Viva-ն տեղեկացնում է, որ 2025 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ արխիվացված «Գործընկեր Ա», «Գործընկեր Բ», «Գործընկեր Ե», «Մաքս գործընկեր 3», «Մեգա», «Մեգա հատուկ», «Մեկ թիմ» և «Մեր գործընկեր 2» կորպորատիվ սակագնային պլանների ամսավճարը կկազմի 500 ՀՀ դրամ:
2025 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ վերը թվարկված սակագնային պլաններից օգտվելու համար նաև անհրաժեշտ կլինի ակտիվացնել այս հղմամբ առաջարկվող ծառայությունների փաթեթներից որևէ մեկը: Այն բաժանորդների համար, որոնք այդ ամսաթվի դրությամբ չեն ունենա ակտիվացված կորպորատիվ փաթեթ, սակագնային պլանի համար լրացուցիչ կակտիվանա նվազագույնը 600 դրամ ամսավճարով գործող «Կորպորատիվ Mini» փաթեթը:
«Կորպորատիվ Mini» փաթեթի շրջանակում բաժանորդներին կտրամադրվի 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ բջջային ցանցեր, 5 ԳԲ ինտերնետ և 200 SMS ուղարկելու հնարավորություն: Փաթեթով տրամադրվող խոսելաժամանակը սպառելուց հետո տրամադրվում է 10 000 րոպե` դեպի Viva ցանց, իսկ 5 ԳԲ ինտերնետ փաթեթը սպառելու դեպքում, ընթացիկ հաշվի սահմանաչափից և երաշխիքային կանխավճարից կախված, ավտոմատ ակտիվանում է օրական 500 ՄԲ ինտերնետ փաթեթ՝ 100 դրամ/օր սակագնով:
Փաթեթները սպառելուց հետո հասանելի ծառայությունների սակագներում ևս 2025 թվականի փետրվարի 20-ից սկսած տեղի են ունենալու փոփոխություններ, որոնց կարելի է ծանոթանալ ստորև.
Փաթեթի ներառումները սպառելուց հետո օգտագործվող ծառայությունների սակագներ | |
Զանգեր | |
Դեպի Viva | 15 դրամ/րոպե* |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 35 դրամ/րոպե |
Դեպի ՀՀ ֆիքսված ցանցեր | 35 դրամ/րոպե |
Դեպի Ռուսաստան | 79 դրամ/րոպե |
SMS | |
SMS ՝ խմբի ներսում | 5 դրամ/ SMS |
SMS ՝ դեպի ՀՀ բջջային ուղղություններ | 20 դրամ/ SMS |
SMS ՝ միջազգային ուղղություններով | 20 դրամ/ SMS |
* 10 000 ներցանցային րոպեն սպառելուց հետո՝ 15 դրամ/րոպե
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: