Ամպային հեռախոսային կայանի ծառայությունը ծախսարդյունավետ լուծում է` նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար:
Մուտքը ամպային ԱՀԿ ապահովվում է տվյալների փոխանցման և ինտերնետային կապուղիների (IP պրոտոկոլի) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած վայրից:
Ամպային ԱՀԿ-ն հնարավորություն է ընձեռում միևնույն ընկերության՝ աշխարհագրական տարբեր վայրերում տեղակայված գրասենյակները միավորել կորպորատիվ մեկ վիրտուալ «տանիք»-ի ներքո՝ տրամադրելով ներքին կարճ համարներ և մի շարք այլ ծառայություններ:
ԱՀԿ-ն ունի ճկուն ենթակառուցվածք և պարզ ինտերֆեյս, ինչը թույլ է տալիս ընտրել այնպիսի կարգավորումներ, որոնք առավելագույնս համապատասխանում են ընկերության պահանջներին ՝ ըստ գործունեության բնույթի ու առաջադրած խնդիրների:
Ամպային ԱՀԿ-ի միջոցով հասանելի են հեռախոսակապի հետևյալ ծառայությունները.
Ծառայությունների հիմնական փաթեթ
Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 10
Հիմնական փաթեթի ամսավճարը 8000 դրամ է (ներառյալ ԱԱՀ):
Ծառայությունների ընդլայնված փաթեթ
Ներքին հեռախոսագծերի քանակ՝ 50
Ընդլայնված փաթեթի ամսավճարը 15 500 դրամ է (ներառյալ ԱԱՀ):
Ծառայությունը հասանելի է «SIP Talk» հետվճարային սակագնային պլանի հետ միասին:
Ամսավճար - 1000 դրամ
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: