Գրանցվելով «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ՝ «Օպերատոր») վեբ կայքերում և/կամ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի ցանկացած բջջային հավելվածում և/կամ ձեռնարկելով որևէ կոնկրետ գործողություն, որը ենթադրում է անձնական տվյալների գրանցում և ներկայացում՝ ֆիզիկական անձինք/բաժանորդները (այսուհետ` «Բաժանորդ») սույն գաղտնիության քաղաքականության (այսուհետ` «Քաղաքականություն») համաձայն տալիս են իրենց համաձայնությունը անձնական տվյալների մշակման համար:
Օպերատորը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Քաղաքականությունը:
Բաժանորդը պետք է պարբերաբար վերանայի սույն Քաղաքականությունը:
A) Օպերատորը սույն Քաղաքականությամբ սահմանված կարգով և նպատակներով հավաքում է ֆիզիկական անձանց անձնական տվյալները, որոնք թույլ են տալիս կամ կարող են թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնել նրա ինքնությունը, այդ թվում`
B) Օպերատորը կարող է իրականացնել անձնական տվյալների մշակում (այդ թվում՝ հավաքագրում/ամրագրում/մուտք կամ համակարգում/կազմակերպում կամ պահպանություն, օգտագործում, փոփոխություն/ուղղում, վերականգնում, փոխանցում, արգելափակում կամ ոչնչացում կամ այլ գործողություններ) հետևյալ նպատակներով՝
բիզնես նկատառումներով, ներառյալ`
Ժամանակ առ ժամանակ Օպերատորը կարող է պահանջել Բաժանորդի համաձայնությունը, որպեսզի կարողանա օգտագործել նրա անձնական տվյալները որոշակի նպատակներով:
C) Անձնական տվյալների մշակման պայմանները
Օպերատորը միշտ կվերամշակի վերոհիշյալ անձնական տվյալները՝ կիրառելի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Օպերատորը պահպանում է անձնական տվյալները՝
D) Անձնական տվյալների փոխանցում
Օպերատորը կարող է Բաժանորդների անձնական տվյալները փոխանցել երրորդ անձանց (նաև Հայաստանից դուրս) և դրանց հետ վարվել ըստ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի և դեպքերի:
E) Անձնական տվյալների պաշտպանությունև անվտանգություն
Օպերատորն օգտագործում է մի շարք անվտանգության միջոցներ և տեխնոլոգիաներ՝ ISO 27001 միջազգային ստանդարտին համապատասխան, Բաժանորդների անձնական տվյալները չարտոնված մուտքից, օգտագործումից, բացահայտումից, փոփոխումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար՝ համաձայն տվյալների պաշտպանության և գաղտնիության կիրառելի օրենքների:
Վեբ կայքի և/կամ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բջջային հավելվածների միջոցով Բաժանորդի ներկայացրած գաղտնի տեղեկատվությունը պաշտպանված է ինչպես առցանց, այնպես էլ ցանցից դուրս ռեժիմով:
Բաժանորդների անձնական տվյալների օգտագործումը սահմանափակվում է Օպերատորի գրասենյակներով: Անձնական տվյալները հասանելի են միայն այն աշխատակիցներին, որոնց անհրաժեշտ է տվյալ տեղեկատվությունը որոշակի աշխատանք իրականացնելու համար: Օպերատորի աշխատակիցները աշխատատեղը լքելիս կողպում են իրենց համակարգիչները: Աշխատատեղ վերադառնալիս նրանք նորից են մուտքագրում իրենց գաղտնաբառը՝տեղեկատվությունը ստանալու համար: Բացի այդ, Օպերատորն ապահովվում է բոլոր աշխատակիցների մշտական իրազեկվածությունը անվտանգության և գաղտնիության գործընթացներին:
Անհրաժեշտ է, որ Բաժանորդները պաշտպանեն իրենց գաղտնաբառը և համակարգիչը, հեռախոսը կամ այլ սարքերը չարտոնված մուտքից և համոզվեն, որ համակարգից դուրս են եկել, երբ ավարտում են համատեղ օգտագործման համակարգչով աշխատանքը:
Օպերատորը պատասխանատվություն չի կրում Բաժանորդի հաշվի և անձնական տվյալների չարտոնված մուտքի համար, որի պատճառը կարող են հանդիսանալ վիրուսները կամ Բաժանորդի համակարգչի այլ սպառնալիքները:
Ինտերնետի կամ բջջային կապի ցանցի միջոցով տեղեկատվության փոխանցումը չի կարող լիովին անվտանգ լինել, իսկ ցանկացած փոխանցում կատարվում է Բաժանորդի սեփական ռիսկով:
F) Բաժանորդի իրավունքներն անձնական տվյալների վերաբերյալ
Սույն Քաղաքականությամբ սահմանված կարգով և նպատակներով Բաժանորդն իրավունք ունի.
G) Բաժանորդի համաձայնության հեռացումը
Եթե Բաժանորդին առաջարկվում է Օպերատորին տրամադրել իր անձնական տվյալները, ապա նա միշտ կարող է ընտրել այն չտրամադրելու տարբերակը:
Եթե Բաժանորդը առարկում է անձնական տվյալների մշակմանը, կամ եթե նա տրամադրել է իր համաձայնությունը մշակման համար և այնուհետ որոշել է հեռացնել կամ Օպերատորից պահանջել ջնջել այն, Օպերատորը կհարգի այդ ընտրությունը և կգործի համապատասխանաբար: Դա կարող է նշանակել, որ Օպերատորը հնարավոր է չկարողանա կատարել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ են վերը նշված նպատակներին հասնելու համար, կամ որ Բաժանորդները հնարավոր է ի վիճակի չլինեն օգտվել Օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից:
H) Cookie ֆայլեր
Օպերատորն օգտագործում է cookie ֆայլերը իր վեբ կայքերի այցելուների փորձի բարելավման համար, ներառյալ այն կայքերը, որոնք հասանելի են իր բջջային հավելվածների միջոցով:
Եթե բաժանորդները չեն ցանկանում վեբ կայքեր/բջջային հավելվածներ այցելելիս ստանալ cookie ֆայլեր, նրանք կարող են փոփոխել իրենց զննարկիչի (բրաուզեր) և/կամ բջջային սարքի կարգավորումները՝ սահմանափակելով կամ արգելափակելով cookie ֆայլերը:
Cookie ֆայլերը փոքրիկ ֆայլեր են՝ բաղկացած տառերի և թվերի շարքից, որոնք տեղադրված են Բաժանորդի սարքի վրա վեբ էջի սերվերների կողմից: Նրանք հնարավորություն են տալիս կայքի կամ բջջային հավելվածի սեփականատիրոջը Բաժանորդին տարբերել կայքի այլ օգտվողներից: Cookie ֆայլերը չեն կարող կիրառվել որպես կոդ կամ օգտագործվել վիրուսներ փոխանցելու համար, ինչպես նաև դրանք չեն կարող Օպերատորին տալ Բաժանորդի կոշտ սկավառակ մուտք գործելու հնարավորություն: Օպերատորը չի կարող կարդալ Բաժանորդի կոշտ սկավառակի վրա որևէ տեղեկություն, նույնիսկ այն դեպքում, եթե Օպերատորն այնտեղ է պահում cookie ֆայլերը:
Օպերատորի կայքերում կամ բջջային հավելվածներում cookie ֆայլերի միջոցով առաջացած տվյալները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով, ներառյալ հետևյալը.
Խիստ անհրաժեշտություն
Նշված cookie ֆայլերը կարևոր են, քանի որ Բաժանորդին տալիս են կայքում կամ բջջային հավելվածում տեղաշարժվելու հնարավորություն և օգտագործում են դրանց հնարավորությունները, ինչպիսիք են՝ մուտքը կայքի կամ բջջային հավելվածների անվտանգ հատվածներ և գնումների զամբյուղում ապրանքների պահպանումը:
Աշխատանք
Նշված cookie ֆայլերը հավաքում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են այցելուները օգտվում կայքից կամ բջջային հավելվածից, օրինակ՝ որ էջերն են առավել հաճախ այցելում, և արդյոք նրանք ստանում են սխալների մասին հաղորդագրություններ: Դրանք օգտագործվում են վեբ կայքի կամ բջջային հավելվածի հետագա տարբերակների աշխատանքը բարելավելու համար:
Ֆունկցիոնալություն
Նշված cookie ֆայլերը թույլ են տալիս վեբ կայքին կամ բջջային հավելվածին հիշել Բաժանորդի կատարած ընտրությունները, ինչպես օրինակ՝ օգտագործողի անունը, լեզուն կամ այն տարածաշրջանը, որտեղ գտնվում են Բաժանորդները և ապահովում են ավելի լայն անձնական փորձ:
Թիրախավորում կամ գովազդ
Նշված cookie ֆայլերն օգտագործվում են Բաժանորդներին և նրանց հետաքրքրություններին ավելի համապատասխանող բովանդակություն տրամադրելու համար:
Օպերատորը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի գովազդել իր վեբ կայքում կամ բջջային հավելվածում, սակայն Օպերատորը չի կարող վերահսկել ինտերնետ ծառայություն մատուցողների թույլտվությունն ունեցող գովազդողներին, որոնց գովազդը հասանելի է Բաժանորդներին ինտերնետ օգտագործելիս:
Բաժանորդների կողմից cookie ֆայլերի անջատումը կարող է խոչընդոտել Օպերատորի կայքերի կամ հավելվածի լիարժեք գործարկմանը:
I) Կոնտակտային տվյալներ
Սույն Քաղաքականության վերաբերյալ հարցեր և խնդրանքներ կամ իրենց իրավունքն իրականացնելու ցանկություն ունենալու դեպքում Բաժանորդները կարող են կապ հաստատել Օպերատորի հետ հետևյալ կոնտակտային տվյալների օգնությամբ՝
Viva («Վիվա Արմենիա» ՓԲԸ)
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0015, Արգիշտի 4/1
Հեռ.՝ +374 60 771 111
Ֆաքս՝ +374 93 29 80 21
Թեժ գիծ 111, +374 93 29 71 11
Էլ. հասցե (ընդհանուր հարցերի համար)` info@viva.am
Էլ. hասցե՝ (թեժ գիծ)` 111@viva.am
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: