Կարգավորումները նկարագրված են Window XP օպերացիոն համակարգի օրինակով:
1. Միացրեք հեռախոսի և համակարգչի Bluetooth սարքերը
2. Հեռախոսը տեսանելի դարձրեք այլ սարքերի համար
3. Սեղմեք Start > Settings > Network connections
4. Bluetooth network connection պատկերակի վրա սեղմեք մկնիկի աջ կոճակը և ընտրեք View Bluetooth network devices
5. Բացված պատուհանում սեղմեք Add
6. Նշեք My device is set up and ready to be found դաշտը և սեղմեք Next
7. Ընտրեք Ձեր հեռախոսի մոդելը/անունը և սեղմեք Next
8. Ընտրեք Let me choose a password դաշտը, սահմանեք գաղտնաբառ և սեղմեք Next
9. Ընդունեք համակարգչին միանալու` հեռախոսին ուղարկված հաղորդագրությունը, մուտքագրեք Ձեր սահմանած գաղտնաբառը և հաստատեք
10. Համակարգչի էկրանին սեղմեք Finish
11. Ինտերնետին միանալու համար սեղմեք Connect
Հետագայում ինտերնետին միանալու համար.
1.Միացրեք հեռախոսի և համակարգչի Bluetooth սարքերը
2.Սեղմեք Start > Settings > Network connections
3.Bluetooth network connection պատկերակի վրա սեղմեք մկնիկի աջ կոճակը և ընտրեք View Bluetooth network Devices
4.Բացված պատուհանում ընտրեք Ձեր հեռախոսի մոդելը/անունը և սեղմեք Connect
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: