Ամեն անգամ ակտիվացնելով կանխավճարային քարտ կամ արդեն ակտիվ քարտը տեղադրելով այլ բջջային հեռախոսի մեջ, Դուք ավտոմատ կերպով կստանաք MMS կարգավորումներ Ձեր բջջային հեռախոսի համար: Պարզապես պահպանեք դրանք հեռախոսում:
Հեռախոսը կարգավորելուց հետո անհրաժեշտ է ուղարկել առնվազն մեկ MMS հաղորդագրություն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ցանկացած ակտիվ հեռախոսահամարի, և Դուք հնարավորություն կունենաք ստանալու MMS հաղորդագրություններ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: