1. Սահմանումներ
«Ընդհանուր դրույթներ և պայմաններ»՝ սույն փաստաթուղթը:
«Օպերատոր» կամ «Viva»՝ «Վիվա Արմենիա» Փակ Բաժնետիրական Ընկերություն, որը հիմնադրվել է օրինական կարգով և ունի Հայաստանի Հանրապետությունում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու հավաստագիր:
«Ավելացված Արժեքի Ծառայությունների Մատուցող» կամ «ԱԱԾՄ»` անձ, որի հետ Օպերատորն ունի ինտերակտիվ ծառայությունների կամ էլեկտրոնային բովանդակության մատուցման պայմանագիր: Բաժանորդներին հասանելի ինտերակտիվ ծառայությունների և էլեկտրոնային բովանդակության ցանկը, ԱԱԾՄ-ի կոնտակտային տվյալները, ԱԱԾՄ-ի վեբ կայքերը և Ծառայությունների սակագները տեղադրվում են Օպերատորի կայքում: Եթե Օպերատորի վեբ կայքում որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ նշված չէ որպես ԱԱԾՄ որոշակի ինտերակտիվ ծառայությունների կամ էլեկտրոնային բովանդակության համար, այդպիսի ծառայությունը կամ բովանդակությունը համարվում է տրամադրված Օպերատորի կողմից, և Օպերատորն այդ դեպքում սույնով համարվում է նման ծառայության կամ բովանդակության ԱԱԾՄ:
«Բաժանորդ»` Օպերատորի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանկացած կանխավճարային կամ հետվճարային բաժանորդ:
«Ծառայություն»՝ Բաժանորդի պահանջով ինտերակտիվ ծառայության կամ էլեկտրոնային բովանդակության տրամադրումը:
«Ծառայության վճար»՝ Բաժանորդի կողմից պահանջված Ծառայության դիմաց Բաժանորդից գանձվող վճար: Ծառայության վճարը պահանջված Ծառայության դիմաց Բաժանորդի կողմից վճարվող վերջնական գումարի չափն է:
«Պահանջ»՝ ցանկացած հարցում, ներառյալ՝ ցանկացած հաղորդագրություն, կոդ, հրաման, զանգ կամ ազդանշան, որն Օպերատորը ստանում է Բաժանորդի համարից SMS-ի, IVR-ի, USSD-ի միջոցով կամ այլ միջոցներով, որոնք սովորաբար օգտագործվում են Ծառայությունների համար դիմելիս, ինչպես նկարագրված է Օպերատորի կայքում:
«IVR»՝ (Interactive Voice Response system) Ինտերակտիվ ձայնային պատասխանի համակարգ:
«SMS»՝ Կարճ հաղորդագրությունների համակարգ կամ ըստ համատեքստի՝ Կարճ հաղորդագրությունների համակարգով ուղարկված հաղորդագրություն:
«USSD»՝ (Unstructured Supplementary Service Data) Չհամակարգված լրացուցիչ ծառայության տվյալներ:
«Օպերատորի վեբ կայք»՝ Օպերատորի պաշտոնական վեբ կայքը, որը գործում է www.viva.am ինտերնետային հասցեով:
«ԱԱԾՄ-ի վեբ կայք»՝ ԱԱԾՄ-ի վեբ կայքը, որը նշված է Օպերատորի վեբ կայքում:
«Կողմ»՝ Օպերատորը, ԱԱԾՄ-ն կամ Բաժանորդը:
2. Ընդհանուր դրույթներ և պայմաններ
2.1. Սույն փաստաթուղթը սահմանում է Օպերատորի կողմից Բաժանորդներին մատուցվող Ծառայությունների ընդհանուր պայմանները:
2.2. Օպերատորը հավաստիացնում է, որ Օպերատորի վեբ կայքում նշված յուրաքանչյուր ԱԱԾՄ ծանոթացել և պարտավորվել է հետևել Ընդհանուր պայմանների պահանջներին:
2.3. Համապատասխան բաժանորդային պայմանագրով Օպերատորի կողմից մատուցվող էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններին վերաբերող պայմանները, որոնք չեն հակասում Ընդհանուր պայմաններին, համարվում են սույն փաստաթղթում ներառված և վերաբերում են Ծառայություններին:
3. Հատուկ պայմաններ
3.1. Յուրաքանչյուր Ծառայության տրամադրումը կարող է կանոնակարգվել ըստ Օպերատորի և/կամ ԱԱԾՄ-ի վեբ կայքերում հրապարակված հատուկ պայմանների:
3.2. Ծառայություններ մուտք գործելու համար օգտագործվող համարները կամ կոդերը, ցանկացած համարների կամ կոդերի համար նախատեսված Ծառայությունները, ինչպես նաև յուրաքանչյուր Ծառայության համար կիրառվող Ծառայության վճարները և Հատուկ պայմանները կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել առանց նախնական ծանուցման: Նման փոփոխությունները պարտադիր տեղադրվում են միայն Օպերատորի վեբ կայքում, իսկ հնարավորության դեպքում նաև ԱԱԾՄ-ի վեբ կայքում: Բացի այդ, սահմանվում է, որ Հատուկ պայմանները կարող են մանրամասնորեն չարտացոլվել Օպերատորի կամ ԱԱԾՄ-ի գովազդային նյութերում: Հետևաբար, նախքան որևէ Ծառայությունից օգտվելը, Բաժանորդները պարտավորվում են ծանոթանալ Հատուկ պայմաններին և Ծառայության վճարներին:
3.3. Սույն Ընդհանուր պայմաններն առանձին Ծառայության նկատմամբ կիրառելի Հատուկ պայմանների հետ միասին համարվում են Օպերատորի կողմից նման Ծառայություն մատուցելու համար Բաժանորդներին արվող հրապարակային առաջարկ (օֆերտա): Օպերատորի կողմից Բաժանորդի պահանջը ստանալուց հետո Օպերատորի հրապարակային առաջարկը համարվում է Բաժանորդի կողմից հասկացված և ընդունված և հանդիսանում է պարտադիր համաձայնություն, որը կարգավորում է Բաժանորդի, Օպերատորի, ԱԱԾՄ-ի և, անհրաժեշտության դեպքում, երրորդ կողմերի հարաբերությունները:
4. Ծառայություններ
4.1. Ծառայությունները տրամադրվում են Բաժանորդի պահանջի հիման վրա: Օպերատորը Բաժանորդների պահանջները փոխանցում է ԱԱԾՄ-ներին և դրանք մշակվում են վերջիններիս կողմից, իսկ ԱԱԾՄ-ների և Բաժանորդների միջև ցանկացած տրաֆիկ փոխանցվում է Օպերատորի կողմից առանց բովանդակության փոփոխության:
4.2. Օպերատորը չի երաշխավորում որևէ Ծառայության համապատասխանությունը որևէ հատուկ նպատակի: Բաժանորդները Ծառայություններից օգտվում են սեփական ռիսկով և պատասխանատվությամբ: Եթե այլ բան սահմանված չէ, Ծառայությունները չեն կարող օգտագործվել Բաժանորդների կողմից առևտրային նպատակներով:
4.3. Ծառայությունները հասանելի են Օպերատորի ցանցի ծածկույթում: Ծառայությունների հասանելիությունը մեծապես կախված է Օպերատորի և ԱԱԾՄ-ի տեխնիկական հնարավորություններից, ինչպես նաև իրենց վերահսկողությունից դուրս գտնվող այլ գործոններից:
4.4. Եթե Բաժանորդը Ծառայություններից օգտվելիս հանդիպում է որևէ խնդրի, նման խնդիրների մասին անհրաժեշտ է զեկուցել Օպերատորին կամ ԱԱԾՄ-ին 24 ժամվա ընթացքում: Դրանից հետո ոչ մի հայտ չի ընդունվելու:
5. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
5.1. Օպերատորն իրավունք ունի փոփոխելու, հետաձգելու կամ չեղարկելու ցանկացած Ծառայություն առանց նախնական ծանուցման:
5.2. Օպերատորը պարտավոր է.
5.2.1. Տրամադրել Ծառայություններ՝ Բաժանորդների կողմից Պահանջը ստանալու դեպքում,
5.2.2. Գրանցել Բաժանորդներից ստացված Պահանջը 2 (երկու) ամիսների ընթացքում, և Բաժանորդներից գանձել վճարները՝ այդ գրառումներին համապատասխան,
5.2.3. Բաժանորդներին տրամադրել հաճախորդների սպասարկման ծառայություններ,
5.3. Բաժանորդը պարտավոր է.
5.3.1. Ծանոթանալ և հետևել Ընդհանուր դրույթներին և պայմաններին, ինչպես նաև կիրառելի Հատուկ դրույթներին և պայմաններին, որոնք գործում են Պահանջի ներկայացման պահին,
5.3.2. Օգտագործել համապատասխան բջջային հեռախոս Պահանջ ներկայացնելու և Ծառայություններ ստանալու համար,
5.3.3. Վճարել Պահանջի դիմաց,
5.3.4. Չօգտագործել ծառայությունները ցանկացած ապօրինի նպատակով կամ եղանակով, որը կարող է խախտել կամ վնաս հասցնել ցանկացած այլ անձի իրավունքներին,
5.3.5. Չվերավաճառել Ծառայությունը կամ սույնով ստացված ցանկացած բովանդակություն՝ առանց Օպերատորի նախնական գրավոր համաձայնության:
6. Վճարում ծառայությունների համար
6.1. Օպերատորին ներկայացված յուրաքանչյուր Պահանջի համար Բաժանորդից գանձվում է համապատասխան Ծառայության վճար:
6.2. Կանխավճարային բաժանորդագրության դեպքում Ծառայության վճարը հանվում է Բաժանորդի հաշվի մնացորդից: Հետվճարային բաժանորդագրության դեպքում Ծառայության վճարն արտացոլվում է Բաժանորդի ամսական հաշիվ-ապրանքագրում:
6.3. Օպերատորը չի ստուգում Բաժանորդի Պահանջի վավերականությունը և փոխանցում է այն ԱԱԾՄ-ին: Եթե այլ բան սահմանված չէ, և Բաժանորդի Պահանջը չի համապատասխանում Օպերատորի կամ ԱԱԾՄ-ի պահանջներին, կամ Բաժանորդի բջջային հեռախոսը հարմար չէ պահանջվող ծառայությունից օգտվելու համար, Ծառայության վճարն, այնուամենայնիվ, գանձվում է Բաժանորդի հաշվից, ասես կատարվել է Ծառայությունների պատշաճ հարցում և տրամադրում: Այնքանով, որքանով տեխնիկապես հնարավոր է, Բաժանորդը տեղեկացվում է այն մասին, որ իր Պահանջն անվավեր էր:
6.5. Բաժանորդը կարող է ստանալ փոխհատուցում միայն այն դեպքում, եթե պահանջվող Ծառայությունն անհասանելի է եղել Օպերատորի և/կամ ԱԱԾՄ-ի մեղքով:
6.6. Չնայած «Ընդհանուր դրույթների և պայմանների» այլ դրույթներին, Օպերատորը կարող է ԱԱԾՄ-ից գանձել գումար ԱԱԾՄ-ի պահանջով Բաժանորդներին հեռահաղորդակցության ծառայություններ տրամադրելու համար:
7. Սպասարկում
7.1. Հնարավոր է, որ Օպերատորը չկարողանա պատասխանել Ծառայություններին վերաբերող Բաժանորդի բոլոր հարցերին և կարող է վերահասցեագրել դրանք ԱԱԾՄ-ին:
8. Պատասխանատվության սահմանափակում
8.1. ԱԱԾՄ-ն կրում է պատասխանատվություն՝ երաշխավորելու, որ Ծառայությունները արգելված չեն օրենքով և չեն խախտում հանրային արժեքները, էթիկայի ընդունված նորմերը, մտավոր սեփականության իրավունքները, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ցանկացած այլ իրավունքները: Ընդհանուր դրույթների և պայմանների կամ Հատուկ դրույթների և պայմանների ապահովումը, կամ Օպերատորի որևէ գործողություն (կամ գործողության բացակայությունը) չի համարվում Օպերատորի կողմից ցանկացած բովանդակության արտահայտված կամ ենթադրյալ հաստատում, հավանություն կամ հավաստում:
8.2. Պահանջ ներկայացնելով՝ Բաժանորդները տալիս են համաձայնություն Օպերատորին զերծ պահել և պաշտպանել բովանդակությանը կամ Ծառայությունների համապատասխանությանը վերաբերող ցանկացած հայտերից:
8.3. Ոչ մի պարագայում Օպերատորը և ԱԱԾՄ-ը պատասխանատվություն չեն կրում որևէ ուղղակի, անուղղակի, պատահական կամ փոխկապակցված վնասների կամ կորուստների համար (ներառյալ գործի կորուստը, հնարավորության կամ նման այլ կորուստ), որոնք առաջացել են ցանկացած Ծառայության անհամապատասխանության, անհասանելիության կամ դադարեցման հետևանքով, և միայն պատասխանատու են Բաժանորդին գումարը փոխհատուցելու համար, որը գանձվել էր Օպերատորի կամ ԱԱԾՄ-ի մեղքով անհասանելի կամ չկիրառվող Ծառայությունների դիմաց:
8.4. Բաժանորդի նկատմամբ Օպերատորի և/կամ ԱԱԾՄ-ի ստանձնած պատասխանատվությունը, ամեն դեպքում, չի գերազանցում այն որոշակի Ծառայության վճարի չափը, որը գանձվել է Բաժանորդի հաշվից:
9. Մտավոր սեփականության իրավունքներ
9.1. Ծառայության մասը կազմող և հեղինակային իրավունքով պաշտպանված ցանկացած բովանդակության օգտագործման իրավունքը համարվում է շնորհված Բաժանորդին ԱԱԾՄ-ի կողմից և սահմանափակվում է միայն Բաժանորդի անձնական օգտագործմանը՝ առանց այն կոմերցիոն նպատակներով օգտագործման կամ տարածման իրավունքի:
10. Կիրառելի օրենքը և վեճերի լուծումը
10.1. Ծառայությունների շրջանակում Կողմերի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
10.2. Կողմերը ձգտում են բոլոր վեճերը լուծել բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով, իսկ փոխադարձ համաձայնությամբ չլուծվելու դեպքում վեճերը ենթակա են լուծման իրավասու դատարանների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: