ա. առաջարկվում են վիրուսային ծրագրեր, որոնք բաժանորդի բջջային սարքի միջոցով կամ ունեցած անձնական տվյալների օգտագործմամբ որոշակի գործողություններ են կատարում,
բ. անհայտ ծագում ունեցող ինտերնետային կայքերից բաժանորդի սարքում տեղադրվում են տարատեսակ ծրագրեր, որոնց միջոցով առանց բաժանորդի համաձայնության զանգեր են կատարվում և կարճ հաղորդագրություններ են ուղարկվում,
գ. բջջային սարքի միջոցով առանց բաժանորդի համաձայնության հավաքագրվում են նրա տեղորոշման և նախընտրությունների մասին տվյալներ (metadata),
դ. բաժանորդի հեռախոսն օգտագործվում է որպես հեռակառավարվող սարք՝ տարատեսակ գործողություններ իրականացնելու համար (օրինակ՝ բաժանորդի բջջային համարից բաժանորդի կոնտակտային հասցեներով գովազդային SMS ուղարկելու համար):
Սակայն բջջային խարդախությունից կարելի է խուսափել՝ հետևելով մի քանի բավականին պարզ քայլերի:
Ինչպե՞ս վարվել բջջային խարդախության չենթարկվելու համար
Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Viva-ն բջջային խարդախությունից իր բաժանորդներին դրանից պաշտպանելու համար
Viva-ն շարունակական համալիր միջոցներ է ձեռնարկում իր բաժանորդներին՝ հայտնի և հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Օրինակ՝ Viva-ն արգելափակում է անցանկալի կարճ հաղորդագրությունների հոսքը իր բաժանորդներին (spam filter) և ժամանակավորապես արգելափակում է միակողմանի կամ երկկողմանի զանգերը՝ միջազգային ուղղություններով, եթե նկատվել են զանգվածային զանգեր Viva-ի բաժանորդների հեռախոսահամարներով (Wangiri fraud block):
Այս հարցում նաև չափազանց կարևոր է բաժանորդների կողմից խարդախության դեպքեր նկատելիս այդ մասին ծառայությունները մատուցող ընկերությանը անհապաղ տեղյակ պահելը, ինչը թույլ կտա առավել համակարգված կերպով և բաժանորդների հետ համագործակցությամբ պայքարել բջջային խարդախության դեմ:
Viva-ն նաև համագործակցում է իրավապահ մարմինների, հեռահաղորդակցության այլ օպերատորների, իր գործընկերների ու մատակարարների հետ՝ բաժանորդների հանդեպ բջջային խարդախությամբ հարձակումները կանխելու և ապահով հաղորդակցության ծառայություններ մատուցելու ուղղությամբ:
Ի՞նչպես կապվել Viva-ի հետ
111 թեժ գիծ
Հեռախոսային
Viva-ի հեռախոսահամարներից մեր օպերատորներին կարող եք միանալ` զանգահարելով 111: Այլ հեռախոսահամարներից անհրաժեշտ է հավաքել 093 297111 (կամ +374 93 297111` արտասահմանից զանգահարելիս):
Առցանց
Մուտք գործելով «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի «111 օնլայն» էջը և առցանց զրուցելով մեր օպերատորների հետ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: