Ուրախ ենք տեղեկացնել, որ Վիվա-ՄՏՍ-ն իր բիզնես փաթեթում ավելացրել է «Վիրտուալ ԱՀԿ» նոր ծառայությունը՝ բջջային պրեֆիքսով համարների համար։ Ծառայությունն օգնում է ձեռնարկատերերին վերահսկել բոլոր զանգերը և բաց թողնված զանգերի քանակը հասցնել զրոյի։ «Վիրտուալ ԱՀԿ» ծառայության միացումը կատարվում է մեկ աշխատանքային օրում, չի պահանջում կապիտալ ներդրումներ, իսկ ծառայության դիմաց ամսական վճարը սկսվում է ընդամենը 7 000 ՀՀ դրամից։
Վիվա-ՄՏՍ-ի՝ վիրտուալ ԱՀԿ-ի միջոցով ընկերության համարները դառնում են բազմալիք, ինչը նշանակում է, որ հաճախորդներն այլևս չեն լսի «զբաղված է» ազդանշանը: Ձայնային ազդանշանների փոխարեն վիրտուալ ԱՀԿ-ն կողջունի բաժանորդներին կամ կառաջարկի ձայնային ընտրացանկ: Եթե օպերատորներից ոչ ոք չկարողանա արագ պատասխանել զանգին, ծառայությունը ներողություն կխնդրի և կխնդրի մնալ կապի մեջ: Հաճախորդները, որոնք չեն կարող սպասել, ինքնապատասխանիչի միջոցով հաղորդագրություն ձայնագրելու կամ հետադարձ զանգ պատվիրելու հնարավորություն կունենան:
Այսօր Վիվա-ՄՏՍ-ի՝ «Վիրտուալ ԱՀԿ»-ի վեբ ինտերֆեյսը պարունակում է զանգերի մշակման մի քանի տասնյակ գործառույթներ՝ զանգերի երթուղիների և համարների ժամանակացույցի կարգավորում, զանգերի վերահասցեավորում, բաց թողնված զանգերի վերաբերյալ ծանուցումներ, ինտեգրում՝ CRM-ին, սև ցուցակ, հետադարձ զանգի վիջեթ կայքից և այլն:
Ընկերության ղեկավարը ստացված, կատարված և բաց թողնված զանգերի պատմության և վիճակագրության մուտք ունի: Կարելի է լսել ցանկացած խոսակցության ձայնագրություն՝ հասկանալու համար, թե որքան լավ են մենեջերները սպասարկում հաճախորդներին:
Կարգավորումների արագ կառավարման և խոսակցությունների պատմությանն ու ձայնագրությունների շուրջօրյա հասանելիության համար արդեն թողարկվել է Վիվա-ՄՏՍ-ի «Վիրտուալ ԱՀԿ» բջջային հավելվածը (հասանելի է ներբեռնման համար App Store-ում և Google Play-ում):
Վիվա-ՄՏՍ-ը հոգացել է, որ «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունից կարողանան օգտվել հնարավորինս շատ կորպորատիվ հաճախորդներ՝ անկախ բիզնեսի չափից: Ճկուն տարիֆիկացումը և մի շարք հավելյալ հնարավորությունները թույլ են տալիս հետաքրքրություն առաջացնել ինչպես 2-ից 5 աշխատակից ունեցող ընկերությունների, այնպես էլ խոշոր կազմակերպությունների մոտ, որոնց անձնակազմում հարյուրավոր մենեջերներ են ներգրավված:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: