23 ապրիլի 2025
07 մայիսի 2025
1. «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն (իրավաբանական հասցե` ՀՀ, Երևան, Արգիշտի 4/1), գնառաջարկների ներկայացման բաց հարցման (ԳՆՀ) ծանուցման միջոցով հրավիրում է իրավաբանական անձանց (այսուհետ` Հայտատուներին) ներկայացնելու գնառաջարկներ ԳՄ-ի 5-րդ հարկի մուլտիզոնային HVAC համակարգի վերաբերյալ:
2. Կազմակերպիչ` «Վիվա Արմենիա» ՓԲԸ, Գնումների բաժին
Կոնտակտային անձ` Սասուն Կոստանյան
Տեխնիկական և ծառայությունների գնումների մասնագետ
Գնումների բաժին
«Վիվա Արմենիա» ՓԲԸ
Արգիշտի փողոց 4/1
Երևան 0015, Հայաստան
Հեռ.` +374 93298249
Էլ. փոստ` procurement@viva.am
3.Հայտատուները գնառաջարկների գաղտնաբառով պաշտպանված էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն կորպորատիվ էլեկտրոնային փոստով՝ հետևյալ հասցեով (skostanyan@viva.am; procurement@viva.am):
4.Գնառաջարկները ներկայացման վերջնաժամկետը՝ ոչ ուշ, քան՝ 07/05/2025, 17:00 (Հայաստանի ժամանակով):
5.Առաջարկների/Գնառաջարկների ներկայացման հարցումը մրցույթ չէ, և ԱՆՀ/ԳՆՀ ընթացակարգը նաև չի համարվում հրապարակային մրցույթ: Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան առաջարկների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում առաջարկներից լավագույնը կարող է ընդունվել: Առաջարկների ներկայացման հարցման գործընթացը չի կարգավորվում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 463-465, 1043-1044 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:
6․ Գնման ընթացակարգի այն Մասնակիցը, որի առաջարկը համարվել է լավագույնը, պարտավոր է նախքան պայմանագիրը կնքելը լրացնել և տրամադրել Համապատասխանության և Անվտանգության ստուգումների համար անհրաժեշտ փաստաթղթերը (Մասնակիցների հարցաշար, Տեղեկատվության հարցում և Տեղեկատվություն ենթակապալառուների մասին): Հնարավոր ռիսկերի բացահայտման դեպքում պայմանագիրը կկնքվի հաջորդ լավագույն Մասնակիցի հետ, որը ստուգումը հաջողությամբ կանցնի:
Կից փաստաթղթեր
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: