Ակտիվացնելով «Սպիտակ ցուցակ» ծառայությունը` Դուք կարող եք արգելափակել բոլոր ելքային SMS-ները, բացի կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող հաղորդագրություններից: Ակտիվացումից հետո Դուք կստանաք գաղտնաբառ, որի միջոցով կարող եք «Սպիտակ ցուցակում» ավելացնել բառեր ու հեռախոսահամարներ:
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել.
•«Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
•հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ»,
•ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
141 համարին ուղարկվող հրահանգներ
Գործողություն | Հրահանգ |
---|---|
Ծառայության ակտիվացում | WHITE ON |
Գաղտնաբառի փոփոխում | WHITE PSW [ընթացիկ գաղտնաբառ] [նոր գաղտնաբառ] |
Բառի ավելացում «Սպիտակ ցուցակում» | WHITE ADD [գաղտնաբառ] [բառ] |
Բառի հեռացում «Սպիտակ ցուցակից» | WHITE DEL [գաղտնաբառ] [բառ] |
«Սպիտակ ցուցակում» ներառված բառերի դիտում | WHITE WORD [գաղտնաբառ] |
Հեռախոսահամարի ավելացում «Սպիտակ ցուցակում» | WHITE ADD [գաղտնաբառ]+[հեռախոսահամար] |
Հեռախոսահամարի հեռացում «Սպիտակ ցուցակից» | WHITE DEL [գաղտնաբառ]+[հեռախոսահամար] |
«Սպիտակ ցուցակում» ներառված հեռախոսահամարների դիտում | WHITE NUM [գաղտնաբառ] |
Ծառայության ապաակտիվացում | WHITE OFF [գաղտնաբառ] |
Ծառայության կարգավիճակի ստուգում | WHITE STATUS |
Ծանոթություն
•Գաղտնաբառը մոռանալու դեպքում այն կարելի է վերականգնել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից:
•Ծառայությունն ապաակտիվացնելիս կարգավորումները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվ է «SMS էքստրա» ծառայությունը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: