ Օպերատորի մասնագետների համար ստեղծել հնարավորություն Սարքը և Սարքի պատկանելիքները ապամոնտաժելու համար:
5.23. Պայմանների 5.13 և 6.8 կետերում նշված ժամկետում և դեպքում, Բաժանորդը Հանձնման-ընդունման ակտում նշված Սարքը, դրա պատկանելիքները հետ չվերադարձնելու դեպքում, պարտավոր է ժամկետը լրանալուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Օպերատորին վճարել Հանձնմանընդունման ակտում նշված Սարքի և դրա պատկանելիքների արժեքը /գումարը/:
6.1. Օպերատորը մատուցում է Հայաստանի Հանրապետությունում հանրային էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) և հարակից այլ ծառայություններ: Օպերատորը լիազորված է և գործում է «Viva» ապրանքային նշանի «Վիվա Արմենիա», «Վիվա Armenia ֆիրմային անվանման ներքո:
6.2. Ծառայությունների նկարագրությունը, Ծառայությունների նկատմամբ կիրառելի սակագները, պայմանները և կանոնները սահմանվում են Օպերատորի կողմից: Օպերատորը կարող է որպես մեկ ծառայություն մատուցել ծառայությունների միասնական փաթեթ:
6.3. Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունների, Սակագնային պլանների/փաթեթների առանձնահատկությունները, բնույթը, տեսակը, նկարագրությունը, դրանց նկատմամբ կիրառվող սակագները, զեղչային ու այլ առաջարկները և այլ տեղեկություններ մանրամասնորեն ներկայացվում են Վաճառքի բաժնի ներկայացուցիչների կողմից և Պաշտոնական վեբ-կայքում:
6.4. Ծառայությունները մատուցվում են Օպերատորի ցանցի առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում:
6.5. Օպերատորի կողմից սահմանված դեպքերում Ծառայությունները կարող են մատուցվել Օպերատորի և իր կողմից նշված երրորդ անձանց կողմից համատեղ:
6.6. Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունները հետևյալն են`
6.6.1. «Լայնաշերտ ինտերնետ»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված Սարքի կամ Բաժանորդի սարքի Ցանցին միացում, որի միջոցով Բաժանորդը հնարավորություն է ստանում մուտք գործել ինտերնետ առանց Օպերատորի կողմից փոխանցվող տեղեկության բովանդակության վերահսկողության:
6.6.2. «Ֆիքսված հեռախոսակապ»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված Սարքի կամ Բաժանորդի սարքի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդային ցանցին միացում, ինտերնետի և/կամ հեռախոսացանցի միջոցով ձայնային ազդանշանների փոխանցում (VoIP) տեղական, միջքաղաքային և միջազգային մակարդակներում առանց Օպերատորի կողմից փոխանցվող տեղեկության բովանդակության վերահսկողության:
6.6.3. «Տվյալների փոխանցում»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված Սարքի կամ Բաժանորդի սարքի Ցանցին միացում, որի միջոցով Բաժանորդը հնարավորություն է ստանում կապ հաստատել 2 կամ ավելի կետերի միջև IP ցանցի միջոցով առանց Օպերատորի կողմից փոխանցվող տեղեկության բովանդակության վերահսկողության:
6.6.4. «իրական IP հասցեյի» (հասցեների) տրամադրում՝ Օպերատորի կողմից Բաժանորդին ինտերնետ հասանելիության ծառայության շրջանակում հավելյալ իրական անփոփոխ IP հասցեի տրամադրում։
6.7. Օպերատորի և իր կողմից նշված երրորդ անձանց կողմից համատեղ մատուցվող Ծառայությունները հետևյալն են`
6.7.1. «IP հեռուստատեսություն»` Օպերատորի կողմից Բաժանորդի մոտ տեղադրված Սարքի կամ Բաժանորդի սարքի Ցանցին միացում հեռարձակման կամ վերահեռարձակման ծառայությունների մատուցման նպատակով, որոնց ընթացքում տվյալները փոխանցվում են IP պրոտոկոլի (Internet Protocol) տվյալների փոխանցման ցանցի օգնությամբ: Ծառայությունը մատուցվում է Հեռուստառադիոհեռարձակման/վերահեռարձակման ծառայություն մատուցողի կողմից:
6.8. Ծառայությունները մատուցվում են Բաժանորդին օգտագործման իրավունքով տրամադրված Սարքի կամ Բաժանորդի` Օպերատորի կողմից սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխանող սարքի Ցանցին միացման եղանակով:
6.9. Ծառայությունները մատուցվում ենհետվճարային հիմունքներով:
6.10. Ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
6.11. Դառնալով Բաժանորդային պայմանագրի կողմ` Բաժանորդը տալիս է իր համաձայնությունը ստանալու գովազդային, առևտրային և/կամ այլ հաղորդագրություններ Օպերատորի կողմից մատուցվող Ծառայությունների վերաբերյալ օպերատորի բջջային ցանցի միջոցով, որի բաժանորդը նա հանդիսանում է և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով, որը Բաժանորդը նշել է Դիմումի մեջ: Դրանք ստանալուց հրաժարվելու ցանկության մասին Բաժանորդը պետք է գրավոր տեղեկացնի Օպերատորին:
6.12. Բաժանորդը համաձայն է ստանալ գովազդ Օպերատորի ցանցերի միջոցով: Հրաժարվելու դեպքում Բաժանորդը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Օպերատորին
7.1. Այլ բան սահմանված չլինելու դեպքում Օպերատորը Ծառայությունները մատուցում է շուրջօրյա (շաբաթը յոթ օր, օրը քսանչորս ժամ) ռեժիմով՝ առանց ընդհատումների:
7.2. Օպերատորը մատուցում է Ծառայությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Օպերատորին տրված լիցենզիային և թույլտվություններին համապատասխան:
7.3. Օպերատորը պարտավորվում է ձեռնարկել իրեն հասանելի բոլոր անհրաժեշտ միջոցները Ծառայությունների անխափան մատուցումն ապահովելու նպատակով:
7.4. Այնուամենայնիվ, Բաժանորդը սույնով ընդունում է, որ Ծառայությունների մատուցումը և դրանց որակը կախված է ոչ միայն Օպերատորից, այլ նաև Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, որոնց համար Օպերատորը պատասխանատվություն չի կրում:
7.5. Մատուցվող Ծառայությունների որակը և ծավալը կարող է սահմանափակվել Օպերատորի կողմից` սույն Պայմանների և Օպերատորի կողմից սահմանված այլ կանոնների համաձայն:
7.6. Ծառայությունների մատուցումը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ ընդհատվել վերանորոգման և/կամ տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացման ժամանակ, որի մասին, հնարավորության դեպքում, Օպերատորը պետք է տեղեկացնի Բաժանորդներին հրապարակային հայտարարություններ անելու միջոցով:
7.7. Ծառայությունների մատուցումը կարող է ընդհատվել կամ Ծառայությունների որակը կարող է վատթարանալ տեխնիկական խափանումների դեպքում: Օպերատորը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ առաջացած տեխնիկական խափանումները ողջամիտ ժամկետում վերացնելու համար:
7.8. Ցանցի վերանորոգման, ընդլայնման, արդիականացման, ամրապնդման և/կամ պրոֆիլակտիկ աշխատանքների կատարմամբ պայմանավորված՝ Օպերատորը, նախապես էլ․նամակի միջոցով տարածում է համապատասխան տեղեկություն և/կամ իր կողմից ընդունելի այլ ձևով Բաժանորդին ծանուցելուց հետո, իրավունք ունի ժամանակավորապես դադարեցնելու Ծառայությունների մատուցումը:
7.9. Պայմանների 8.11 կետով սահմանված դեպքերում Ծառայությունների մատուցման դադարեցումը չի կարող տևել ավելի, քան 24 (քսանչորս) ժամ 1 (մեկ) ամսվա ընթացքում:
7.10. Այն դեպքում, երբ Ծառայությունների մատուցման ռեժիմը խախտվում է Պայմանների 8.7 կետում նշված հանգամանքներից տարբերվող հանգամանքներով, Բաժանորդը խափանման կամ անսարքության մասին հայտնում է Օպերատորին` զանգահարելով Զանգերի կենտրոն 060-61-00-00 հեռախոսահամարով կամ գրավոր ձևով դիմելով Օպերատորին info@viva.am էլ․հասցեյով:
7.11. Պայմանների 8.14 կետով սահմանված դեպքում Օպերատորը պարտավոր է Բաժանորդի կողմից խափանման կամ անսարքության մասին տեղեկությունը հայտնելուց հետո ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները:
7.12. Ցանկացած դեպքում Ծառայությունների մատուցման թերությունները վերացնելու նպատակով Բաժանորդը պարտավոր է թույլ տալ Օպերատորի ներկայացուցչին աշխատել Ցանցի, Սարքի, այլ uարքավորումների վրա, uահմանաբաժան կետի վրա, Ցանցին, Սարքին, հեռախոuացանցին, տվյալների փոխանցման ցանցին կամ ինտերնետային ցանցին միացված լարերի և վերջնակետային սարքավորումների վրա:
7.13. Ծառայությունների մատուցման թերությունների վերացման ծախսերը կրում է Բաժանորդը, եթե թերություններն առաջացել են Բաժանորդի մեղքով:
8.1. Ծառայությունների տեսակի, արժեքի և բնութագրի վերաբերյալ տեղեկությունները զետեղված են Բաժանորդային պայմանագրում կամ Օպերատորի պաշտոնական վեբ-կայքում:
8.2. Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Բաժանորդի կողմից ընտրված Սակագնային պլանի/փաթեթի համար Օպերատորի կողմից սահմանված սակագները, որոնք նկարագրված են բաժանորդային պայմանագրում և ներկայացված են Օպերատորի Վաճառքի բաժնի ներկայացուցիչների կողմից:
8.3. Ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն սակագնային պլանի պայմաններին համաձայն, ինչպես նաև կարող է պահանջվել երաշխիքային դեպոզիտ կամ այլ ապահովություն:
8.4. Բաժանորդը պարտավոր է սահմանված ժամկետում մարել մատուցված Ծառայությունների համար հաշվարկված պարտավորությունները:
8.5. Օպերատորը մինչև Հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային օրը տեղեկություն է տրամադրում Բաժանորդին տրամադրված Ծառայությունների արժեքի մասին: Բաժանորդի կողմից բաժանորդային պայմանագրում հատուկ նշելու դեպքում մատուցված Ծառայությունների հաշիվը կարող է ներկայացվել գրավոր, հաշիվ-ապրանքագրի կամ այլ փաստաթղթի ձևով:
8.6. Ընթացիկ ամսվան նախորդող ամիսների Բաժանորդինտրամադրված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի հիմք է հանդիսանում Օպերատորի Բիլինգային համակարգի հաշվարկը, որի հիման վրա կարող է տրամադրվել հաշվարկային փաստաթուղթ:
8.7. Եթե այլ բան սահմանված չէ Սակագնային փաթեթի նկարագրությամբ, Բաժանորդը պարտավոր է ինքնուրույն ճշտել վճարման ենթակա գումարը և Հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա մինչև 25-ը ներառյալ վճարել Օպերատորի կողմից Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված գումարը` անկախ այն հանգամանքից Բաժանորդը տվյալ ամիս օգտվել է Ծառայություններից, թե` ոչ: Բաժանորդը կարող է վճարումը կատարել անկանխիկ: Անկանխիկ վճարումը պետք է կատարվի Օպերատորի կողմից Պաշտոնական վեբ-կայքում և/կամ Բաժանորդային Պայամանագրում նշված բանկային հաշվեհամարին կամ առցանց էլեկտրոնային վճարային համակարգերի կամ Օպերատորի գործակալների միջոցով: Օպերատորի գործակալների մասին տեղեկությունը, որոնց միջոցով Բաժանորդը կարող է կատարել անկանխիկ վճարումը, հրապարակվում է Պաշտոնական վեբ-կայքում:
8.8. Սակագնային պլանով նախատեսված լինելու կամ Բաժանորդի կողմից համապատասխան դիմումը ստանալու դեպքում հաշվարկային փաստաթղթերը փոստով կամ էլեկտրոնային փոստով առաքվում են Բաժանորդին:
8.9. Բաժանորդը պարտավոր է ստուգել և Օպերատորին գրավոր հայտնել ամսական հաշիվներում տեղ գտած անհամապատա-սխանությունների մասին մինչև մատուցված Ծառայությունների համար վճարում կատարելը: Բաժանորդը, վճարելով մատուցված Ծառայությունների համար, հաստատում է այն, որ Օպերատորի կողմից ներկայացված հաշիվը չի վիճարկում:
8.10. Հաստատված հաշիվը հավաստում է նշված ամսվա համար մատուցված Ծառայությունների ընդունումը:
8.11. Օպերատորը Բաժանորդի հաշվի, ինչպես նաև նրան մատուցված Ծառայությունների վերաբերյալ տեղեկությունը պարտավոր է պահպանել 1 (մեկ) տարի, որից հետո Օպերատորը կարող է մերժել Բաժանորդին նրա հաշվի կամ նրան մատուցված Ծառայությունների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը:
8.12. Բաժանորդի վճարման պարտավորությունը համարվում է կատարված վճարման ենթակա գումարը Օպերատորի Բիլինգային համակարգ մուտքագրման պահից:
8.13. Վճարման պարտավորությունը համարվում է կատարված այն պահին, երբ վճարված գումարը հանձնվում է Օպերատորի դրամարկղ կամ` մուտքագրվում Օպերատորի բանկային հաշվին:
8.14. Բաժանորդի օգտին վճարում կատարող ցանկացած անձ համարվում է Բաժանորդի կողմից վճարման համար պատշաճ կերպով լիազորված և այդ լիազորության իրականացման նպատակով վերջինի անունից և համար գործող:
8.15. Միայն Բաժանորդի գրավոր դիմումի հիման վրա Օպերատորը լիազորվում է ուղղումներ կատարելու սխալ վճարումներում, ներառյալ սխալ վճարման փոխանցումը Բաժանորդի հաշվից ճիշտ հասցեատիրոջը: Օպերատորը պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով Բաժանորդի կրած վնասների համար:
8.16. Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով` մատուցված որոշ ծառայությունների համար Բաժանորդից գանձվող գումարները կարող են Անձնական հաշվում արտացոլվել ուշացումով:
8.17. Օպերատորն իրավունք ունի օգտագործելու Բաժանորդի կողմից վճարված երաշխիքային դեպոզիտի կամ/և կանխավճարային գումարը Բաժանորդի ժամկետանց պարտքերը մարելու համար:
8.18. Բաժանորդային պայմանագրի շրջանակներում ընտրված բոլոր սակագնային փաթեթների հաշվառումը Բիլինգային համակարգում իրականացվում է մեկ անձնական հաշվով և մեկ ընդհանուր հաշվեկշռով:Սա նշանակում է, որ առանձին սակագնային փաթեթի կամ ծառայության մակարդակում հաշվառում չի իրականացվում, և մատուցված ծառայությունների դիմաց հաշվեգրումները նվազեցնում են ընդհանուր հաշվեկշիռը, իսկ կատարված վճարումները բարձրացնում են հաշվեկշիռը: Ընտրանքային վճարման հնարավորություն անձնական հաշվում ներառված առանձին ծառայության համար Բաժանորդին չի տրամադրվում:
9.1. Օպերատորն իրավունք ունի առանց Բաժանորդին նախօրոք ծանուցելու միակողմանի կասեցնելու կամ դադարեցնելու Բաժանորդին մատուցվող Ծառայությունները, ինչպես նաև ապամոնտաժել իր մալուխներն ու Սարքը այն դեպքում, երբ վերջինս մինչև Պայմաններով նախատեսված Ծառայությունների համար վճարման ժամկետի վերջին օրը վճարում չի կատարում: Օպերատորը կարող է գանձել վճար` կասեցված Ծառայությունները վերաակտիվացնելու կամ ապամոնտաժված մալուխներն ու Սարքը կրկին տեղադրելու և Օպերատորի ցանցին վերամիացնելու համար: Ամեն դեպքում Ծառայությունների մատուցման կասեցումը կամ դադարեցումը և/կամ Սարքի, մալուխի ապամոնտաժումը չի ազատում Բաժանորդին իր պարտք մնացած գումարը(վճարը) Օպերատորին վճարելու պարտավորությունից:
9.2. Որոշ դեպքերում Բաժանորդը վճարում է Ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար միացման միանվագ վճար՝ ըստ Օպերատորի գնացուցակի:
9.3. Օպերատորն իրավունք ունի կասեցնելու Ծառայությունների մատուցումը նաև այն դեպքերում, երբ.
9.3.1. Բաժանորդը Օպերատորի ցանցին միացրել է չuերտիֆիկացված կամ Օպերատորի կողմից հայտարարված տեխնիկական պայմաններին չհամապատասխանող վերջնակետային uարքավորումներ կամ սարքեր, կամ
9.3.2. Բաժանորդը Օպերատորի ցանցին միացրել է այնպիuի վերջնակետային uարքավորումներ, որոնք համատեղելի չեն կամ միջամտում են Օպերատորի ցանցի աշխատանքին կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններից oգտվելու` ուրիշների հնարավորությանը, կամ
9.3.3. Սահմանափակումը կամ կաuեցումն անհրաժեշտ է uարքավորումների կամ Ցանցի, գծի ենթակառուցվածքների տեղադրման, վերանորոգման, փոխարինման կամ պահպանման համար, կամ
9.3.4. Բաժանորդը խախտում է Պայմանները, կամ
9.3.5. Օպերատորը հայտնաբերում է, որ Բաժանորդը ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել Ծառայությունների համար դիմելիu:
9.4. Բաժանորդն իրավունք ունի Ծառայությունների մատուցումը մինչև 60 (վաթսուն) օր ժամկետով անվճար կասեցնելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու Օպերատորին՝ նախատեսված կասեցման օրվանից առնվազն 1 (մեկ) օր առաջ` նշելով Ծառայությունների մատուցումը կասեցնելու կոնկրետ ժամանակահատվածը և վճարելով համապատասխան վճարը և Ծառայությունների դիմաց գոյացած պարտքը դիմումի ներկայացման օրվա դրությամբ: Բաժանորդն իրավունք ունի Ծառայությունների մատուցումը կասեցնելու վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու Օպերատորին մեկ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը երկու անգամ, ընդ որում` կասեցման ժամկետների գումարային տևողությունը չպետք է գերազանցի 12 (տասներկու) ամիսը: Բաժանորդի կողմից Դիմումում նշված Ծառայությունների մատուցումը ժամանակավորապես կասեցնելու ժամկետը լրանալուց հետո Բաժանորդին մատուցվող Ծառայություններն ավտոմատ կերպով վերսկսվում են:Սույն կետի իմաստով Բաժանորդն իրավունք ունի կասեցնելու Բաժանորդային պայմանագրով ընտրված Ծառայություններից յուրաքանչյուրը, կամ բոլորը միասին:
9.5. Սույն Պայմաններով սահմանված վճարման ժամկետի ավարտից հետո այլ գրավոր համաձայնության բացակայության դեպքում` Պայմանագիրը կհամարվի լուծված առանց որևէ ծանուցման անհրաժեշտության, եթե Բաժանորդը մինչև Ծառայությունների ամբողջությամբ կասեցմանը հաջորդող երկրորդ ամսվա 25-ը (ներառյալ) չդիմի Օպերատորին ամբողջությամբ կասեցված Ծառայությունները վերականգնելու համար (ընդ որում՝ ամբողջությամբ կատարելով Օպերատորի հանդեպ պարտավորությունները)` անկախ Ծառայությունների կասեցման պատճառներից.
9.6. Բաժանորդի դիմումի հիման վրա կամ սույն Պայմաններով կամ Բաժանորդի կողմից Բաժանորդային պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման հիմքով Բաժանորդային պայմանագրի լուծման դեպքում Բաժանորդը պարտավոր է Օպերատորին վճարել մինչև Բաժանորդային պայմանագրի լուծումը փաստացի մատուցված Ծառայությունների արժեքը, ներառյալ ամսական բաժանորդային վճարը (եթե Բաժանորդին մատուցված Ծառայության համար Օպերատորի կողմից սահմանված է ամսական բաժանորդային վճար):
9.7. Բաժանորդային պայմանագրի ցանկացած հիմքով լուծման դեպքում Բաժանորդը պարտավոր է վերադարձնել Սարքը և Սարքի տեղադրման/գործածման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներն այն վիճակում, ինչ վիճակում դրանք ստացել էր Օպերատորից` հաշվի առնելով Սարքի բնականոն մաշվածությունը: Սարքը, Սարքի տեղադրման/գործածման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները Բաժանորդի կողմից Օպերատորին Պայմաններին համապատասխան վերադարձնելու փաստը հաստատվում է հանձնման-ընդունման ակտով: Բաժանորդի կողմից Սարքը և/կամ Սարքի տեղադրման/գործածման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներն Օպերատորին վերադարձնելուց հրաժարվելու կամ դրանց վերադարձի անհնարինության դեպքում Բաժանորդը պարտավոր է Օպերատորին վճարել դրանց արժեքը՝ համաձայն Բաժանորդային պայմանագրի:
9.8. Պայմանների 9.6. կետում նշված որևէ հիմքով Բաժանորդային պայմանագրի լուծման դեպքում Բաժանորդը պարտավոր է նաև Օպերատորին վճարել Ծառայությունների մատուցումն ապահովելու համար Օպերատորի կողմից կատարված աշխատանքների արժեքը՝ Բաժանորդային պայմանագրով սահմանված դեպքերում:
9.9. Օպերատորը կասեցնում է Ծառայության մատուցումը, եթե Բաժանորդը ժամանակին չի վճարել Ծառայության համար՝ դրանից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ էլ. Փոստի, SMS-ի կամ հեռախոսազանգի միջոցով տեղեկացնելով Բաժանորդին, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
10.1. Օպերատորը կարող է սեփական հայեցողությամբ կատարել հրապարակային առաջարկ (օֆերտա) Պայմաններում, սակագնային պլաններում/փաթեթներում, սակագներում և/կամ կանոններում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին` դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն 3 (երեք) օր առաջ Օպերատորի պաշտոնական վեբ‑կայքում այդ փոփոխությունները կամ լրացումները հրապարակելու միջոցով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ փոփոխությունների կամ լրացումների մասին Բաժանորդներին էլեկտրոնային նամակների կամ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ծանուցելով, բացառությամբ այն դեպքերի, երբ Բաժանորդը գրավոր կարգով հրաժարվել է սույն կետում նշված ծանուցումը ստանալուց: Պայմաններում, կիրառվող սակագնային պլաններում/փաթեթներում, սակագներում և/կամ կանոններում նախատեսվող՝ Բաժանորդի իրավական վիճակը վատթարացնող փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում Օպերատորը պարտավոր է դրանց ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օր առաջ այդ փոփոխությունները կամ լրացումները հրապարակել իր պաշտոնական վեբ‑կայքում, ինչպես նաև այդ փոփոխությունների կամ լրացումների մասին տեղեկատվությունը էլեկտրոնային նամակների կամ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ուղարկել Բաժանորդներին, բացառությամբ այն դեպքերի, երբ Բաժանորդը գրավոր կարգով հրաժարվել է սույն կետում նշված ծանուցումը ստանալուց:
10.2. Պայմանների 10.1 կետի համաձայն Օպերատորի կողմից առաջարկված՝ Բաժանորդի իրավական վիճակը վատթարացնող փոփոխությունների կամ լրացումների հետ համաձայն չլինելու դեպքում Բաժանորդն իրավունք ունի միակողմանի կարգով լուծելու Բաժանորդային պայմանագիրը մինչև փոփոխությունների կամ լրացումների ուժի մեջ մտնելու համար նախատեսված ժամկետի լրանալը (բացառությամբ եթե այդ փոփոխությունները կամ լրացումները պայմանավորված են ՀՀ օրենսդրության պահանջներով)` այդ մասին գրավոր և/կամ Օպերատորի կողմից ընդունելի այլ եղանակով ծանուցելով Օպերատորին, իսկ եթե նշված ժամկետում այդպիսի ծանուցում ստացված չէ Օպերատորի կողմից և Բաժանորդը շարունակում է օգտվել Ծառայություններից, ապա փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին Օպերատորի առաջարկը կհամարվի Բաժանորդի կողմից գործողությամբ ընդունված (ակցեպտավորված):
10.3. Պայմանների 10.2. կետում նշված դեպքում Բաժանորդային պայմանագրի միակողմանի կարգով լուծման արդյունքում Բաժանորդից որևէ հավելյալ վճար (տույժ, տուգանք կամ հրաժարագին) չի կարող գանձվել: Միևնույն ժամանակ, մինչև Բաժանորդային պայմանագրի լուծումը Օպերատորի կողմից Բաժանորդին փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարելու՝ Բաժանորդի պարտավորությունը շարունակում է գործել մինչև դրա ամբողջական կատարումը:
11.1. Բոլոր այն տեղեկությունները, որոնք Օպերատորը պարտավոր է տրամադրել Բաժանորդին, զետեղվում են Օպերատորի Պաշտոնական վեբ-կայքում և/կամ Վաճառքի բաժնի կողմից տրամադրված նյութերում` բացառությամբ այն տեղեկությունների, որոնց համար Պայմաններով կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է տրամադրման այլ ձև:
11.2. Օրենքով, Բաժանորդային պայմանագրով նախատեսված կամ այլ դեպքերում, երբ Օպերատորը պարտավոր է գրավոր ծանուցում ուղարկել Բաժանորդին, գրավոր ծանուցումը Բաժանորդին է հանձնվում Օպերատորի Վաճառքի բաժնի ներկայացուցչի կողմից կամ ուղարկվում է փոստով` պատվիրված նամակով Բաժանորդի կողմից Դիմումի մեջ նշված հասցեով, որը համարվում է պատշաճ ծանուցում` անկախ այն հանգամանքից` Բաժանորդն իրականում ստացել է ծանուցումը, թե ոչ: Բաժանորդի կողմից Օպերատորին ուղարկված կամ Վաճառքի բաժնի ներկայացուցիչի կողմից տրամադրված գրավոր ծանուցումն ստանալուց հրաժարվելը համարվում է պատշաճ ծանուցում:
11.3. Բաժանորդի կողմից Օպերատորին ներկայացված փաստաթղթերով հավաստվող տվյալների փոփոխության դեպքում Բաժանորդը պարտավոր է 30 (երեսուն) օրվա ընթացքում այդ մասին հայտնել Օպերատորին և ներկայացնել նոր տվյալները հավաստող փաստաթղթերը:
11.4. Բաժանորդի կողմից Օպերատորին ուղղված ցանկացած գրավոր դիմում կամ ծանուցում պետք է հանձնվի Օպերատորի Վաճառքի բաժնի ներկայացուցիչին կամ ուղարկվի փոստային ծառայության միջոցով: Օպերատորի Վաճառքի և սպասարկման սրահների մասին տեղեկությունները հրապարակվում են Պաշտոնական վեբ-կայքում:
11.5. Բաժանորդի հիմնավորված պահանջով Օպերատորը կարող է նրան տրամադրել IP հասցեներ Ծառայությունից օգտվելու համար: IP հասցեները տրամադրվում են Օպերատորի կողմից սահմանված կարգով և գնացուցակին համապատասխան: IP հասցեի դիմաց վճարումը կատարվում է Ծառայության համար կատարվող վճարման սկզբունքով:
11.6. Ծառայությունը ակտիվանում է Օպերատորի կողմից սահմանված ընթացակարգերին համապատասխան: Օպերատորը Ծառայությունների ակտիվացման ամսաթվի մասին տեղեկացնում է Բաժանորդին գրավոր եղանակով (էլ. նամակ, կարճ հաղորդագրություն և այլն): Ծառայության ակտիվացման առաջին օր է համարվում ծանուցման մեջ նշված օրը:
11.7. Օպերատորն իրավունք ունի սահմանափակելու Ծառայության մատուցումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում: Եթե սահմանափակումն իրականացվում է այն հանգամանքների պատճառով, որոնք առաջացել են Բաժանորդի մեղքով, ապա սահմանափակման կիրառման ընթացքում հաշվեգրված և վճարված գումարները ենթակա չեն վերադարձման:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: