Ուրախ ենք տեղեկացնել, որ 2024թ. հուլիսի 1-ից Վիվա-ՄՏՍ-ի «Smart Business Start 2.0», «Smart Business Plus», «Կորպորատիվ X» և «Կորպորատիվ Y» սակագնային պլանների շրջանակում տրամադրվող ինտերնետի փաթեթները կավելացվեն՝ կազմելով.
Սակագնային պլան | Ինտերնետ փաթեթի նախկին ծավալը | Ինտերնետ փաթեթի ծավալը՝ 01.07.2024թ.-ից սկսած |
---|---|---|
Smart Business Start 2.0 | 25 ԳԲ | 30 ԳԲ |
Smart Business Plus | 30 ԳԲ | 50 ԳԲ |
Կորպորատիվ Y | 20 ԳԲ | 30 ԳԲ |
Կորպորատիվ X | 30 ԳԲ | 50 ԳԲ |
Իսկ «Smart Business Start 2.0», «Smart Business Plus», «Կորպորատիվ Y» սակագնային պլանների բաժանորդներն այսուհետև հնարավորություն ունեն առանց ինտերնետ փաթեթը սպառելու օգտագործել Netflix և YouTube հավելվածները:
Սակագնային պլանների ամսավճարները մնում են անփոփոխ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: